Արաբական պետությունների լիգա
Արաբական պետությունների լիգա | |
---|---|
Արաբական պետությունների լիգայի դրոշը | |
Արաբական պետությունների լիգա մտնող երկրները | |
Տեսակ | տարածաշրջանային կազմակերպություն, քաղաքական միություն և Միջազգային կազմակերպություն |
Հիմնադրված | մարտի 22, 1945 |
Գլխադասային գրասենյակ | Headquarters of the Arab League, Կահիրե |
Պաշտ. լեզու(ներ) | արաբերեն |
Գլխավոր քարտուղար | Ahmed Aboul Gheit? |
Հիմնադիր | Եգիպտոս, Իրաք, Հորդանան, Լիբանան, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Եմեն և Մարոկկո |
Պարգևներ | |
Կայք | leagueofarabstates.net(արաբ.) |
Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ; արաբ․՝ جامعة الدول العربية Ջամիաթ ալ-Դուալ ալ-Արաբիա), միջազգային կազմակերպություն, որը միավորում է 20-ից ավել արաբական երկրներ և դրանց բարեկամ պետություններ։ Արաբական երկրների լիգան ստեղծվեց 1945 թվականի մարտի 22-ին, Կահիրեում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Անդրհորդանանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան և Եմենը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Անգլիան, հաշվի առելով արաբական երկրների միավորվելու ձգտումը, որոշեց ստեղծել մի այնպիսի կառույց, որը կմիավորեր արաբական երկրները, կլիներ նրա վերահսկողության ներքո և կծառայեր որպես հենարան Մերձավոր Արևելքում անգլիական քաղաքականության համար։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Իդենը, 1941 և 1943 թվականներին արաբական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նշել էր, որ Անգլիան պատրաստ է աջակցել ցանկացած նախագծի, որը ուղղված կլինի արաբական միասնությանը։ Իդենի նման հայտարարությունից հետո՝ 1943 թվականին, արաբական երկրների կառավարությունները ձեռնամուխ եղան Արաբական Միության ստեղծման բանակցություններին։
1944 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ալեքսանդրիայում տեղի ունեցավ կոնֆերանս 7 արաբական երկրների միջև, որի ընթացքում որոշվեց ձևավորել Արաբական Պետությունների Լիգան՝ որպես անկախ պետություններ արտաքին քաղաքականության բլոկ։ 1945 թվականին Կահիրեում կայացած կոնֆերանսի ժամանակ ստորագրվեց Լիգայի կանոնադրությունը, որով և սկիզբ դրվեց նրա գործունեությանը։
Ըստ կանոնադրության, ԱՊԼ-ի գլխավոր նպատակն էր անդամ երկրների միջև կապերի ամրապնումը, նրանց անկախության և սուվերենության պահպանումը և արաբական երկրներին հուզող հարցերի և խնդիրների լուծումը։ Հարկ է նշել, որ ԱՊԼ-ի՝ անկախության և սուվերենության պահպանման դրույթը գործնական կիրառություն չստացավ նրա գործունեության հենց սկզբից։ Ընդհակառակը, նրա որոշումները, որպես կանոն, թելադրված էին բրիտանական իմպերիալիզմի կողմից։ Դրա վառ օրինակն էր սիրիա-լիբանանյան հարցում ընդունած որոշումը (1945 թվականի հուլիս), ըստ որի Լիգան պահանջեց Ֆրանսիայի զորքերի անհապաղ դուրսբերումը Սիրիայից և Լիբանանից, սակայն նույնը չպահանջեց անգլիական զորքերից։
