Արարատ Մռավյան
Արտաքին տեսք
Արարատ Մռավյան | |
---|---|
Ծնվել է | 1890[1] |
Մահացել է | 1952[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Աշխատավայր | Կավկազսկի ռաբոչի[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Արարատ Հարությունի Մռավյան, (1890[1] - 1952[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, ԽՄԿԿ անդամ (1906)։
Վաղ հասակից ներգրավվել է հեղափոխական շարժման մեջ։ 1909 թվականին մասնակցել է Ելիզավետպոլի (Գանձակ) կուսակցական կազմակերպության վերականգնմանն ու դրա աշխատանքներին, հետո՝ «Պրավդա»-ի համար դրամական ֆոնդի հավաքմանն ու թերթի տարածմանը։ Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է կուսակցության Ելիզավետպոլի քաղաքային կոմիտեի անդամ, բոլշևիկների կողմից ընտրվել է տեղի զինվորների դեպուտատների խորհրդի ԳԿ անդամ։ 1917 թվականին տեղափոխվել է Մոսկվա, եղել է «Կավկազսկի ռաբոչի» թերթի թղթակիցը։ 1919 թվականին կամավոր մտել է կարմիր բանակի շարքերը։ 1926-1931 թվականներին աշխատել է Մոսկվայի մարզային դեղատների վարչության պետի տեղակալ, 1931 թվականից՝ պետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 60)։ |