Բադա ՕՀ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | բջջային օպերացիոն համակարգ և ՕՀ |
---|---|
Ստեղծող | Սամսունգ |
Առաջին թողարկում | փետրվարի 14, 2010 |
Վերջին տարբերակ | 12.0.2 SDK 2011 հոկտեմբերի 11 |
Միջուկի տեսակ | RTOS կամ Linux kernel |
Ինտերֆեյս | Գրաֆիկական |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Զարգացման կարգավիճակ | արդի |
Հաջորդ | Tizen |
Կայք | www.bada.com |
Bada (operating system) Վիքիպահեստում |
Բադա ՕՀ (Bada OS, կորեերեն՝ 바다, «օվկիանոս»), օպերացիոն համակարգ սենսորային էկրանով շարժական հեռախոսների թաչֆոնների համար։ Մշակվում է Samsung Electronics ընկերության կողմից SHP պրոպրիետային պլատֆորմի (Samsung Handset Platform) մշակման և զարգացման փորձի հիման վրա։ Bada պլատֆորմով հեռախոսները ստացել են բադաֆոններ (bada phones) անվանումը և արտադրողի կողմից ներկայացվում են որպես թաչֆոններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Bada պլատֆորմի մասին հայտարարվել է 2009 թ. նոյեմբերի 10-ին։ Պլատֆորմի 1.0 վարկածը և Samsung Wave S8500 առաջին բադա հեռախոսը (բադաֆոնը) ներկայացվել ե 2010 թ. փետրվարի 14-ին Բարսելոնում, Mobile World Congress 2010-ի բացումից մեկ օր առաջ։ 2010 թ. մայիսին սկսվեց Samsung Wave S8500-ի վաճառքը և թողարկվեց բադա հավելվածների մշակողի գործիքային միջոցների առաջին հրաարակային վարկածը՝ bada SDK/IDE։ 2010 թ. ամռանը ներկայացվեց bada 1.1 վարկածը միջին գնային կարգի բադաֆոնների և բյուջետայինների համար։ Bada 1.1-ով առաջին մոդելները (Samsung Wave 525 S5250, Samsung Wave 533 S5330, Samsung Wave 575 S5750, Samsung Wave 723 S7230) վաճառքի ընդունվեցին 2010 թվականի առաջին կեսին։ 2010 թ. աշնանը դուրս եկավ bada 1.2 վարկածը Samsung Wave II S8530 նոր Bada-ֆլագմանով։ Mobile World Congress 2011-ում ներկայացվեց bada 2.0 ալֆա-վարկածը։ 2011 թ. հուլիսին հայտարարվեց bada 2.0-ով միջին գնային կարգի բադաֆոննի՝ Samsung Wave 725 S7250-ի մասին։ Թողարկվեց bada 2.0-ի ղեկավարությամբ նոր ֆլագմանը՝ Wave III։ S8500/S8530-ի համար մինչև bada 2.0 նորացումը հասանելի կդառնա 2011 թ. դեկտեմբերի վերջին և 2012 թ. հունվարին։ կրտսեր բադաֆոնները ավելի շուտ չեն ստանա նորացում մինչև bada 2.0, այլ value pack։
Նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Bada-ն հանդիսանում է փակ տիպի պլատֆորմ, որի համար՝
- կարող են մշակվել այսպես կոչված native-հավելվածներ, այսինքն, անմիջականորեն պլատֆորմի համար մշակվող հավելվածներ, օգտագործելով արտադրողի SDK-ն։
- կարող են օգտագործվել ապարատուրային լուծումների անսահմանափակ քանակությամբ տարբերակներ, և, որպես հետևանք, ԳՀ (Linux, RTOS, Windows Mobile)։