Ինչ վերաբերում է պաղեստինյան խնդրին, ապա այս հարցի շուրջ ընդունած բազմաթիվ որոշումներում Լիգան իր ուշադրությունը կենտրոնացրել էր միայն սիոնիզմի դեմ պայքարի վրա, անուշադրության մատնելով արաբների՝ բրիտանական իմպերիալիզմի դեմ ուղղված բողոքները։ 1947 թվականի դեկտեմբերին Կահիրեում տեղի ունեցավ ԱՊԼ անդամ երկրների կոնֆերանս, որը ընթացավ բավական լարված մթնոլորտում։ Արդյունքում որոշվեց հակազդել Պաղեստինում հրեական պետություն ստեղծելու գործընթացին և պաշտպանել Պաղեստինի ամբողջականությունը։ Իսրայել պետության հռչակումից հետո, հենց ԱՊԼ-ի ընդունած որոշմամբ առաջնորդվելով, արաբական երկրները պատերազմ սկսեցին Իսրայելի դեմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականին Ալեքսանդրյան Արձանագրությունը ընդունելուց հետո, 1945 թվականի մարտի 22-ին ստեղծվեց Արաբական Պետությունների Լիգան (ԱՊԼ) ։ Այն ձևավորվեց, որպես կրոնական կազմակերպություն և նրա կազմում էին արաբական երկրները, որոնք նպատակ ունեին զարգացնել տնտեսությունը, լուծել առկա խնդիրները և համակարգել քաղաքական նպատակները[2]։ Հետագայում այլ պետություններ միացան լիգային[3]։ Յուրաքանչյուր պետություն խորհրդում ունի մեկ ձայնի իրավունք։ Առաջին խոշոր գործողությունն այն էր, որ իրականացվեց միացյալ միջամտություն, երբ 1948 թվականին ձևավորվեց Իսրայել պետությունը և արաբական աշխարհում իրականացվում էին զանգավածային ցույցեր, սակայն այս միջամտության հիմնական մասնակից՝ Տրանսհորդանանը համաձայնվեց Իսրայելի հետ կիսել Պաղեստինյան հողերը, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից առաջարկաված ծրագրով և Եգիպտոսը միջամտեց, որպեսզի կասեցնի Ամմանի այս նպատակները[4]։ Դրանից հետո երկու տարի անց կողմերը փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիր ստեղծեցին։ 1965 թվականին ստեղծվել է ընդհանուր շուկան[2][5]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբական Պետությունների Լիգայի անդամ պետությունները զբաղեցնում են 13,000,000 քառ․ կմ տարածք և գտնվում են երկու մայրցամաքներում՝ Աֆրիկա և Ասիա։ Տարածքները հիմնականում բաղկացած են չոր անապատներից, ինչպիսին է Սահարան։ Այդուհանդերձ, այն իր մեջ է ընդգրկում մի շարք պտղաբեր տարածքներ, ինչպիսիք են՝ Նեղոսի հովիտը, Ջուբայի հովիտը և Շեբել հովիտը Սոմալի թերակղզում, Ատլասի լեռները Մաղրիբում և Բարեբեր մահիկը, որը տարածվում է Միջագետքով և Լևանտեով։ Տարածքն ընդգրկում է Արաբիայի հարավային խորքային անտառները և աշխարհի ամենաերկար գետը՝ Նեղոսը։
Անդամ պետություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբական Լիգայի խարտիան, որը հայտնի է նաև որպես Արաբական Պետությունների Լիգայի Պակտ անվամբ, Արաբական Լիգայի հիմնադիր պայմանագիրն է։ Այն ընդունվել է 1945 թվականին և նախատեսում է, որ Արաբական Պետությունների Լիգան կազմված է անկախ արաբական պետություններից, որոնք ստորագրել են այս Պակտը[6]։
1945 թվականին նրա կազմում նախապես եղել են վեց անդամ պետություն, իսկ ներկայումս Արաբական Լիգան զբաղեցնում է 14 մլն քառ․կմ տարածք և նրա կազմում են 22 անդամ պետություն և 5 դիտորդ պետություն։ Այժմ 22 անդամներից երեքը Աֆրիկայի տարածքի ամենամեծ պետություններից են (Սուդան, Ալժիր և Լիբիա) և Մերձավոր Արևելքի ամենամեծ պետությունը՝ Սաուդյան Արաբիան։
20-րդ դարի երկրորդ կեսին նկատվում էր անդամների թվի ավելացում և ընդհանուր առամբ անդամակցեցին 15 արաբական պետություն։ 2011 թվականին Սիրիան դադարեց անդամ լինելուց, երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ 2016 թվականի դրությամբ անդամ են 22 պետություն։ Դրանք են՝
5 դիտորդ պետություններն են՝
2011 թվականի փետրվարի 22-ին Լիբիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց և խաղաղ բնակչության դեմ ռազմական ուժի կիրառությունից հետո, Արաբական Պետությունների Լիգայի Գլխավոր Քարտուղար՝ Ամր Մուսսան հայտարարեց, որ Լիբիայի անդամակցությունը կասեցվում է։ Նա ասաց, որ․ «Կազմակերպությունը որոշել է դադարեցնել լիբիական պատվիրակությունների մասնակցությունը Արաբական Լիգայի բոլոր նիստերին»[8]։ Դա դարձրեց Լիբիան երկրորդ երկիրը, որի անդամակցությունը դադարեցվեց Լիգայում։ Լիբիայի առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆին հայտարարեց, որ Լիգայի որոշումը անօրինական է, հայտարարելով, որ․ «Արաբական Լիգայի պատմությունը ավարտված է։ Չկա այլևս Արաբական Լիգան»[9][10]։ 2011 թվականի օգոստոսի 25-ին Գլխավոր Քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հայտարարեց, որ «ժամանակն» է, որպեսզի վերականգնվի Լիբիայի լիիրավ անդամի կարգավիճակը։ Ազգային անցումային խորհուրդը, որը ճանաչվել էր, որպես Լիբիայի ժամանակավար կառավարությունը օգոստոսի 17-ի նիստին ուղարկեց ներկայացուցիչ, որը պետք է մասնակցեր քննարկմանը, արդյոք պետք է Լիբիան վերադառնա կազմակերպություն[11]։
2011 թվականի սեպտեմբերի 20-ին Արաբական խորհրդարանը առաջարկեց ժամանակավորապես դադարեցնել Սիրիայի և Եմենի անդամակցությունը, կապված Արաբական գարնան իրադարձությունների հետ, քանի որ այդ երկրներում բռնաճնշումներ էին կատարվում քաղաքական ընդդիմադիրների և ցուցարարների նկատմամբ[12]։ Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ընդունվեց որոշում, համաձայն որի չորս օր անց կասեցվելու է Սիրիայի անդամակցությունը, եթե Ասադը փոփոխություններ չկատարի։ Սիրիան, Լիբանանը և Եմենը դեմ քվեարկեցին որևէ միջամտություն իրականացնելուն, իսկ Իրաքը ձեռնպահ մնաց քվեարկությունից[13]։ 2011 թվականի դեկտեմբերին Արաբական Լիգան ռեժիմի կողմից մարդկանց նկատմամբ բռնաճնշումները «վերահսկելու» համար ուղարկեց հանձնաժողով։ Հանձնաժողովը նախագահում էր Մուհամմեդ Ահմեդ Մուստաֆա ալ-Դաբիրը, ով եղել է Օմար ալ-Բաշիրի ռազմական հետախուզության ղեկավարը[14][15][16]։ 2013 թվականի մարտի 6-ին Արաբական Լիգայում տեղ հատկացվեց Սիրիայի Ազգային Կոալիցիային, որպես Սիրիայի ներկայացուցիչներ[17]։ 2014 թվականի մարտի 9-ին Նաբիլ ալ-Արաբին հայտարարեց, որ Սիրիայի տեղը մնում է կազմակերպությունում թափուր, մինչ ընդդիմությունը կավարտի իր ինստիտուտների ձևավորումը[18]։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության բարձրագույն մարմինը Լիգայի խորհուրդն է, որտեղ անդամ-պետություններից յուրաքանչյուրն ունի մեկ ձայն։ Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Կահիրեում։ Լիգայի նպատակները նշված են 1945 թվականին ստորագրված դաշնագրում և նախատեսում են «դրան մասնակից պետությունների միջև կապերի ամրապնդում, միացյալ քաղաքական ուղղու հիմնում՝ անդամ երկրների միջև համագործակցություն, անկախությունը և գերիշխանությունը պաշտպանելու և ընդհանրապես արաբական երկրների գործերը և շահերը քննարկելու համար»։ Համագործակցությունը չի սահմանափակվում քաղաքական ասպարեզով և ներառում է նաև տնտեսական, ֆինանսական, կապի, մշակութային, սոցիալական և սանիտարական փոխհարաբերությունները։ Բացի այդ, համագործակցությունը ներառում է նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են քաղաքացիությունը, անձնագրերը, վիզաները, հանցագործների հանձնումը[19]։
Գագաթանժողովներ
[խմբագրել | խմբագրել կոդը]No. | Տարի | Անցկացման վայր | Հյուրընկալ քաղաք |
---|---|---|---|
