Աշոտ Նասիբով
Աշոտ Նասիբով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ |
Մասնագիտություն | լրագրող |
Աշոտ Նասիբով (ռուս.՝ Ашо́т Алекса́ндрович Наси́бов, ապրիլի 23, 1962, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հեռուստալրագրող, որը հայտնի է ՆՏՎ-ում և ռուսական այլ հեռուստաալիքներում աշխատանքով, հեռուստա և ռադիո հաղորդավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Նասիբովը ծնվել է 1962 թվականին, Մոսկվայում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին[1] ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1984-1992 թվականներին աշխատել է որպես կրտսեր խմբագիր, հետագայում` որպես խմբագիր, «Մայակ» ռադիոկայանի միջազգային տեղեկատվական բաժնի ավագ խմբագիր։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992-1993 թվականներին որպես թղթակից աշխատել է «Օստանկինո» ռուսական պետական հեռուստառադիոընկերության լրատվական գործակալության («"ԻՏԱ Նովոստի», «ԻՏԱ Վրեմյա») ծրագրերում[2][3]։ 4 տարի ապրել է Ճապոնիայում՝ աշխատելով «Ճապոնիայի Ռադիո»-ում, որը հեռարձակվում է Ռուսաստանում[4]։ Տպագրվել է «Իզվեստիա» թերթում[5]։
Հետագայում նա աշխատանքի է անցել ՆՏՎ ոչ պետական հեռուստաընկերությունում[6][7]։ 1996 թվականից[8] մինչև 2001 թվականը աշխատել է այդ հեռուստաընկերության լրատվական ծառայության («Այսօր», «Արդյունքներ») հատուկ թղթակից, զբաղվել է քաղաքական ռեպորտաժներով[9][10]։ Աշխատել է որպես թղթակից Ճապոնիայում[11], եղել է հեռուստաալիքի լրագրողների թվում, որոնք լուսաբանել են 1998 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը Նագանոյում[12][13] և 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում[4][14]։ 2000 և 2001 թվականներին[15][16] նաև լուսաբանել է ռազմական գործողությունները Չեչնիայում[17][18]։ 2001 թվականի ապրիլին ՆՏՎ հեռուստաընկերությունում սեփականատիրոջ փոփոխությունից հետո լրագրողների մեծ խմբի թվում լքել Է հեռուստաընկերությունը և անցել աշխատանքի TV-6 հեռուստաալիքում[19]։
2001 թվականի մայիսից մինչև 2003 թվականի մարտ աշխատել է որպես ТВ-6 հեռուստաընկերության տեղեկատվության ծառայության թղթակից, 2002 թվականի հունիսից` ТВС-ում[20]։ ТВ-6-ի և ТВС-ի միջև ընկած ժամանակահատվածում (2002 թվականի գարնանը) նաև սյուժեներ է նկարահանել «Էխո-TV» հեռուստաընկերության համար[21]։ Մի քանի անգամ մասնակցել է նաև «Հանգցրեք լույսը» հեռուստածրագրին[22]։ Հեռացվել է հեռուստատեսությունից 2003 թվականի գարնանը (դրա փակումից քիչ առաջ)[23][24] հեռուստաալիքի լրատվական խմբագրության ղեկավար Գրիգորի Կրիչևսկու հետ կոնֆլիկտի հետևանքով[25] և քաղաքական թեմաներով նյութերի հետ աշխատանքից սեփական հոգնածության պատճառով[4]։
2003 թվականի ապրիլից[26] մինչև 2004 թվականի մայիս՝ 7TV մարզական հեռուստաընկերության տեղեկատվական ծրագրերի տնօրեն[27][28][29]։ Այնտեղից հեռացել է 2004 թվականի հունիսին իր կամքով, երբ հեռուստաալիքը փոխել է իր ղեկավարությունը, և լուրերի հեռարձակման ձևաչափը կտրուկ փոխվել է[30][31]։
2004 թվականի օգոստոսին նա վերադարձել է ՆՏՎ հեռուստաալիք[32]։ Տնտեսական նորությունների հաղորդավարն էր «Այս առավոտ» առավոտյան հաղորդման ժամանակ[33][34][35]։ 2005 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նույն ալիքով վարել է «Զրույց սուրճի բաժակի շուրջ» հեռուստահաղորդումը, որի ընթացքում զրույցներ էր վարում հյուրերի հետ ստուդիայում։ Նա լքել է ՆՏՎ-ն հիմնական պրոդյուսեր Ալեքսանդր Լևինի հեռանալուց մի քանի ամիս անց (2005 թվականի վերջին) պայմանագրի ժամկետի ավարտի և հեռուստաալիքում հետագա աշխատանքը երկարաձգել չցանկանալու պատճառով[36]։
