Jump to content

Աստղիկ Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղիկ Ալավերդյան
Ծնվել էօգոստոսի 20, 1986(1986-08-20) (38 տարեկան)
ԾննդավայրԼոռու մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի և հաղորդավար

Աստղիկ Ալավերդյան (օգոստոսի 20, 1986(1986-08-20), Լոռու մարզ, Հայաստան), հայ դերասանուհի, հաղորդավարուհի[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղիկ Ալավերդյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 20-ին՝ Լոռու մարզում։ Ամուսնացած է դերասան Նարբե Պողոսյանի հետ։

Ավարտել է Երևանի թիվ 185 միջնակարգ դպրոցը՝ 2002 թվականին։ Մասնագիտականն կրթությունը ստացել՝ 2002-2006 թվականներին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Ոորպես դերասանուհի 2005-2008 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ որպես հաղորդավար՝ 2005 թվականին Կենտրոն հեռուստաընկերությունան «Տարբերակ» հաղորդումում։

Աստղիկ Ալավերդյանը 2006 թվականին հանդես է եկել «TV5» հեռուստաընկերության «Ընտանեկան իրավիճակներ», 2007 թվականին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երջանկության մեխանիկա» նախագծերում, իսկ 2008-2009 թվականներին՝ «Այսպես էլ ապրում ենք» հեռուստասերիալում։

«ATV» հեռուստաընկերության «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարում նկարահանվել է 2010 թվականից։

2013-2014 թվականներին եղել է «Անցնենք գործի» հաղորդման հաղորդավարը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Չենք կարողանում վերադառնալ եթեր. Նարբե Պողոսյան (ֆոտո)». armlur.am.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]