1 | 13–17 հունվար 1964 | Եգիպտոս | Կահիրե |
2 | 5–11 սեպտեմբեր 1964 | Եգիպտոս | Ալեքսանդրիա |
3 | 13–17 սեպտեմբեր 1965 | Մարոկկո | Կասաբլանկա |
4 | 29 օգոտստոս 1967 | Սուդան | Խարթում |
5 | 21–23 դեկտեմբեր 1969 | Մարոկկո | Ռաբաթ |
6 | 26–28 նոյեմբեր 1973 | Ալժիր | Ալժիր (քաղաք) |
7 | 29 հոկտեմբեր 1974 | Մարոկկո | Ռաբաթ |
8 | 25–26 հոկտեմբեր 1976 | Եգիպտոս | Կահիրե |
9 | 2–5 նոյեմբեր 1978 | Իրաք | Բաղդադ |
10 | 20–22 նոյեմբեր 1979 | Թունիս | Թունիս (քաղաք) |
11 | 21–22 նոյեմբեր 1980 | Հորդանան | Ամման |
12 | 6–9 սեպտեմբեր 1982 | Մարոկկո | Ֆես |
13 | 1985 | Մարոկկո | Կասաբլանկա |
14 | 1987 | Հորդանան | Ամման |
15 | հունիս 1988 | Ալժիր | Ալժիր (քաղաք) |
16 | 1989 | Մարոկկո | Կասաբլանկա |
17 | 1990 | Իրաք | Բաղդադ |
18 | 1996 | Եգիպտոս | Կահիրե |
19 | 27–28 մարտ 2001 | Հորդանան | Ամման |
20 | 27–28 մարտ 2002 | Լիբանան | Բեյրութ |
21 | 1 մարտ 2003 | Եգիպտոս | Շարմ էլ Շեյխ |
22 | 22–23 մայիս 2004 | Թունիս | Թունիս (քաղաք) |
23 | 22–23 մարտ 2005 | Ալժիր | Ալժիր (քաղաք) |
24 | 28–30 մարտ 2006 | Սուդան | Խարթում |
25 | 27–28 մարտ 2007 | Սաուդյան Արաբիա | Ալ-Ռիադ |
26 | 29–30 մարտ 2008 | Սիրիա | Դամասկոս |
27 | 28–30 մարտ 2009 | Կատար | Դոհա |
28 | 27–28 մարտ 2010 | Լիբիա | Սիրտ |
29 | 27–29 մարտ 2012 | Իրաք | Բաղդադ |
30 | 21–27 մարտ 2013 | Կատար | Դոհա[20] |
31 | 25–26 մարտ 2014 | Քուվեյթ | Ալ-Քուվեյթ[21] |
32 | 28–29 մարտ 2015 | Եգիպտոս | Շարմ էլ Շեյխ[22] |
33 | 20 հուլիս 2016 | Մավրիտանիա | Նուակշոտ |
34 | 23–29 մարտ 2017 | Հորդանան | Ամման[23] |
Զինված ուժեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբական Լիգայի համատեղ Պաշտպանական խորհուրդը Արաբական Լիգայի ինստիտուտներից մեկն է[24]։ Պաշտպանության խորհուրդը ստեղծվել է 1950 թվականին Համատեղ պաշտպանության և տնտեսական համագործակցության պայմանագրի հիման վրա, որով համաձայնեցվում էր Արաբական պետությունների լիգայի անդամ պետությունների համատեղ պաշտպանությունը[25]։
Արաբական Լիգան որպես կազմակերպություն չունի ոչ մի զինվորական ուժ, ինչպես ՄԱԿ-ը կամ ԵՄ-ն, բայց 2007 թվականի գագաթնաժողովին որոշում կայացվեց ստեղծել պաշտպանական ուժեր և իրականացնել խաղաղապահ առաքելություններ՝ Հարավային Լիբիայում, Դարֆուրում, Իրաքում և այլ թեժ կետերում։
2015 թվականի Եգիպտոսում կայացած գագաթնաժողովին անդամ պետությունները համաձայնեցրեցին սկզբունքները, որոնց հիման վրա պետք է ստեղծվեր միասնական ռազմական ուժերը[26]։
Արտակարգ գագաթնաժողովներ
[խմբագրել | խմբագրել կոդը]No. | Տարի | Անցկացման վայր | Հյուրընկալ քաղաք |
---|---|---|---|
1 | 21–27 սեպտեմբեր1970 | Եգիպտոս | Կահիրե |
2 | 17–28 հոկտեմբեր 1976 | Սաուդյան Արաբիա | Ալ-Ռիադ |
3 | 7–9 սեպտեմբեր1985 | Մարոկկո | Կասաբլանկա |
4 | 8–12 նոյեմբեր 1987 | Հորդանան | Ամման |
5 | 7–9 հունիս 1988 | Ալժիր | Ալժիր |
6 | 23–26 հունիս1989 | Մարոկկո | Կասաբլանկա |
7 | 28–30 մարտ 1990 | Իրաք | Բաղդադ |
8 | 9–10 օգոստոս 1990 | Եգիպտոս | Կահիրե |
9 | 22–23 հունիս1996 | Եգիպտոս | Կահիրե |
10 | 21–22 հոկտեմբեր 2000 | Եգիպտոս | Կահիրե |
11 | 7 հունվար 2016 | Սաուդյան Արաբիա | Ալ-Ռիադ |
- Երկու գագաթնաժողովներ չեն ընդգրկվում Արաբական Լիգայի գագաթնաժողովների ցանկում՝
- 14-րդ գագաթնաժողովը Ֆեսում տեղի է ունեցել երկու փուլով՝
Գրագիտությունը Արաբական Լիգայի պետություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրագիտության վերաբերյալ տեղեկություններ հավաքելիս, տարբեր երկրներում տարբեր մեթոդներ են կիրառում։ Հիմնականում հաշվի է առնվում տվյալ երկրում գրագետ մարդկանց թվաքանակը։ Արաբական աշխարհում գրագիտության մակարդակը տատանվում է, և հատկապես պետք է հաշվի առնել նավթային գների աճը, որը հնարավորություն տվեց Պարսից ծոցի երկրներում կառուցել բազում դպրոցներ և համալսարաններ։
Շարք | Պետություն | Գրագիտության մակարդակ |
---|---|---|
1 | Կատար | 97.3[27] |
2 | Պաղեստին | 96.5[27] |
3 | Քուվեյթ | 96.3[27] |
4 | Բահրեյն | 95.7[27] |
5 | Հորդանան | 95.4[27] |
6 | Սաուդյան Արաբիա | 94.4[27] |
7 | Լիբանան | 93.9[27] |
8 | ԱՄԷ | 93.8[27] |
9 | Օման | 91.1[27] |
10 | Լիբիա | 91[27] |
11 | Սիրիա | 86.4[27] |
12 | Իրաք | 85.7[27] |
13 | Թունիս | 81.8[27] |
14 | Կոմորյան Կղզիներ | 81.8[27] |
15 | Ալժիր | 80.2[27] |
16 | Սուդան | 75.9[27] |
17 | Եգիպտոս | 73.8[27] |
18 | Եմեն | 70.1[27] |
19 | Ջիբութի | 70.0[28] |
20 | Մարոկկո | 68.5[27] |
21 | Մավրիտանիա | 52.1[27] |
22 | Սոմալի | 44–72[29] |
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբական Լիգան հանդիսանում է 22 անդամ պետություններից կազմված մշակութային և էթնիկական կազմակերպություն, ընդ որում անդամ պետությունների բնակչության մեծամասնությունը արաբներ են։ 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ անդամ պետությունների ընդհանուր բնակչության թվաքանակը հաշվվում էր 359 մլն մարդ։ Նրա բնակչությունը աճում է ավելի արագ, քան աշխարհի այլ շրջաններում։ Առավել խիտ բնակեցված երկիրը Եգիպտոսն է, որի բնակչության թվաքանակը կազմում է 91 մլն մարդ[30]։ Ամենաքիչը բնակեցված է Կոմորյան կղզիներ, որի բնակչությունը կազմում է 0․6 մլն մարդ։
Շարք | Պետություն | Բնակչություն | խտությունը (քառ/կմ) | Խտություն (քմ) | Նշումներ |
---|---|---|---|---|---|
1 | Եգիպտոս | 92,519,544 | 82 | 212 | [31] |
2 | Ալժիր | 37,100,000 | 16 | 41 | [32] |
3 | Իրաք | 37,056,169 | 73 | 189 | [33] |
4 | Մարոկկո | 32,064,173 | 71 | 184 | [32] |
5 | Սուդան | 30,894,000 | 16 | 41 | [34] |
6 | Սաուդյան Արաբիա | 28,146,658 | 12 | 31 | [32] |
7 | Եմեն | 23,580,000 | 45 | 117 | [32] |
8 | Սիրիա* | 21,906,000 | 118 | 306 | [32] |
9 | Թունիս | 10,673,800 | 65 | 168 | [35] |
10 | Սոմալի | 11,400,000 | 18 | 47 | [32] |
11 | ԱՄԷ | 8,264,070 | 99 | 256 | [36] |
12 | Լիբիա | 6,733,620 | 3.8 | 9.8 | [32][37] |
13 | Հորդանան | 6,332,000 | 71 | 184 | [32] |
14 | Պաղեստին | 4,550,368 | 756 | 1,958 | [38] |
15 | Լիբանան | 4,224,000 | 404 | 1,046 | [32] |
16 | Քուվեյթ | 3,566,437 | 200 | 518 | [32] |
17 | Մավրիտանիա | 3,291,000 | 3.2 | 8.3 | [32] |
18 | Օման | 2,845,000 | 9.2 | 24 | [32] |
19 | Կատար | 1,699,435 | 154 | 399 | [32] |
20 | Բահրեյն | 1,234,596 | 1,646 | 4,263 | [39] |
21 | Ջիբութի | 864,000 | 37 | 96 | [32] |
22 | Կոմորյան Կղզիներ | 691,000 | 309 | 800 | [32] |
Ընդհանուր | Արաբական լիգա | 356,398,918 | 30.4 | 78.7 |
- Սիրիայի ժողովրդագրությունը նախքան քաղաքացիական պատերազմը։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբական Լիգայի անդամ պետությունների գրեթե բոլոր քաղաքացիները իսլամի հետևորդներ են, քրիստոնեությունը երկրորդ կրոնն է։ Առնվազն 15 միլիոն քրիստոնյաներ ապրում են՝ Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում, Պաղեստինում, Սուդանում և Սիրիայում։ Բացի այդ, կան ավելի փոքր, բայց զգալի թվով Դրուզներ, Եզդիներ, Շաբաքսներ և Մանդեյաններ։ Ոչ կրոնական արաբների թվաքանակը հայտնի չէ, քանի որ, որպես կանոն հասանելի չեն տվյալները, սակայն Pew Forum կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց թիվը 1% MENA-ի երկրներում[40]։
Լեզուները
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբական Լիգայի պաշտոնական լեզուն գրական արաբերենն է, որը հիմնված է դասական արաբերենի վրա։ Այնուամենայնիվ, Արաբական լիգայի մի քանի երկրներ ունեն այլ պաշտոնական կամ ազգային լեզուներ, ինչպիսիք են սոմալիերենը, բերբերենը, քրդերենը, ասորերենը և նուբիերենը։ Բացի այդ, խոսում են արաբական տարբեր բարբառներով, ինչպիսիք են եգիպտական արաբերենը, Լևանտի արաբերենը և մարոկկյան արաբերենը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ 2,0 2,1 Arab League formed — History.com This Day in History — 3/22/1945. History.com. Retrieved on 2014-04-28.
- ↑ HowStuffWorks "Arab League". History.howstuffworks.com (2008-02-27). Retrieved on 2014-04-28.
- ↑ Avi Shlaim, Collusion Across the Jordan: King Abdullah, the Zionist Movement and the Partition of Palestine. Oxford, U.K., Clarendon Press, 1988; Uri Bar-Joseph, Uri, The Best of Enemies: Israel and Transjordan in the War of 1948. London, Frank Cass, 1987; Joseph Nevo, King Abdullah and Palestine: A Territorial Ambition (London: Macmillan Press; New York: St. Martin's Press, 1996.
- ↑ Robert W. MacDonald, The League of Arab States: A Study in Regional Organization. Princeton, New Jersey, United States, Princeton University Press, 1965.
- ↑ «Pact of the League of Arab States, March 22, 1945». Yale Law School. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Library, C. N. N. «Arab League Fast Facts». CNN.
- ↑ Libya suspended from Arab League sessions – Israel News, Ynetnews. Ynetnews.com (1995-06-20). Retrieved on 2014-04-28.
- ↑ Souhail Karam – Tom Heneghan – Michael Roddy (2011 թ․ մարտի 16). «Gaddafi taunts critics, dares them to get him». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
- ↑ Kat Higgins (2011 թ․ մարտի 16). «Libya: Clashes Continue As World Powers Stall». Sky News. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Arab League Recognizes Libyan Rebel Council». RTT News. 2011 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Arab League parliament urges Syria suspension». Al Jazeera. 2011 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Arab League Votes to Suspend Syria Over Crackdown». New York Times. 2011 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Kenner, D. (2011 թ․ դեկտեմբերի 27). «The World's Worst Human Rights Observer». Foreign Policy. As Arab League monitors work to expose President Bashar al-Assad's crackdown, the head of the mission is a Sudanese general accused of creating the fearsome "Janjaweed," which was responsible for the worst atrocities during the Darfur genocide.
