Jump to content

Բավուուդորժիյն Բաասանխուու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բավուուդորժիյն Բաասանխուու
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Մոնղոլիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 26, 1999(1999-11-26)[1] (24 տարեկան)
Ծննդավայր՝Մուրեն, Մոնղոլիա

Բավուուդորժիյն Բաասանխուու (մոնղ.՝ Бавуудоржийн Баасанхүү, նոյեմբերի 26, 1999(1999-11-26)[1], Մուրեն, Մոնղոլիա), մոնղոլ ձյուդոիստ, հանդես է գալիս մինչև 48 կգ քաշային կարգում[2]։ 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2024 թվականի աշխարհի չեմպիոն։ 2024 թվականի Ասիայի չեմպիոն: Դուշանբեի «Մեծ սաղավարտի» մրցաշարի հաղթող (2024):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավուուդորժիյն Բաասանխուուն ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 26-ին։

Բավուուդորժիյն Բաասանխուուի առաջին խոշոր միջազգային հաջողությունը 2022 թվականին Փարիզում կայացած Մեծ սաղավարտի մրցաշարն էր, որտեղ նա նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով ճապոնուհի Նացումի Ցունոդային[3][4]։ 2022 և 2023 թվականների աշխարհի առաջնություններում նա հասել է միայն 1/8 եզրափակիչ փուլ։ 2022 թվականի Ասիական խաղերում, որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերին, Բավուուդորժիյն Բաասանխուուն զբաղեցրել է յոթերորդ տեղը։

Բավուուդորժիյն Բաասանխուուն եզրափակչում հաղթել է կորեացի ձյուդոյիստ Լի Հեքենին և նվաճել 2024 թվականի Ասիայի առաջնության ոսկե մեդալը, ինչպես նաև հաղթանակ է տարել Դուշանբեի Մեծ սաղավարտի մրցաշարում 2024 թվականին։

2024 թվականի գարնանը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում մոնղոլ մարզուհին դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով իտալուհի Ասունտա Սկուտտոյին[5][6]։

2024 թվականի Փարիզի Ամառային օլիմպիական խաղերում Բավուուդորժիյն Բաասանխուուն նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակիչ գոտեմարտում զիջելով ճապոնուհի Նացումի Ցունոդային[7][8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 JudoInside.com — 2002.
  2. «Bavuudorjiin Baasankhüü». International Judo Federation. Վերցված է 20 May 2024-ին.
  3. «Kampfbilanz». judoinside.com.
  4. Lloyd, Owen (5 February 2022). «Japan claims four gold medals on Judo Paris Grand Slam opening day». InsideTheGames.biz. Վերցված է 6 February 2022-ին.
  5. «2024 Judo World Championships Day 1: Gold and silver for Italy». www.insidethegames.biz. 2024-05-20. Վերցված է 2024-06-07-ին.
  6. Frandeboeuf, Antoine (2024-05-19). «Championnats du monde 2024 – J1 : le direct commenté - L'Esprit du Judo» (ֆրանսերեն). Վերցված է 2024-06-07-ին.(չաշխատող հղում)
  7. «柔道・角田夏実が「金」 橋本大輝は鉄棒2連覇逃す». 日本経済新聞 (ճապոներեն). 2024-07-27. Վերցված է 2024-07-27-ին.
  8. Khalatyan, Rafael (20 May 2024). «2024 Judo World Championships Day 1: Gold and silver for Italy». InsideTheGames.biz. Վերցված է 20 May 2024-ին.
  9. «Championnats du monde 2024 – J1 : le direct commenté». lespritdujudo.com (ֆրանսերեն).