2005 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի դեկտեմբեր եղել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավար[37]` վարելով հետևյալ հաղորդումները` «Երիտասարդ հայրիկի դպրոցը» (2005-2007), «Վերադարձ դեպի ապագա» (2008-2010), «Նրանք -1»(2010- 2011), «Պահիր մոմը» (2013)։ Դրանից հետո նա հայտնվել է այս ռադիոյի ստուդիայում արդեն որպես մի քանի հաղորդումների հյուր։ Հեղինակի սյունակները հրապարակել է նաև բլոգում՝ իր կայքում[38]։
2005 թվականի ձմռանը նա առաջարկ է ստացել դառնալ Դոմաշնի հեռուստաալիքի հաղորդավար, 2006 թվականի մարտից[39] «Օգտակար օր» հաղորդաշարի հաղորդավարն էր[40]։
2006 թվականից մինչև 2008 թվականը՝ «Ռոզեներգոատոմ» կոնցեռնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար[9]։
2009 թվականից մինչև 2011 թվականը՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մարզերի հետ աշխատանքի գրասենյակի խորհրդական[41]։
2011 թվականից 2013 թվականներին` «Ատոմեներգորեմոնտ» ԲԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական[42]։
2014 թվականից` «ՎՆԻԷԿ» ԲԸ մամուլի ծառայության ղեկավար, ատոմային արդյունաբերության վարչության տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ[43]։
Հանրային դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի գարնանը ստորագրել է բաց նամակ` ի պաշտպանություն Մանանա Ասլամազյանի «Կրթական մեդիա» հիմնադրամի (ANO Internews)[44]:
Նա մասնակցել է 2011-2013 թվականներին Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ցույցերին ու հավաքներին[45]։
2014 թվականի հունվարին Մոսկվայի ժուռնալիստների խարտիայի մի շարք այլ անդամների հետ ստորագրել է հայտարարություն, որում ստորագրողները ծայրաստիճան անհանգստություն էին հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կապված Լենինգրադի շրջափակման հարցման հետ[46]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի չորս երեխա[47]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «КАК СТАТЬ ХОРОШИМ ПРЕСС-СЕКРЕТАРЕМ». Труд. 2008 թ․ դեկտեմբերի 2.
- ↑ НАСИБОВ Ашот Александрович — Биография — БД «Лабиринт»
- ↑ «Протокол совещания руководителей приграничных областей Российской Федерации и Украины» (PDF). Информационный портал Межрегионального приграничного сотрудничества. 1993 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «СПОРТИВНОЕ ПОВЕДЕНИЕ. Журналист Ашот Насибов сменил электорат на болельщиков». Московские новости. 2003. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «ЧЕЧЕНСКИЙ ДЕСАНТ В ЯПОНИИ. Ашот НАСИБОВ». Известия. 1996 թ․ դեկտեմբերի 24.
- ↑ Ашот Насибов (2013 թ․ օգոստոսի 9). «НТВ: золотые деньки». Facebook.
- ↑ Ашот Насибов (2018 թ․ հոկտեմբերի 10). «НТВ: юбилейное. 25 лет НТВ». Facebook.
- ↑ «Кем стали НТВшники». Афиша. 2011 թ․ ապրիլի 15.
- ↑ 9,0 9,1 «Насибов Ашот Александрович — «PRESSЗВАНИЕ» — премия деловых кругов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «ТЕЛЕНОВОСТИ ОТ… — Общество — Новая Газета». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Москва играет с Токио. Российско-японские отношения обсуждают Ашот Насибов, Виктор Черепков». Радио Свобода. 2015 թ․ օգոստոսի 10.
- ↑ «Калькуляция. Ашот НАСИБОВ». Итоги. 1998 թ․ փետրվարի 16.
- ↑ «Спорт как шоу-бизнес». Эхо Москвы. 2009 թ․ նոյեմբերի 1.