- ↑ Syrian activists slam Arab League mission head Արխիվացված 2012-03-08 Wayback Machine CNN, 28 December 2011.
- ↑ «Violence in second Syrian city ahead of Arab League monitors' visit». The Guardian. 2011 թ․ դեկտեմբերի 28.
- ↑ Ian Black. «Syrian opposition takes Arab League seat». the Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Syria opposition 'not yet ready for Arab League seat'». The Daily Star Newspaper – Lebanon. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Դիվանագիտական բառարան, 1948 թ
- ↑ Arab League Summit 2013 Արխիվացված 2018-10-04 Wayback Machine. Qatarconferences.org (2013-03-27). Retrieved on 2014-04-28.
- ↑ Arab League summit hit by new rifts - Features. Al Jazeera English. Retrieved on 2014-04-28.
- ↑ Opposition fail to get Syria Arab League seat - Middle East. Al Jazeera English. Retrieved on 2014-04-28.
- ↑ «الأردن يستضيف القمة العربية في مارس». www.alarabiya.net.
- ↑ «Arab-Israeli Wars: 60 Years of Conflict». ABC-CLIO. Վերցված է 30 հունիս2014-ին.
- ↑ Osmańczyk, Edmund Jan (2003). «League of Arab States». In Mango, Anthony (ed.). Encyclopedia of the United Nations and international agreements. Vol. 2 (3 ed.). New York: Routledge. էջ 1290.
- ↑ «Arab summit agrees on unified military force for crises». Reuters. 2015 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ 27,00 27,01 27,02 27,03 27,04 27,05 27,06 27,07 27,08 27,09 27,10 27,11 27,12 27,13 27,14 27,15 27,16 27,17 27,18 27,19 The World Factbook Արխիվացված 2016-11-24 Wayback Machine. Cia.gov. Retrieved on 2014-04-28.
- ↑ DK Publishing (2012). Compact Atlas of the World. Penguin. էջ 138. ISBN 0756698596.
- ↑ «Family Ties: Remittances and Livelihoods Support in Puntland and Somaliland» (PDF). FSNAU. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Central Agency for Public Mobilization And Statistics». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Official Egyptian Population clock Արխիվացված 30 Հոկտեմբեր 2012 Wayback Machine
- ↑ 32,00 32,01 32,02 32,03 32,04 32,05 32,06 32,07 32,08 32,09 32,10 32,11 32,12 32,13 32,14 «World Population Prospects, Table A.1» (PDF). 2008 revision. United Nations Department of Economic and Social Affairs. 2009: 17. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Site institutionnel du Haut-Commissariat au Plan du Royaume du Maroc». Site institutionnel du Haut-Commissariat au Plan du Royaume du Maroc.
- ↑ «الجهاز المركزي للإحصاء». www.cbs.gov.sd. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
- ↑ «National Statistics Institute of Tunisia». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «المركز الوطني للإحصاء: المواطنون 947.9 ألفاً - جريدة الاتحاد». Alittihad.ae. Արխիվացված օրիգինալից հուլիսի 19, 2011-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «The World Factbook». cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Estimated Population in the Palestinian Territory Mid-Year by Governorate,1997-2016». Palestinian Central Bureau of Statistics. State of Palestine. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Bahraini Census 2010 - تعداد السكــان العام للبحريــن 2010 Արխիվացված 2018-07-22 Wayback Machine. Census2010.gov.bh. Retrieved on 2014-04-28.
- ↑ «Religious Diversity Around The World – Pew Research Center». Pew Research Center's Religion & Public Life Project. 2014 թ․ ապրիլի 4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Profile: Arab League». BBC News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
- «Лига Арабских Государств». Энциклопедия Кругосвет. 2008. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
- А. Я. Вышинский, С. А. Лозовский Лига Арабских Государств // Дипломатический словарь. — М.: Государственное издательство политической литературы, 1948.
- «Arab League». Энциклопедия Британника. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
- Կազմակերպության պաշտոնական կայքը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական պետությունների լիգա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 667)։ |