Բանբեր Երևանի պետական բանասիրական համալսարանի
Բանբեր Երևանի պետական բանասիրական համալսարանի | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
Հրատարակիչ | Երևանի պետական համալսարան |
«Բանբեր Երևանի պետական բանասիրական համալսարանի», գիտական հանդես։
Երևանի պետական լեզվաբանական համալսարանի հրատարակություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսնում 2011 թվականից Երևանում։
Տպագրում է հոդվածներ լեզվաբանության, գրականագիտության, ռոմանական լեզվաբանության, ռուսական և եվրոպական գրականության, փիլսոփայության, քաղաքագիտության, երկրագիտության, մարդու իրավունքի և պատմության, մշակութաբանության, լեզվաքաղաքականության, կրթության կառավարման, մանկավարժության, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի, հասարակական գիտությունների, հայագիտության, ռուսաց լեզվի, թարգմանության տեսության վերաբերյալ։
2012 թվականից հրատարակվում է 5 մասնագիտական պրակներով՝ «Լեզու, մշակույթ, հաղորդակցություն», «Ռոմանա-գերմանական բանասիրություն», «Կրթության կառավարում», «Հայագիտություն և զուգադրական լեզվաբանություն», «Ռուսաստանագիտության խնդիրներ»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |