Ապակենման մարմին
Ապակենման մարմին | |
---|---|
Ենթադաս | կենսաբանական նյութ[1] և mucoid tissue?[1] |
Մասն է | աչք |
Անատոմիական տեղայնացում | vitreous chamber? |
Միանում է | retina? և lens? |
MeSH | A09.371.714.500 |
Foundational Model of Anatomy | 67388 և 58827 |
Terminologia Anatomica 98 | A15.2.06.014 և A15.2.06.008 |
Vitreous body Վիքիպահեստում |
Ապակենման մարմին (լատ.՝ corpus vitreum), դոնդողանման թափանցիկ նյութ, որը լցնում է աչքի՝ ոսպնյակի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածությունը։ Այն զբաղեցնում է ակնագնդի ծավալի մոտ 2/3-ը, նրա մշտական կառույցն է, չի վերականգնվում և կորստի ժամանակ փոխարինվում է ներակնային հեղուկով։
Բաղադրություն և կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապակենման մարմինը սովորաբար բաժանվում է 3 մասի՝ հետթարթչային (pars retrolentalis), թարթչավոր (pars ciliaris), որը հարում է թարթչավոր մարմնի հարթ հատվածին և հետին (pars posterior), որը հարում է ցանցաթաղանթին[2]։
Ապակենման մարմինը 99 տոկոսով բաղկացած է ջրից, որը հատկապես կապված է պրոտեոգլիկանների[3] և գլիկոզամինոգլիկանների մոլեկուլների հետ, որոնցից ապակենման մարմնում հիմնականում առկա է հիալուրոնաթթուն։ Առաջային մակերեսին, որի վրա կա փոս (fossa patellaris), ապակենման մարմինը հարում է ոսպնյակի հետին մակերեսին։ Մնացած հատվածում ապակենման մարմինը հարում է ցանցաթաղանթի ներքին՝ սահմանային թաղանթի հետ։ Տեսողական նյարդի սկավառակից մինչև ոսպնյակ ընկած հատվածով, ապակենման մարմնի միջով է անցնում հիալոիդային խողովակը։ Ապակենման մարմնի հենքը (stromae vitrum) կազմում են կոլագեն սպիտակուցի տարբեր տեսակների՝ միահյուսված մանրաթելերի բարակ ցանցը (ապակենման մարմնի համար հատուկ կոլագենի տեսակները կոչվում են նաև վիտրոզիններ)։ Մանրաթելերի միջև բաց հատվածները լցված են հեղուկով (humor vitreus): Ապակենման մարմնի նման կառուցվածքը նրան տալիս է դոնդողանման զանգվածի բնույթ[4]։
Ապակենման մարմնում կան բջիջներ՝ հիալոցիտներ, որոնք հիմնականում տեղակայված են նրա սահմաններին։ Այս բջիջները մասնակցում են հիալուրոնաթթվի, կոլագենների և ապակենման մարմնի լուծելի սպիտակուցների արտադրմանը։ Հիալոցիտները կազմում են նաև հեմիդեսմոսոմներ, որոնք ապահովում են ապակենման մարմնի միացումը ցանցաթաղանթի ներքին մակերեսին։ Ըստ ծագման՝ հիալոցիտների մեծ մասը մակրոֆագեր են[5]։
Ապակենման մարմինը, եթե ախտաբանություն չկա, մարդու ծնվելու ժամանակ ունի միատարր կառուցվածք, բայց հետագայում տեղի է ունենում հետզարգացում, որի հետևանքով կառուցվածքային բաղադրիչները տարանջատվում են։ Հետզարգացման գործընթացը հատկապես արտահայտված է լինում կարճատեսության դեպքում[6]։
Գործառույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապակենման մարմնի հիմնական գործառույթներն են․
- ապահովում է աչքի ճիշտ ձևը,
- բեկում է աչքի ցանցաթաղանթին ընկնող լույսը,
- ապահովում է հյուսվածքների տուրգորը,
- պաշտպանում է աչքը սեղմվելուց։
Ախտաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենատարածված հիվանդությունը ապակենման մարմնի քայքայումն է, որը կարող է արտահայտված լինել տարբեր աստիճանով, ներառյալ՝ վիրահատական միջամտության անհրաժեշտություն (ընտրովի վիտրեկտոմիա)։ Ապակենման մարմնի մեկ այլ ախտաբանություն է ճողվածքը։ Այն կարող է առաջանալ ոսպնյակի՝ պատյանից արտահանման, ապակենման մարմնում դրա տեղաշարժերի արդյունքում[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ «Стекловидное тело». Большая медицинская энциклопедия. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ http://www.websight.ru/anat/vitreous.php Արխիվացված 2007-11-10 Wayback Machine Стекловидное тело. WebSight.ru
- ↑ http://health.rin.ru/uni/text/atlas/463.html Стекловидное тело. Health.RIN.ru
- ↑ H. Qiao, T. Hisatomi, K-H. Sonoda, S. Kura, Y. Sassa, S. Kinoshita, T. Nakamura, T. Sakamoto, T. Ishibashi/ The characterisation of hyalocytes: the origin, phenotype, and turnover/Br J Ophthalmol 2005;89:513-517
- ↑ «Плавающие помутнения стекловидного тела: современные подходы к лечению». cyberleninka.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Грыжи стекловидного тела - Медицинский портал EUROLAB». www.eurolab-portal.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.