Jump to content

Արարատյան արտեզյան ավազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորքային հորից պոմպի միջոցով արտեզյան ջրի ցուցադրական դուրսբերում (ՀՀ Արարատի մարզ, Սիս համայնք)

Արարատյան արտեզյան ավազան, Արաքսի միջին ավազանի հարթավայրային մասը՝ միջլեռնային ճկվածքում։ ՀՀ տարածքում է ավազանի հյուսիսային՝ Արաքսի ձախափնյա մասը։

Երկարությունը մոտ 120 կմ է, լայնությունը՝ մինչև 30 կմ։ Ջրապարունակ շերտախումբը (հաստությունը՝ 300-500 մ) բաղկացած Է ավազագլաքարերից ու ճեղքային լավաներից, որոնք հերթափոխվում են անջրաթափանց կավաշերտերով։ Ավազանում առանձնացվում են գրունտային ջրերի վերին (ենթաարտեզյան) և ստորին (արտեզյան) ստորերկրյա ջրերի հորիզոններ, որոնք սնվում են Արարատյան գոգավորությունը եզրավորող լեռնաշղթաների ստորերկրյա ջրերից։ Արարատյան արտեզյան ավազանի ջրերը հիդրոկարբոնատ-կալցիումային են, թույլ և միջին կոշտության, հանքայնացումը՝ մինչև 0, 6-0, 8 գ/լ, ջերմաստիճանը՝ 10-15 °C։ Վերին հորիզոնների գրունտային ջրերի մակարդակը 0, 5-15 մ³ Է, որի հետևանքով որոշ տեղերում հողերը ճահճակալում և աղակալում են։

Արարատյան դաշտում առաջին անգամ շատրվանող ջուր ստացվել է 1902 թվականին՝ Մասիս գյուղի մոտ կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ, իսկ ստորերկրյա ջրերի կանոնավոր հետախուզումն ու շահագործումն սկսվել են 1940-ական թվականներին։ Փորված է մոտ 1600 հորատանցք, որոնց մոտ կեսը տալիս է լավորակ շատրվանող ջուր (ավազանի կենտրոնական մասերում՝ մինչև 20-25 մ բարձրություն)։ Մնացած մասից ջուրն արդյունահանվում Է մղիչներով։ Ապրիլ-սեպտեմբերին հորատանցքերից ստացվում Է 3040 մ³/վ ջուր։ Ձմռանը ջրի արդյունահանումը խիստ կրճատվում Է։ Արարատյան արտեզյան ավազանի ջրերն օգտագործվում են Արարատյան դաշտի գրեթե բոլոր բնակավայրերին (մասամբ՝ Երևանին) խմելու ջուր մատակարարելու, ոռոգման ու տեխնիկական նպատակներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 699