Արիոբարզանես
Արիոբարզանես | |
---|---|
Ծնվել է՝ | Մ.թ.ա. 40-ականներ կամ անհայտ[1] |
Մահացել է՝ | 4[1] ենթդ․ մարդասպանություն[1] և ենթդ․ բռնի մահ[1] |
Տոհմ | Ատրպատական |
գերիշխան | |
Հայր | Մար Արտավազդ[1] |
Մայր | Աթենայիս Մեդացի |
Երեխաներ | Արտավազդ Դ |
Արիոբարզանես (Մ.թ.ա. 40-ականներ կամ անհայտ[1] - 4[1]), Ատրպատականի թագավոր մ.թ.ա. 20 թվականից։ Հռոմի Անտոնիոս զորավարի գործակցի՝ Ատրպատականի տապալված թագավոր մար Արտավազդի որդին։ Արտաշես Բ-ի դավադրական սպանությունից հետո հռոմեացիներն Ատրպատականն անջատեցին Հայաստանից և նրա թագավոր հռչակեցին Արիոբարզանին։ Արտաշեսյանների վերջին շառավղի՝ Հայոց թագավոր Տիգրան Դ-ի մահից (մ.թ. 1) հետո Հռոմի զորավար Գայոս Կեսարը մ.թ. 2 թվականին Արիոբարզանին ճանաչեց նաև Հայաստանի թագավոր։ Այս արարքը համարելով անհանդուրժելի՝ հայ իշխանները մ. թ. 2 թվականին ապստամբել են և դիմադրել հռոմեացիներին։ Ըստ Տակիտոսի, Արիոբարզանը մահացել է «դիպվածական մահով»։ Ենթադրվում է, որ նրան սպանել են ապստամբ հայերը։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց Արտաշես Բ արքան Հռոմի դիրքերը Արևելքում թուլացնելու նպատակով՝ գրավում է Ատրպատականը և այն միացնում Մեծ Հայքին։ Մ. թ. ա. 20 թվականին Արտաշես Բ-ի սպանությունից և Տիգրան Գ-ի թագադրումից հետո Հռոմը Ատրպատականը անջատեց Մեծ Հայքից, վերականգնեց նրա անկախությունը և թագավոր նշանակեց Արիոբարզանեսին։ Նպատակը Արևելքում Հռոմի դիրքերը ամրացնելն էր։ 2 թվականին Տիգրան Դ-ի սպանությունից հետո Հռոմը Արևելքում իր դիրքերը էլ ավելի ամրացնելու համար Մեծ Հայքի թագավոր է նշանակում իբրև թե մորական կողմով Արտաշեսյան ծագում ունեցող Արիոբարզանեսին։ Բազմելով Հայոց գահին՝ Արիոբարզանեսը վարումէ բացարձակապես հռոմայամետ քաղաքականություն, ինչը հայ ժողովուրդը չի ընդունում և դիմում է ազատագրական պայքարի, որի արդյունքում Արիոբարզանեսը զոհ է գնում հայերի կազմակերպած դավադրությանը, և գահը փոխանցվում նրա որդուն՝ Արտավազդ Դ-ին, ով գահակալում է մինչև 4 թ.-ը և նույնպես սպանվում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 61)։ |