Ավարիան՝ ոստիկանի դուստրը
Ավարիան՝ ոստիկանի դուստրը ռուս.՝ Авария — дочь мента | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | քրեական ֆիլմ և դրամա |
Թվական | 1989 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Միխայիլ Տումանիշվիլի[1] |
Սցենարի հեղինակ | Յուրի Կորոտկով |
Դերակատարներ | Վլադիմիր Իլյին, Օկսանա Օխլոբիստինա, Անաստասիա Վոզնեսենսկայա, Նիկոլայ Պաստուխով, Իգոր Նեֆյոդով, Բորիս Ռոմանով և Լյուբով Սոկոլովա |
Երաժշտություն | Վիկտոր Բաբուշկին |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 94 րոպե |
Ավարիան՝ ոստիկանի դուստրը (ռուս.՝ Авария — дочь мента), երիտասարդական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Թումանիշվիլին։ Ֆիլմը նկարահանվել է Յուրի Կորոտկովի սցենարի հիման վրա «Մոսֆիլմ» ստուդիայում 1989 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալերիան, որի մականունը Ավարիա է, դպրոցական է, իսկ նրա հայրը՝ Ալեքսեյ Նիկոլաևը, ոստիկանության ավագ լեյտենանտ է, որը մի կողմից ստիպված է ձերբակալել նրա նմաններին՝ «ոչ ֆորմալներին», իսկ մյուս կողմից՝ դստերը հանել ոստիկանության բաժնից, որտեղ նա բերման է ենթարկվել երիտասարդական ենթամշակույթի այլ ներկայացուցիչների հետ միասին հասարակական կարգը խախտելու համար։ Հոր և դստեր միջև հակամարտությունը կանխորոշվում է դարաշրջանների փոփոխությամբ, երբ նույնիսկ դպրոցի ուսուցիչները չեն կարող պատասխանել աշակերտներին, թե ինչու են երեկ մի բան ասել, իսկ հիմա` մեկ այլ։
Կյանքը, որում տեղ կա ինչպես տնից հեռանալու, այնպես էլ երակները կտրելու համար, ի վերջո հանգեցնում է Ավարիայի խմբակային բռնաբարությանը մաժորների խմբի կողմից։ Դժբախտությունը հաշտեցնում է հորն ու դստերը։ Այժմ ոստիկան Նիկոլաևը վրեժ է լուծում բռնաբարողներից՝ անտեսելով այն օրենքը, որի պահապանն էր ինքը։ Մաժորները զոհվում են մեքենայի հետապնդման ժամանակ, որը հրահրել է Ավարիայի հայրը, նրան անմիջապես ձերբակալում են գործընկերները։ Վալերիան իր հայրից ներողություն է խնդրում։
Ավարիայի կերպարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Կորոտկովի խոսքերով՝ «Ավարիա» մականվամբ Վալերիա Նիկոլաևայի կերպարը հիմնված է երկու իրական աղջիկների վրա, որոնցիցի մեկն ունեցել է «Ավարիա» մականունը, քանի որ նրա բոլոր գործողություններն ավարտվել են աղետով, իսկ երկրորդն ինքն իր մասին ասել է, որ ինքը «կեղտոտ ոստիկանի դուստր է»[2]։
«Ավարիան» եղել է 1980-ականների վերջին մոսկովյան ռոք-ընդհատակի ակտիվ մասնակից։ Մոսկվայի ռոք լաբորատորիայի կողմից կազմակերպված «Հույսի փառատոն-87»-ում «Չուդո-յուդո» խմբի ելույթի ժամանակ Ավարիան մերկացել է բեմում։ Սկանդալը և դրան հետևած նյութի տպագրությունը «Московский комсомолец» թերթում ռոք-լաբորատորիան կանգնեցրել են փակման եզրին[3][4]։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օքսանա Արբուզովա – Վալերիա (Ավարիա)
- Վլադիմիր Իլյին – Ալեքսեյ Նիկոլաև, Վալերիայի հայրը, ոստիկանության ավագ լեյտենանտ
- Անաստասիա Վոզնեսենսկայա – Վերա Իվանովնա Նիկոլաևա, Վալերիայի մայրը
- Նիկոլայ Պաստուխով – Իվան, Վերայի հայրը
- Բորիս Ռոմանով – Անդրեյ Օլեգովիչ Կուզնեցով
- Օլեգ Ցարյով – «Գործարար», սպիտակ «հինգի» տղաներից
- Իգոր Նեֆեդով – «Ճաղատ», սպիտակ «հինգի» տղաներից
- Սերգեյ Վորոբյով – Բոբ, սպիտակ «հինգի» վարորդ
- Յուրի Շումիլո – Ալիկ, սպիտակ «հինգի» տղաներից
- Լյուբով Սոկոլովա – Յուլիա Նիկոլաևնա, պատմության ուսուցչուհի
