Արամ Պետրոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրոն | քրիստոնյա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1995) |
Մասնագիտություն | բանաստեղծ և կոմպոզիտոր |
Պարգևներ և մրցանակներ | Կլաուդիո Աբբադոյի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթի գլխավոր մրցանակակիր |
Արամ Հովհաննեսի Պետրոսյան (մարտի 14, 1972, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ, միջնադարյան հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մասնագետ[1]։ Օրատորիալ, սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային ստեղծագործությունների հեղինակ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Վանաձորի Երաժշտական դպրոցի կլարնետի բաժին, դասատուներ եղել են Ռ. Ռիգանյանը, Ն. Եթիմյանը, կոմպոզիտոր Ստ. Ռոստունին։ 1990-1995 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի Կոմպոզիցիայի բաժնում՝ պրոֆ. Էդվարդ Միրզոյանի դասարանում, ապա 1997 թվականին ավարտում է ասպիրանտուրան։ 1993-2003 թթ. Գանձասար Աստվածաբանական Կենտրոնում աշխատում է որպես Շարականագիտության բաժնի երաժշտական խմբագիր։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար (1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին)։
- 1991 Պիես դաշնամուրի համար (նվիրված Սվետլանա Բոյաջյանին)։
- 1992 Սկերցո և Հավերժ Շարժում, 2 դաշնամուրի համար։
- 1993 Կվինտետ ֆլեյտայի, հոբոյի, կլարնետի, ֆագոտի և կոնտրաբասի համար։
- 1993 «Գեղջկական Պատկերներ», մենակատարների և երկսեռ երգչախմբի համար (Մեծն Կոմիտասի հիշատակին)։
- 1995 Սիմֆոնիա կոնտրալտի և սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար (Անգին հորաքրոջս անգին հիշատակին)։
- 1998 «ՆԱՐԵԿ» սիմֆոնիա-կանտատ № 1, բարիտոնի, սիմֆոնիկ մեծ նվագախմբի, երկսեռ և մանկական երգչախմբերի, երգեհոնի և 2 ձայներիզի համար, որը կատարվել է 2000 թվականի նոյեմբերի 9-ին «Վիեն մոդեռն» փառատոնում, Բրուքներ Լինց Նվագախմբի կողմից։
- 1999 «Օրհնեցէք Տիրոջը», երկսեռ երգչախմբի և երգեհոնի համար։
- 2000 «Ես Ձայն զԱռիւծուն Ասէմ...» սիմֆոնիա-կանտատ № 2 (անավարտ), սոպրանոյի, բարիտոնի, սիմֆոնիկ մեծ նվագախմբի, երկսեռ երգչախմբի և երգեհոնի համար, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Վիեննայում և կատարվեց Բրուքներ Լինց Նվագախմբի, Սլովակիայի Ֆիլհարմոնիկ Ակադեմիական Երգչախմբի, Վիեննայի ԱՄԱԴԵՈւՍ Մանկական Երգչախմբի, սոպրանո՝ Սոնա Ղազարյանի, բարիտոն՝ Սթիվըն Շեշարեգի, դիրիժոր՝ Էռնստ Թայսի կողմից։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմիտաս 125, Հոգևոր և Ժողովրդական Երաժշտության Մրցույթ՝ Երկրորդ Մրցանակ(«Գեղջկական Պատկերներ» ստեղծագործության համար)։
- 1998 Գլխավոր Մրցանակ՝ 1999 թ. Վիեննայի Միջազգային Կոմպոզիտորական Մրցույթում, ժյուրի՝ Ֆաբիո Վաչչի (Իտալիա), Պիտըր Էթվոշ (Հունգարիա-Հոլանդիա), Լոթար Քնեսլ, Ֆրիդրիխ Սեռա (Ավստրիա), մեկենասությամբ՝ աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Աբադոի։ («ՆԱՐԵԿ» ստեղծագործության համար)
- 1998-1999 ԴՈՅՉ ԲԱՆԿ-ի Մշակույթի բաժնի թոշակը՝ Էդենկոբենի Հեռենհաուզում կոմպոզիտոր-ռեզիդենտության համար (պրոֆ. Քոնրադ և Բարբարա Շթալների առանձնատանը), ժյուրի՝ պրոֆ. Պիտըր Էթվոշ։
- 1999 Ալեքսանդր Զեմլինսկի Սիմֆոնիկ Երաժշտության Միջազգային Մրցույթի ֆինալիստ, ԱՄՆ։ (Սիմֆոնիա)
- 2000 Վիեննայի Կոնցերտհաուզի Մեծ դահլիճում՝ «ՎԻԵՆ ՄՈԴԵՌՆ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «ՆԱՐԵԿ» և
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- Մարտի 14 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի կոմպոզիտորներ
- 21-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ բանաստեղծներ
- Կանտատի հեղինակներ
- Հայ շարականագետներ
- Նարեկացիագետներ
- Սիմֆոնիայի հեղինակներ
- Սիմֆոնիա-կանտատների հեղինակներ
- Սոնատների հեղինակներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով