Արմեն Բեգլարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Բեգլարյան | |
---|---|
ապրիլի 13, 1973 - ապրիլի 4, 2016 (42 տարեկան) | |
Ծննդավայր | Ախլաթյան, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Մարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան |
Գերեզման | Սիսիան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծառայության տարիներ | 1992-2016 |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ և Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ |
Արմեն Բեգլարյան (ապրիլի 13, 1973, Ախլաթյան, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 4, 2016, Մարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան), ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Մինասի Բեգլարյանը ծնվել է 1973 թվականի ապրիլի 13-ին, Սիսիանի Ախլաթյան գյուղում։ Գյուղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 1990-1991 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1992 թվականին, կիսատ թողնելով ուսումը, մեկնել է Արցախ, մասնակցել է Հադրութի և Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին, այնուհետև անդամակցել է «Սիսական» ջոկատին։ Պատերազմի ավարտից հետո զբաղվել է մենատնտեսությամբ։ 2005-2008 թվականներին և 2012 թվականից մինչև 2016 թվականի ապրիլի 4-ը եղել է Ախլաթյանի համայնքի ղեկավար։ 2008-2012 թվականներին աշխատել է Տոլորսի ջրամբարի պատնեշի պահպանության և հսկողության տեղամասում։ 2016 թվականի ապրիլի 3-ին Սիսիանի կամավորականների ջոկատի կազմում մեկնել է Արցախ[1]։
Մարտական գործողություներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 3-ի գիշերը լույս 4-ին Մարտակերտում ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել սահմանագծում։ Հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը։ Այդ ավտոբուսի մեջ է եղել և մահացու վիրավորում ստացել հերոս Արմեն Բեգլարյանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուղարկավություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 6-ին, ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 7-ին, ժամը 13:30-ին Սիսիանի պանթեոնում[2]։