Jump to content

Արամ Ավագյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Ավագյան
Ծնվել էապրիլի 23, 1926(1926-04-23)[1]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 17, 1987(1987-01-17)[1] (60 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան և Հորաս Մաննի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և մոնտաժող
IMDbID ID 0042719

Արամ Ավագյան (ապրիլի 23, 1926(1926-04-23)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 17, 1987(1987-01-17)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ կինոմոնտաժող և ռեժիսոր։ Նրա լավագույն ֆիլմերից են «Ջազ ամառային օրով» (1959) և «Ճանապարհի վերջը» (1970) ինդի ֆիլմը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Ավագյանը ծնվել է 1926 թվականին Նյու Յորքի Մանհեթեն շրջանում։ Նրա ծնողները հայեր են եղել, որոնք ապրել են Իրանում և Խորհրդային Վրսատանում։

Ավագյանը ավարտել է Հորաս Մանի դպրոցը և Եյլի համալսարանը։ Ավարտելուց հետո ծառայել է Խաղաղ օվկիանոսի ռազմանավում։

Ծառայությունը ավարտելուց հետո գնացել է Ֆրանսիա, որտեղ սովորել է Փարիզի համալսարանում։ Այստեղ նա եղել է երիտասարդների խիստ նեղ ընկերների խմբում, որոնք Փարիզի 1950-ականների ամերիկյան շարժման սահմանողներն են եղել։ Խմբի անդամներն էին Թերրի Սաուզենը, Վիլյամ Սթայրոնը, Ջոն Մարկվանդը և Ջորջ Փլիմփթոնը։

Ավագյանը ամուսնացել է դերասանուհի և գրող Դորոթի Թրիստանի հետ, որոնց ամուսնությունը տևել է տասնհինգ տարի՝ մինչև 1972 թվական։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Ալեքսանդրա Ավագյան և Թրիստոն Ավագյան։ Իր կյանքի վերջին երկու տարիների ընթացքում նրա ուղեկցորդուհին եղել է բալետի պարուհի Ալեգրա Կենտը[2]։

1953 թվականին Ավագյանը վերադարձել է Միացյալ նահանգներ և վավերագրական մոնտաժ է սովորել Գիեն Միլիի մոտ։ Ազատ ժամանակ Ավագյանը լուսանկարել է իր եղբոր՝ ջազային երաժիշտ Ջորջ Ավագյանի ստուդիայում աշխատելու գործընթացը[3]։ 1955-1958 թվականներին Ավագյանը մոնտաժել է Էդուարդ Մարոուի «See It Now» ծրագիրը[3]։ «Դուլոզի ունայնությունը» գրքում Ջեք Քերուակը Չարլիի կերպարը ստեղծել է Ավագյանի նմանությամբ։

1958 թվականին Բերթ Շթերնի հետ համատեղ նկարահանել է Newport Jazz երաժշտական փառատոնը։ Արդյունքում ստացել է «Ջազ ամառային օրով» (1959) վավերագրական ֆիլմը (մոնտաժողը նույնպես Ավագյանն է եղել), որը համարվում է «երաժշտական փառատոնի առաջին գեղարվեստական վավերագրական ֆիլմ»[3]։ Նրա մոնտաժած ֆիլմերից են նաև «Գիշերվա աղջիկը»-ը (Girl of the Night)[3], Ռոբերտ Ֆրանկի «O.K. End Here» (1960), Արթուր Փենի «Հրաշք գործողը» (1962), «Միքի մեկ» (1965), Ռոբերտ Ռոզենի «Լիլիթ» (1964)։ «Միքի մեկ»-ում Ավագյանը Ուորեն Բիթիին տանջող անմարմին կերպարի ձայնային դերակատարն է։

Ճանապարհի վերջը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագյանը «Ճանապարհի վերջը» (1970) ֆիլմի ռեժիսորն է, որի համար նա արժանացել է Locarno International կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծ» մրցանակին[4]։ 1969 թվականին նոյեմբերի յոթին LIFE ամսագիրը իր 9 էջանոց հոդվածում լուսաբանել է ֆիլմը։ Ֆիլմի մասին հարցազրույցներ են վերցրել Playboy և Esquire ամսագրերը։ Ռոջեր Գրինսպանը ֆիլմի մասին գրել է The New York Times-ում[2]։ Գլխավոր դերերում են Ջեյմս Էռլ Ջոնսը, Դորոտի Թրիստանը, Սթեյսի Քիչը և Հարիս Յուլինը։ Ֆիլմում Ավագյանը խաղում է տանտերին, խոզուկին և հեռախոսով խոսող հոգեբույժի ձայնը։ Երաժշտությունը նույնպես եղել է Ավագյանի վերահսկողության ներքո։ Ավագյանի վաղեմի ընկեր Թերրի Սաուզենը եղել է ֆիլմի համապրոդյուսերը և Ավագյանի ու Դեն ՄաքԳուայերի հետ գրել է ֆիլմի սցենարը։ Ֆիլմի դերասաններից շատերը շարունակել են իրենց նշանավոր կինոդերասանների կարիերան։ Ֆիլմը արժանացել է կինոռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի հավանությանը։

Այլ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագյանը աշխատել է նաև Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Դու այժմ մեծ տղա ես» (1966) ֆիլմի վրա։ Այս ֆիլմի շնորհիվ Ավագյանը իր վրա է սևեռել Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի ուշադրությունը և դարձել է «Կնքահայրը» ֆիլմի գլխավոր մոնտաժողը։ Սակայն նրանց միջև առաջացան խնդիրներ, երբ ստացան այնպիսի տեղեկություններ, որ Ավագյանը միտումնավոր սաբոտաժ է անում և վատաբանում է Կոպպոլային՝ ցանկանալով զբաղեցնել նրա պաշտոնը[5][6]։ Paramount Pictures-ի տնօրենի օգնական Ջեք Բալարդը կողմ էր, որ Ավագյանը զբաղեցնի Կոպպոլայի տեղը, սակայն ստուդիայի տնօրեն Ռոբերտ Էվանսը մինչև վերջ աջակցել է Կոպպոլային և աշխատանքից հեռացրել է Ավագյանին[5][7]։

Ավագյանը «Ոստիկաններ և ավազակներ» (1973), «One Night Stands» և «11 Harrowhouse» (1974) ֆիլմերի ռեժիսորն է[2]։

1983-1986 թվականներին Ավագյանը եղել է Փերչեյզի Նյու Յորքի պետական համալսարանի կինոյի ֆակուլտետի նախագահը[3]։

Ֆիլմագրություն (ամենահայտնի աշխատանքներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մոնտաժող

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ռեժիսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Jeremy Gerard (1987 թ․ հունվարի 22). «Aram Avakian, 60, Director and Editor of Films and TV». The New York Times.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Aram A. Avakian dies at 60, film editor and educator». Syracuse Herald Journal (AP article). 1987 թ․ հունվարի 23.
  4. Locarno International Film Festival site Արխիվացված 2009-07-19 Wayback Machine
  5. 5,0 5,1 «The making of The Godfather». theweek.com (անգլերեն). 2011 թ․ հուլիսի 15. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  6. Phillips, Gene D. (2004). Godfather: The Intimate Francis Ford Coppola. University Press of Kentucky. էջեր 100. ISBN 0813123046.
  7. Sragow, Michael (1997 թ․ մարտի 16). «The Making of "The Godfather"». The New Yorker (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]