Արկնի
Քաղաք | ||
---|---|---|
Արկնի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառ | Դիարբեքիրի գավառ | |
Այլ անվանումներ | Ամուրն Արղնո, Արզանիա, Արզնի, Արկանա, Արհնի, Արղան, Արղանա, Արղանա Հին, Արղանի, Արղընի, Արղն, Արղնի, Արղնո Մադեն, Արղնու բերդ, Արսինա, Արսինիա, Արքանա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 130 105 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | արկնեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Արկնի, (Արղնի, Արղանա) ավան Հայոց Ծոփք նահանգի Պաղնատուն գավառում։ Գտնվում է Խարբերդ-Արղանամադեն-Դիարբեքիր գլխավոր ճանապարհի վրա, Արղանամադեն գետի աջ կողմում, Քոլադ լեռան լանջին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի մասին առաջին անգամ 638 թվականին հիշատակել է արաբ պատմիչ Էլ-Վակիդին։ Այն նշված է եղել Մադեն անունով։
11-րդ դարի կեսին բերդին տիրել են հայազգի Հարպիկ իշխանը և իր եղբայրները, որոնք հաջողությամբ դիմակայել են բյուզանդական զորքին։ 1060-ական թվականներին Արկնին գրավեցին և ավերեցին սելջուկները։ 14-րդ դարի վերջերին տիրել է Յուսուֆ անունով ամիրան (Թավրիզի կողմերից), իսկ 1555 թվականից՝ օսմանյան Թուրքիան։ Արկնիի հայ բնակիչները տեղահանվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը կոտորվեց։ Փրկվածները գաղթեցին այլևայլ վայրեր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի սկզբին ուներ ավելի քան 6150 բնակչություն, որից մոտ 3000-ը՝ հայեր, մնացածը՝ թուրքեր, հույներ, քրդեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Նաև մշակում էին բամբակ։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակնիում կար պղնձի և ոսկու հանքեր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արկնիում կար երկու եկեղեցի (երկուսն էլ՝ Սբ․ Սարգիս անունով) և ուխտատեղիներ՝ Ս. Սարգիս և Ս. Փրկիչ անուններով։
Մոտակայքում, անմատչելի ժայռի վրա գտնվում էր Բարձրահայաց Սբ․ Աստվածածնի վանքը։ 1433 թվականին կառուցված վանքը կամարակապ էր և գմբեթավոր։ Վանքն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի տարիներին։ Վանքում արտագրված մի քանի ձեռագրեր պահպանվել են մինչև մեր օրերը։
Արկնիի մոտ էր համանուն բերդը, որը հայ մատենագիրները կոչել են «Ամուրն Արղնոյ»։ Այն ավերվել է դեռևս հին ժամանակներում[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 456
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 77)։ |