Jump to content

Արտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտանիշ (այլ կիրառումներ)
Գյուղ
Արտանիշ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳեղարքունիքի մարզ և Կրասնոսելսկի շրջան
ԲԾՄ1924±1 մետր, 1975 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն756[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1308
Պաշտոնական կայքardanish.com/index.php
Արտանիշ (Հայաստան)##
Արտանիշ (Հայաստան)
Արտանիշ (Գեղարքունիքի մարզ)##
Արտանիշ (Գեղարքունիքի մարզ)

Արտանիշ (Արտավուճ, Արտունջ), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի Արտանիշ թերակղզու ափին, մարզկենտրոն Գավառից 90 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1975 մ բարձրության վրա։

Գյուղը նախկինում ունեցել է Ադագոլիա անվանումը և ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[2]։

1932 թվականին այն կրել է Արտանուշ անվանումը[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտանիշի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 119 788 1257 1643 1406 2034 2037 144 735 756[1]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի արևմտյան եզրին է գտնվում Արտանիշի (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), իսկ հարավային մասում՝ “Դաշալեռ” (մ.թ.ա. 1-ին հզմ.) հսկա ամրոցները։ Արտանիշից ոչ հեռու կան երեք եկեղեցիներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 28
  3. «Hayastani Sotsʻialistakan Khorhdayin Hanrapetutʻyan kartēz». Library of Congress, Washington, D.C. 20540 USA. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 37» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]