- ↑ «Теледесант в Австралию. "Сидней-2000" на экранах телевизоров». Сегодня. 2000 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «13 задержанных в селении Джалка». NEWSru.com. 2001 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Женщинам, служащим в Чечне, дарят подснежники». NEWSru.com. 2001 թ․ մարտի 8.
- ↑ «ТЕЛЕСМОТРЯЩИЙ. ГОВОРУНЫ?». Կոմսոմոլսկայա պրավդա. 2000 թ․ փետրվարի 22.
- ↑ «В Подмосковье убит 19-летний армянин - гражданин России Артур Сардарян». Радио Свобода. 2006 թ․ մայիսի 30.
- ↑ «Журналисты, ушедшие с НТВ, окончательно решили перейти на ТВ-6». NEWSru. 2001 թ․ ապրիլի 15. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «ТВС и призрак ТВ-6». Дни.ру. 2003 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Начало вещания телекомпании «Эхо»». Эхо Москвы. 2002 թ․ ապրիլի 15.
- ↑ «Тушите свет: Религия». ТВС. 2002 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Владимир Кара-Мурза: "Уйду с ТВС последним"». Собеседник. 2003 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «ТВС потряхивает изнутри». Собеседник. 2003 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «ПРОБЛЕМНОЕ ТВ. Новый конфликт на ТВС. На этот раз — редакционный». Новая газета. 2003 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Директором информационных программ канала 7ТВ назначен Ашот Насибов». Газета. 2003 թ․ ապրիլի 8.
- ↑ «Ашот Насибов: "Главное в новостях - сами новости"». Телеспорт. 2003 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Беспутин построит второе "Останкино"». Известия. 2003 թ․ ապրիլի 2.
- ↑ «Человек из ТВ». Эхо Москвы. 2003 թ․ ապրիլի 12.
- ↑ «Ашот НАСИБОВ: "Я ухожу по личным причинам"». Известия. 2004 թ․ մայիսի 26.
- ↑ «Забудьте о 7ТВ… до осени». DotsMedia.ru. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Степанова, Надежда — Культура (2004 թ․ օգոստոսի 30). «Эпоха скандальных ток-шоу уходит в прошлое». Известия. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «ЧЕМ ВАС ОБРАДОВАЛ И ЧЕМ ОГОРЧИЛ ТЕЛЕЭКРАН НА МИНУВШЕЙ НЕДЕЛЕ?». Труд. 2004 թ․ հոկտեմբերի 21.
- ↑ «Утро на НТВ теперь начинается по-другому». tverlife.ru. 2004 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Сергей Варшавчик. (2005 թ․ հուլիսի 22). «Осокин сослан в отхожие места». Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ ««В эфире я осьминог»». Вечерняя Москва. 2006 թ․ հունիսի 15.
- ↑ «ИНТЕРВЬЮ. Новые передачи на «Эхо Москвы»». Эхо Москвы. 2005 թ․ սեպտեմբերի 1.
- ↑ «Дадим себе шанс, сделаем Москву живой». Эхо Москвы. 2017 թ․ սեպտեմբերի 8.
- ↑ «ТЕЛЕХРАНИТЕЛЬ. ТВ домашних ценностей». Эхо Москвы. 2006 թ․ մարտի 5.
- ↑ «Татьяна Веденеева возрождает прямой эфир». Комсомольская правда. 2006 թ․ ապրիլի 28.
- ↑ «Ашот Насибов: Ядерная безопасность может быть только глобальной». СКЦ Росатома. 2010 թ․ սեպտեմբերի 29.(չաշխատող հղում)
- ↑ «Эксперты назвали преимущества системы электронных торговых площадок в атомной отрасли». Regnum. 2012 թ․ ապրիլի 18.
- ↑ «Комитеты > Комитет по информационной политике». AtomSRO.ru. 2018 թ․ փետրվարի 12. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Открытое письмо журналистов в поддержку АНО "Интерньюс"». Кавказский узел. 2007 թ․ մայիսի 30.
- ↑ «Русский Facebook о Навальном». Радио Свобода. 2013 թ․ հուլիսի 18.
- ↑ «Московская хартия журналистов солидарна с телеканалом "Дождь"». Радио Свобода. 2014 թ․ հունվարի 29.
- ↑ Сайт клуба выпускников МГУ (Московский Государственный Университет): Ашот Насибов: «Труднее всего воспитывать… жен!»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]