Արկադի Կարապետյան
Արտաքին տեսք
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Արկադի Մուրադի Կարապետյան | |
---|---|
հուլիսի 16, 1958 (66 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ |
Քաղաքացիություն | Արցախ |
Ծառայության տարիներ | 1980-1982 թթ.՝ ԽՍՀՄ ԶՈՒ 1990-1992 թթ.՝ ԻՊՈՒ 1992-1996 թթ.՝ ՀՀ ԶՈՒ |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի, Շուշիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական կռիվներին |
Արկադի Մուրադի Կարապետյան (1958, Ստեփանակերտ, ԼՂԻՄ)՝ ռազմական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից։
- 1975 - ավարտում է միջնակարգ դպրոցը, իսկ 1980 թ․՝ Երևանի անասնաբուժական համալսարանը
- Այնուհետև աշխատում է Արցախում որպես գլխավոր անասնաբույժ
- 1975-ից մասնակցում է ազգային ազատագրական շարժմանը, իսկ 1978-ին դառնում է գաղտնի ազատագրական կազմակերպության ղեկավար։ Ի դեպ, նա հանդիսանում է առաջին ցույցերի կազմակերպիչներից մեկը։
- 1980 - 1982-ին ծառայում է Խորհրդային բանակում
- 1984 - 1988 - զբաղեցնում է պետական պաշտոն
- 1988-ին աշխատանքի է ընդունվել Հայաստանի «Ղարաբաղ» կոմիտեում
- 1989 - 1991 թթ․ մտնում է ՀՅԴ շարքերը
- 1990 - 1992-ին եղել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։
- 1992-ի մարտին ԼՂՀ-ի ինքնապաշտպանության խորհրդի անդամ էր։ Մասնակցել է հայ-ադրբեջանական կռիվներին
- 1993 - 1996 թթ․ աշխատել է Հայաստանի պաշտպանության նախարարությունում
- 1997 թ․ ստեղծել է Ղարաբաղյան ազատամարտիկների խորհուրդ, ընտրվել է դրա ղեկավար
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |