Բանկային համակարգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բանկային համակարգ - ընդհանուր դրամա-վարկային մեխանիզմի շրջանակներում գործող տարբեր տիպի ազգային բանկերի և վարկային կազմակերպությունների համախմբություն։ Բանկային համակարգը՝ դա բանկերի և դրանց միավորումների համակցություն է, դրանց փոխադարձ կապը և փոխգործողությունը։ Բանկային համակարգը ներառում է կենտրոնական բանկը, կոմերցիոն բանկերի ցանց և այլ վարկա-հաշվարկային կենտրոններ։ Կենտրոնական բանկը պետական էմիսիոն և արտարժույթային քաղաքականություն է վարում, հանդիսանում է պահուստային համակարգի միջուկը։ Կոմերցիոն բանկերը կատարում են բոլոր տիպի բանկային գործառույթներ։
Ժամանակակից շուկայական տնտեսությունում բանկային համակարգը բաղկացած է երեք խմբերից, որտեղ առաջին մակարդակի վրա է գտնվում Կենտրոնական բանկը, երկրորդ մակարդակում գործում են առևտրային բանկերը, երրորդ աստիճանում են գտվում մասնագիտացված վարկային-ֆինանսական ինստիտուտները։ Դրանց խնդիրն է՝
- շրջանառության մեջ գտնվող փողի զանգվածի միջոցով կարգավորել երկրի տտեսական գործունեությունը,
- նպաստել պետության դրամավարկային քաղաքականության սկզբունքների իրականացմանը։
Բանկային համակարգի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր երկրների բանկային համակարգի զարգացման պատմության մեջ հայտնի են նրա մի քանի տեսակներ՝
- կենտրոնացված մեկբանկային համակարգ,
- երկմակարդակային բանկային համակարգ,
- ապակենտրոնացված բանկային համակարգ։
Կենտրոնացված մեկբանկային համակարգը գործում էր նախկին ԽՍՀՄ երկրներում։ Բանկային այդ համակարգի մեջ մտնում էին Կենտրոնական բանկը, Շինբանկը, Արտաքին առևտրի բանկը և խնայողական դրամարկղերը։
Բանկային համակարգի երկմակարդակային համակարգը գործում է շուկայական տնտեսություն ունեցող շատ երկրներում, այդ թվում և Ռուսաստանում։ Այս համակարգի առաջին մակարդակը կազմում է երկրի կենտրոնական բանկը։ Երկրորդ մակարդակը ներկայացնում են առևտրական բանկերը, որոնք անկախ են պետական իշխանության օրգաններից և որպես իրավական անձ վարկային գործունեություն են ծավալում շահույթ ստանալու համար։
Բանկային համակարգի ապակենտրոնացված համակարգը գործում է ԱՄՆ-ում՝ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ձևով։ Այն գլխավորում են երկրի տարբեր ռեգիոններում գործող 12 ֆեդերալ ռեզերվային բանկերը, որոնք վերահսկում են երկրի բոլոր բանկերի գործունեությունը։
Բանկային համակարգի կառուցվածքի կազմավորման հիմնական չափանիշը համարվում է նրա մեջ բանկերի զբաղեցրած տեղը և նրանց լիազորությունների շրջանակները։ Այս տեսանկյունից Կենտրոնական բանկը գտնվում է բանկային համակարգի առաջին մակարդակի վրա և իրականացնում է համակարգի կարգավորման և վերահսկողության գործառույթ։ Իսկ առևտրական բանկերը և վարկային ու ոչ վարկային կազմակերպությունները կազմում են բանկային համակարգի ստորին մակարդակը։
Բանկային համակարգի կայունությունը խախտող գործոններն են՝
- ազգային արժույթի փոխարժեքի անկայունությունը,
- ԿԲ-ի անհաջող դրամավարկային քաղաքականությունը,
- ոչ խելամիտ ֆիսկալ քաղաքականությունը,
- դեպոզիտների ապահովագրման համակարգի բացակայությունը։
Բանկային համակարգի կայունացման մեթոդներն են՝
- բանկային օրենսդրության կատարելագործումը,
- նվազագույն բանկային պահուստների և հաշվարկային տոկոսադրույքի նորմաների համաձայնեցումը,
- բանկային ծառայությունների նոր ձևերի զարգացումը և վարկային շուկայի տարողունակության կարգավորումը։