Բադա պլատֆորմը բազմամակարդակային ճարտարապետություն։ Գործառնական համակարգի միջուկի (Kernel) տեղաբաշխվում է սարքավորման շերտը (Device)։ Այս մակարդակում աշխատող ծառայությունները հիմնվում են միջուկի մակարդակի հնարավորությունների վրա և ապահովում են ավելի վերևում ընկած մակարդակներին հասանելիություն սարքավորման այնպիսի ֆունկցիաներին, ինչպես գրաֆիկայի հետ աշխատանքը, մուլտիմեդիաները և հաղորդակցությունները։ Հենց շնորհիվ այդ մակարդակի, bada-ի համար գրված ծրագրերը ստանում են 3D-գրաֆիկա և համացանց մտնելու հնարավորություն, բոլոր հայտնի հաղորդակցական ինտերֆեյսների օգնությամբ։ ի միջի այլոց, սոցիալական ծառայությունների սատարման ապահովմամբ անմիջականորեն զբաղվում է ավելի վերևում ընկած Service մակարդակը։ Bada միջավայրում ծրագրերը կատարվում են առանց Java-մեքենայի տիպի միջանկյալ ծրագրային ապահովման համար։ Bada-ն ապահովում է բազմախնդրայնության և պլատֆորմի բոլոր ֆունկցիաներին ծրագրերի մուտքի սատարումը։ Bada 1.1 –ը իրենից ներկայացնում ե bada 1.0-ի պարզեցված վարկածը՝ սկզբնական մակարդակի հեռախոսների համար։ գլխավորապես պարզեցված է գրաֆիկան և անիմացիան, հեռացված են որոշ ֆունկցիաներ (աշխատանքը որպես հասանելության կետ, AllShare և այլն)։ Bada 1.2-ում հիմնական նորամուծությունները դարձան, հեռախոսի օգտագործումը համակարգչին միացնելու դեպքում, նորացված բրաուզերը, FLAC ձևաչափի սատարումը, T9 Trace! տեքստի անընդհատ հավաքման տեխնոլոգիան, 15%-ից ավելի ցածր կուտակիչի լիցքավորման ծավալի նվազեցման դեպքում հեռախոսի բոլոր ֆունկցիաների օգտագործման հնարավորությունը և այլն։ Bada 2.0-ում հայտնվեցին բազմաթիվ նորամուծություններ որոնց թվում՝ ընդլայնված բազմաղնդրայնությունը, ֆոնային ռեժիմում հավելվածների գործարկումը անիմացիոն էֆեկտները և հետևյալ տեխնոլոգիաների սատարումը, FlashLite4, HTML5, Web Access Control (WAC), Near-Field Communication (NFC), Push Notification, Text-To-Speech (TTS), Wi-Fi Direct, խոսքի ճանաչումը։
Ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բադա պլատֆորմի համար Samsung -ը բացում է միջազգային հայտնի խանութ՝ Samsung Apps։, 2010 թ. հուլիսին Samsung Apps-ը ուներ 300 ծրագիր, որոնց 70%-ն անվճար էր։ 2010 թ. վերջին ակնկալվում էր մոտավորապես 7000 ծրագիր, բայց ստացվեց 3000 ծրագիր 2011 թ. առաջին քարորդում։
Սարքավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բադա Օհ-ով աշխատող առաջին հեռախոսը՝ Wave S8500-ը բարակ թաչֆոն է, որն ունի CPU (S5PC110), որը ներառում է 1 GHz ARM Cortex-A8 CPU արագուրյամբ պրոցեսոր։ էկրանը՝Super AMOLED և 720p hd տեսահոլովակ ձայնագրելու հնարավորություն։ 2010 թ. նոյեմբերին արտադրվեց Samsung S8530 Wave II հեռախոսը։ Այն ունի 3.7 դյույմ Super Clear LCD էկրան, այնտեղ ներդրված է Բադա Bada 1.2։ 2011 թ. օգոստոսին արտադրվեց Samsung Wave 3-ը բադա 2.0 պլատֆորմով։ Այն ունի 1.4 GHz CPU PowerVR SGX 540 GPU պրոցեսոր, 4 դյույմ, AMOLED էկրան և 5MP տեսախցիկ։