Jump to content

Բանահավաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Կարապետյան (1961-2020)

Բանահավաք, ժողովրդական բանահյուսության նյութեր հավաքող, գրառող։ Բանահավաք տերմինն օգտագործվում է նաև ազգագրական, ժողովրդական երգ-երաժշտության, պարարվեստի նյութեր հավաքող-գրանցողին նկարագրելու համար։ Որպես գիտական հասկացություն՝ հայ իրականության մեջ երևան է եկել 19-րդ դարի 2-րդ կեսերին՝ հայ բանագիտության ձևավորմանը զուգընթաց։ Բանահավաքչական գործը սկսվել է հիմնականում Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։ Նրա օրինակին են հետևել Կոմիտասը, Գ. Հովսեփյանը, Ս. Հայկունին, Գ. Տեր-Աղեքսանդրյանը, Տ. Նավասարդյանը, Գ. Շերենցը, Ե. Լալայանը, Ս. Մելիքյանը, Սրբ. Լիսիցյանը և ուրիշներ։ Նրանց ջանքերով ժողովրդի տարբեր խավերից հավաքվել և հրատարակվել են բանահյուսական, ազգագրական, երաժշտական և պարարվեստի հարուստ նյութեր։ Նախախորհրդային շրջանում բանահյուսությունը կատարվում էր հիմնականում առանձին անհատների նախաձեռնությամբ և գրանցման պարզունակ եղանակով։ ԽՍՀՄ տարիներին այն իրագործվում էր գլխավորապես գիտական հաստատությունների կազմակերպված կոլեկտիվ արշավախմբերով և տեխնիկական նորագույն միջոցների կիրառությամբ։ 1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո այս գործընթացը հիմնականում հետընթաց ապրեց՝ կապված ֆինանսական խնդիրների հետ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աբեղյան Մ., Երկ., հ. 1, Երևան 1966 թ., էջ 13-14։
  • Ղանալանյան Ա., «Հայ ժողովրդական բանահյուսություն», պր. 1, Երևան 1945 թ.։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 270