Արծաթե արջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Արծաթե արջ» մրցանակ է Բեռլինի կինոփառատոնում, հանձնում է միջազգային ժյուրին 1956 թվականից բարձրագույն մրցանակի՝ «Ոսկե արջի» հետ համատեղ։ Քանդակի կերպարի ստեղծողն է Ռենե Սինտենիսը։
Ամեն տարի միջազգային ժյուրին «Արծաթե արջ»-ով պարգևատրում է հիմնական մրցույթի մասնակից կինոնկարներից վեց անվանակարգով։ Մեկը հանձնվում է որպես մրցույթի «Մեծ մրցանակ»։ Մյուս հինգ մրցանակները հանձնվում են «Արծաթե արջ լավագույն ռեժիսուրայի համար», «Արծաթե արջ լավագույն դերասանուհուն», «Արծաթե արջ լավագույն դերասանին»,«Արծաթե արջ լավագույն ֆիլմի երաժշտության համար» և «Արծաթե արջ արվեստում խոշոր ներդրման համար»։ Հատուկ միջազգային ժյուրին հանձնում է «Արծաթե արջ լավագույն կարճամետրաժ կինոնկարին»։ 2008 թվականին՝ առաջին անգամ հանձվել է «Արծաթե արջ լավագույն սցենարի համար» կինոմրցանակը։