- Ալեքսանդր Պոտապով – Նիկոլայ, ոստիկանության սերժանտ, Ալեքսեյ Նիկոլաևի գործընկերը
- Ալիսա Պրիզնյակովա – Վալերիայի դասընկերը
- Վլադիմիր Բասով կրտսեր – կավատ
- Իգոր Բուկատկո – Վալերիայի դասընկերը
- Վերա Բուրլակովա – ավտոբուսի ուղևոր
- Մարիա Վինոգրադովա – վերահսկիչ
- Ֆյոդոր Գավրիլով – մետաղագործի որդի
- Յան Պուզիրևսկի – սկզբունքային դասընկեր
- Օլգա Ֆեդորինա – շտապօգնության բժիշկ
- Լադլենա Ֆետիսովա – «Գործարարի» ընկերը
- Բորիս Յուրչենկո - մետաղագործ բանվոր
- Ալեքսանդր Զալդոստանով[5] – բայքեր
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Յուրի Կորոտկով
- Բեմադրող ռեժիսոր՝ Միխայիլ Թումանիշվիլի
- Օպերատոր՝ Բորիս Բոնդարենկո
- Կոմպոզիտոր՝ Վիկտոր Բաբուշկին
- Նկարիչներ՝ Տատյանա Լապշինա
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սկզբնապես ֆիլմի գլխավոր դերը առաջարկվել է «Հյուր ապագայից» ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած Նատալյա Գուսևային, բայց սցենարը կարդալուց հետո նա հրաժարվել է այդ դերից ՝ բացատրելով, որ չի ցանկանում բռնաբարության տեսարանով խաթարել Ալիսա Սելեզնյովայի մաքուր և պայծառ կերպարը[6]։
- «Парус» ամսագրում մեկ տարի շուտ լույս տեսած սցենարը փոքր-ինչ տարբերվում է ֆիլմից։ Մասնավորապես, ըստ նախնական պլանի, Ավարիայի հայրը զոհվում է, և այն տեսարանում, երբ Ավարիան հեռուստատեսությամբ երաժշտական տեսահոլովակ է դիտում, հայտնվում է սիրված Արիա խումբը, և ոչ թե արտասահմանյան կատարողներ՝ «Steve Thomson», «Sigue Sigue Sputnik»[7]։
- Մոսկվայի որոշ տեսարաններ իրականում նկարահանվել են Սիմֆերոպոլում՝ Հաղթանակի պողոտայի և Բելա Կունա փողոցի հատման վայրում։ Հաղթանակի պողոտա, 218 հասցեում գտնվող տասնվեցհարկանի շենքը, որը հայտնի է դարձել ֆիլմի շնորհիվ, հայտնի է նաև նրանով, որ այնտեղ ապրել է Ղրիմի առաջին և վերջին նախագահ Յուրի Մեշկովը։ Ժամանակին նորարարական եղած տանը գազ չկա, գազօջախների փոխարեն էլեկտրական վառարաններ
են (ըստ СНиП 2.04.08-87 «Գազամատակարարում», 10 հարկից բարձր բնակելի շենքերը, հրդեհային անվտանգության նկատառումներից ելնելով ենթակա չեն գազաֆիկացման)[8]։ Տեսարանների մեկ այլ մասը նկարահանվել է Մոսկվայի Յասենևո շրջանում[9]։
- Ֆիլմում օգտագործվում են «Չուդո-յուդո» պանկ խմբի վիդեոշարքն ու երգերը։ Ավելի ուշ դրանք թողարկվել են «Sex Terror / Танки-панки» ալբոմում։
- Տեսահոլովակների շարքում, որոնք Ավարիան դիտում է տեսարաններից մեկում, ցուցադրվում են «Bleeding in My Heart» (Steve Thomson) և «Success» (Sigue Sigue Sputnik) տեսահոլովակները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0096858/
- ↑ Спецкурс: Павел Костомаров, Светлана Проскурина и Юрий Коротков.
- ↑ Лев Наумов. Александр Башлачёв: человек поюший. — 2-е изд., испр. и доп. — СПб.: Амфора. ТИД Амфора, 2013. — С. 338. — 543 с. — ISBN 978-5-367-02389-3.
- ↑ «Московский Комсомолец», 22.02.1987 («Фестиваль Надежд-87»). Обманутое доверие. Репортаж с пристрастием с фестиваля рок-лаборатории.
- ↑ Լուսագրերում՝ Զալդաստանով
- ↑ Гостья из будущего влюбилась в змеелова.
- ↑ «Авария — дочь мента».
- ↑ Телепрограмма «Столичный вестник» — обзор моментов фильма, снятых в Симферополе .
- ↑ «Кадр фильма с панорамой улицы Паустовского в Ясенево». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Авария — дочь мента» на сайте «Энциклопедия отечественного кино»
|