Ավտոստոպ
Հիթչհայքինգ կամ ավտոստոպ տրանսպորտի միջոց է, սովորաբար օտարականներին խնդրելով ճանապարհորդել նրանց մեքենայով։ Նման միջոցով իրականացրած ճանապարհորդությունը սովորաբար անվճար է լինում։ Եթե հիթչհայքերը ցանկանում է մեքենա կանգնեցնել, նա կարող է ձեռքով նշան անել, կամ պարզապես ցուցանակ պահել ձեռքերում։ Հյուսիսային Ամերիկայում, Միացյալ Թագավորությունում և Արևմտյան Եվրոպա|Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի մեծ մասում մեքենա կանգնեցնելու ժեստը դրսևորվում է հիթչհայքերի բթամատը օդում պահելով։ Աշխարհի մյուս մասերում սովորաբար ցուցամատով ցույց են տալիս ճանապարհը։ Անցած դարաշրջանում հիթչհայքինգը շատ տարածված էր թափառաշրջիկների շրջանակում որպես ճանապարհորդելու հիմնական միջոց. նրանք մինչ այժմ էլ կիրառում են այս միջոցը[1][2]։
Պայմանական նշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթչհայքերների կողմից մեքենաները կանգնեցնելու պայմանական նշանները տարբեր են լինում աշխարհի տարբեր մասերում։ Շատերը նշան են անում ձեռքով։ Օրինակ, Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում հիթչհայքերները նշան են անում բթամատը օդում պահելով։ Աֆրիկայի որոշ երկրներում հիթչհայքերները ձեռքի ափը դեպի վեր են պահում։
Օրինական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ աշխարհում հիթչհայքինգը պատմականորեն տարածված երևույթ է և հետևաբար շատ քիչ երկրներում է օրինականորեն սահմանափակված։ Սակայն, որոշ երկրներում օրենք է գործում, համաձայն որի թույլատրվում է հիթչհայքինգ կատարել որոշակի տեղերում[3]։ Օրինակ Միացյալ Նահանգներում որոշ տեղական ինքնակառավարման մարմիններ օրենքներ են մշակել, ըստ որի արգելվում է հիթչհայքինգ անել ելնելով վարորդների և հիթչհայքերների անվտանգությունից։ 1946 թվականին Նյու Ջերսիում մի հիթչհայքերի ձերբակալեցին[4]։ Կանադայում որոշ մայրուղիներում, մասնավորապես Բրիթիշ Քըլամբիայում և Օնտարիոյում, արգելվում է հիթչհայքինգ անել։ Եվրոպական բոլոր երկրներում հիթչհայքինգը օրինական է, երբեմն էլ քաջալերվում է։ Սակայն, ամբողջ աշխարհում, նույնիսկ այն երկրներում, որտեղ հիթչհայքինգը թույլատրելի է, օրենքով արգելվում է հիթչհայքինգ անել այն վայրերում, որտեղ արգելվում է հետիոտներին քայլել (Աուտոբահն - Գերմանիա, Աուտոստրադէ - Իտալիա, մայրուղիներ - Միացյալ Թագավորություն և մայրցամաքային Եվրոպա կամ միջպետական մայրուղիներ - Միացյալ Նահանգներ)[5][6]։
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթչհայքինգի անվտանգության վերաբերյալ շատ քիչ տվյալներ են հասանելի[7]։ Տվյալներ կազմել հիթչհայքինգի անվտանգության վերաբերյալ նշանակում է հաշվել հիթչհայքերներին, ուղևորությունները և խնդիրները, որը իրենից շատ դժվար աշխատանք է ներկայացնում[8]։ Հիթչհայքինգի թեմայով առկա են երկու ուսումնասիրություններ՝ "Կալիֆորնիա Հայուվեյ Պեթրոլ, 1974" և Գերմանիայի դաշնային ոստիկանության ուսումնասիրությունը, 1989 թվական[7]։ Համաձայն Կալիֆորնիայի ուսումնասիրության՝ հավանականությունը փոքր է, որ հիթչհայքերները կդառնան հանցագործության զոհ[9]։ Իսկ գերմանական ուսումնասիրությունը փաստում է, որ հրապարակավ ընկալված ռիսկը ավելի մեծ է։ Համաձայն ուսումնասիրության՝ հնարավոր են բանավոր վեճեր և անպատշաճ մեկնաբանություններ, սակայն ֆիզիկական հարձակումները շատ հազվադեպ են պատահում[10]։
Հիթչհայքինգը աշխարհի տարբեր մասերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուբա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուբայում հիթչհայքերներին ճանապարհից վերցնելը պարտադիր պայման է կառավարական մեքենաների համար, եթե իհարկե մեքենայում առկա են ազատ տեղեր։ Հիթչհայքինգը խրախուսվում է, իսկ դրա համար կան հատուկ վայրեր[11]։
Նեպալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեպալում, հիթչհայքինգը շատ տարածված է գյուղական բնակավայրերում։ Շատերը մեքենա չունեն, այսպիսով շատ հարմար միջոց է հիթչհայքինգ անելը։
Իսրայել
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելում հիթչհայքինգը սովորական բան է նախորոշված վայրերում (trempiyadas)։ Ճանապարհորդները սովորաբար սպասում են մայրուղիների խաչմերուկներում կամ քաղաքից դուրս եկող հիմնական ճանապարհների վրա։
Հոլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլանդիայում հիթչհայքինգը օրինականորեն թույլատրվում է և օրինական նշանակներ կան, որտեղ կարելի է սպասել մեքենաների։ Հիթչհայքինգի համար նախատեսված վայրերը հատկապես առկա են համալսարանական քաղաքներում[12][13]:
Լեհաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթչհայքինգը Լեհաստանում օրինականացվել է 1957 թվականին։ Հիթչհայքերները կարող էին գնել բուկլետներ կտրոնների հետ միասին տուրիստական գործակալություններից[14]։ Կտրոնները տրվում էին վարորդների, ովքեր ճանապարհներից վերցնում էին հիթչհայքերների։ Ամեն սեզոնի վերջում այն վարորդները, որոնք ավելի մեծ թվով կտրոններ էին կուտակել, կարող էին դրանք փոխանակել մրցանակների հետ կամ մասնակցել լոտոյի խաղարկությանը։ Այս երևույթը տևեց մինչև 1970-ականները, իսկ բուկլետների վաճառքը դադարեցվեց 1995 թվականին[15]։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում հիթչհայքինգը դարձավ տարածված փոխադրամիջոց Մեծ Ճգնաժամի տարիներին։ Վարորդների համար այնպիսի նախազգուշացումներ էին հրապարակվում, ինչպիսիք են, օրինակ վարորդներին թալանելը կամ սպանելը։ Իսկ հիթչհայքերներին զգուշացվում էր նույն վտանգների մասին, սակայն արդեն վարորդների կողմից։ Մինչ այժմ Ամերիկայում շարունակում են հիթչհայքինգ անել, նույնիսկ այն վայրերում, որտեղ օրենքով արգելվում է հիթչհայքինգ[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hitch The World | ...indefinite vagabond travel
- ↑ Velabas – Travel Narrative and Drawings from Hitchhiking Around the World
- ↑ Nwanna, p.573
- ↑ «So You Won't Talk, Huh?». Time. 1946 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին. «In her cell, Susan learned that it also (technically) forbids hitchhiking, and demands (by a law passed in 1799) that strangers be able to give a good account of themselves.... Attorney James A. Major of the American Civil Liberties Union demanded that she be given a new trial.»
- ↑ Hitchhiking Basics
- ↑ «Hitchhiking». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 7,0 7,1 Wechner, Bernd (2002 թ․ մարտի 1). «A dearth of research: Does anyone really know anything about hitch-hiking?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Wechner, Bernd (1996 թ․ նոյեմբերի 1). «The Pros and Cons of Hitch-Hiking». Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին. «There are no statistics on hitch-hiking, at least none that are meaningful and reliable. Compiling useful statistics would require counting hitchers, the amount of rides they receive, and comparing them to the problems reported. Not an easy task.»
- ↑ McLeod, Jamie (2007 թ․ հունվարի 10). «The 'better' Better Way». The Eyeopener. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին. «The most recent hard evidence I could find about hitchhiking danger was a 1974 study conducted by the California Highway Patrol examining crimes committed by and on hitchhikers. It found that in 71.7 per cent of hitchhiker related crimes the hitchhiker was the victim. It also found that only 0.63 per cent of the crimes reported during the period of the study were hitchhiker-related, and that hitchhikers were not disproportionately victims of crime.» Citing: «California Crimes And Accidents Associated With Hitchhiking». California Highway Patrol, Operational Analysis Section. February 1974. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին. «No independent information exists about hitchhikers who are not involved in crimes. Without such information, it is not possible to conclude whether or not hitchhikers are exposed to high danger. However, the results of this study do not show that hitchhikers are over-represented in crimes or accidents beyond their numbers.»
- ↑ Trampen ohne großes Risiko, Zeit Online, 1990. Stating: In one of 10,000 rides, a woman is raped and in two of 1,000 rides, there is an attempted rape.
- ↑ «Cuba Hitchhiking Guide». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Frank Verhart. Lifts (ad-hoc carpooling) in Netherlands. 2007.
- ↑ «The Liftershalte: Hitchhiking in the Netherlands». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «booklets». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Jakub Czupryński (red.), "Autostop polski. PRL i współczesność", Korporacja Ha!art, Kraków 2005. ISBN 83-89911-18-3
- ↑ Dooling, Michael C. (2010). Clueless in New England: The Unsolved Disappearances of Paula Welden, Connie Smith and Katherine Hull. The Carrollton Press.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hitchhiking Արխիվացված 2014-05-18 Wayback Machine