Ասի Ազար
Ասի Ազար | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Հոլոն, Թել Ավիվի մարզ, Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել |
Մասնագիտություն | հաղորդավար, հեռուստահաղորդավար և սցենարիստ |
Assi Azar Վիքիպահեստում |
Ասի Ազար (եբրայերեն՝ אסי עזר, հունիսի 10, 1979, Հոլոն, Թել Ավիվի մարզ, Իսրայել), հրեա հեռուստահաղորդավար։ Էրեզ Տալի հետ միասին մինչև 2015 թվականը վարել է «Big Brother Israel» հաղորդաշարը իսկ Ռոտեմ Սելայի հետ՝ «Ծագող աստղ» իսրայելական շոուն։ Համարվում է նաև «Գեղեցկուհին և հացթուխը» հայտնի ռոմանտիկ հեռուստասերիալի հեղինակը։ 2019 թվականին դարձել է Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի չորս հաղորդավարներից մեկը։ Ազարը ԼԳԲՏ իրավունքների պաշտպան է։ 2009 թվականին դասակարգվել է 100 ամենաազդեցիկ ԼԳԲՏ դեմքերից մեկը, որը կազմվել էր OUT Magazine-ի կողմից[1]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազարը ծնվել է Իսրայելի Հոլոն քաղաքում[2]։ Նրա նախնիները եղել են Բուխարայի և Եմենի հրեաներ[3]։ 2005 թվականին Ազարը կատարել է քամինգ աութ՝ խոստովանելով, որ համասեռամոլ է[1][4]։ Դրանից հետո, ձեռնամուխ է եղել նկարահանելու փաստագրական ֆիլմ[1], որը կոչվում էր «Մայրիկ և հայրիկ․ ես ձեզ բան ունեմ ասելու»։
Հեռուստատեսային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա առաջին հաղորդումը եղել է «KIK» հեռուստաշոուն, որը ցուցադրվել է առցանց տարբերակով։ 2004–2005 թվականներին Ասին վարել է երիտասարդական «Exit» հաղորդումը[2]։ Ավելի ուշ, նա մասնակցել է «The Show», «Բարի երեկո Գայ Փինսի հետ» և «Չեմպիոն։ փակ սենյակ» հաղորդուներին, ինչպես նաև սատիրիկ «Թակարդ 24» և «Խոսի՛ր իմ լրտեսի հետ» հաղորդումներին։
2019 թվականի հունվարի 25-ին հայտարարվել է, որ Ազարը կլինի Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի չորս հաղորդավարներից մեկը, որն անց էր կացվելու Թել Ավիվում։ Մյուս երեք հաղորդավարներն էին Լյուսի Այուբը, Էրեզ Տալը և Բար Ռաֆայելին[5]։ Բացի այդ, հայտարարվել է, որ Տալը և Ռաֆայելին կլինեն հիմնական հաղորդավարները, իսկ Ազարը և Այուբը կանաչ սենյակում կվերցնեն հարցազրույցներ[6]։ Հունվարի 28-ին Ազարը և Այուբը վարել են կիսաեզրափակիչ ելույթներում պետությունների վիճակահանությունը, որը կայացել է Թել Ավիվի գեղարվեստի թանգարանում[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ապրիլի 11-ին Ազարը Բարսելոնայում ամուսնացել է իր զուգընկերոջ՝ կատալոնացի Ալբերտ Էսկոլա Բենեթի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «ASSI AZAR: Israeli TV personality and gay rights advocate». Cornell University. Spring 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 2,0 2,1 Azar Արխիվացված 2017-09-16 Wayback Machine on nrg.co.il (Եբրայերեն)
- ↑ «Assi Azar [TV Host] - AWiderBridge». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
- ↑ "Assi Azar comes out", ynet, March 31, 2005. (Եբրայերեն)
- ↑ Zwart, Josianne. «Bar Refaeli, Erez Tal, Assi Azar & Lucy Ayoub to host Eurovision 2019!». eurovision.tv. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Meet the Eurovision 2019 hosts: Bar Refaeli, Erez Tal, Assi Azar and Lucy Ayoub». wiwibloggs.com. 2019 թ․ հունվարի 25. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Groot, Evert (2019 թ․ հունվարի 26). «Semi-Final Allocation Draw pots revealed!». eurovision.tv. Eurovision Song Contest. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասի Ազար» հոդվածին։ |
|