Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (երբեմն կրճատված իբրև ԲԹՋ նավթամուղ) 1768 կմ ընդհանուր երկարության խողովակաշար է՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Նավթամուղը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի հարավարևելյան նավահանգիստ Ջեյհանին։ Այն աշխարհի երկրորդ ամենաերկար նավթամուղն է՝ Դրուժբա նավթամուղից հետո, և գործարկվում է անգլիական Բրիթիշ Փեթրոլիում կամ ԲիՓի (անգլերեն՝ BP) ընկերության կողմից[1]։
Առաջին փոխադրված նավթը 2005 թվականի մայիսի 10-ից Բաքվից հասել է Ջեյհան 2006 թվականին մայիսի 28-ին[2]։ Նավթամուղի կառուցումն արժեցել է 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Երբ նավթամուղն սկսեց ամբողջ հզորությամբ նավթ փոխադրել, Ադրբեջանը մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար եկամուտի առջև կանգնեց, որն սկզբնական տարիներում ավելին էր ռեկորդային նավթային գների պատճառով[1]։
Հայաստանի սահմանը փակ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Արցախի պատերազմի և Հայոց Ցեղասպանության չլուծված հարցերի վրայից։ Այս պատճառներով, Հայաստանը դիտմամբ դուրս է թողնվել ԲԹՋ նավթամուղի ճանապարհից՝ երկիրը մեկուսացնելու նպատակով[3]։
Բաժնետերերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խողովակաշարի սեփականատերն է 11 էներգետիկ ընկերություն միավորող և BP ընկերության կողմից կառավարվող կոնսորցիումը։
Բաժնետերերն են՝
- BP (Միացյալ Թագավորություն)։ 30.1%
- Ադրբեջանի պետական նավթային ընկերություն (SOCAR) (Ադրբեջան)։ 25.00%
- Chevron (ԱՄՆ)։ 8.90%
- StatoilHydro (Նորվեգիա)։ 8.71%
- Türkiye Petrolleri Anonim Ortaklığı (TPAO) (Թուրքիա)։ 6.53%
- Eni/Agip (Իտալիա)։ 5.00%
- Total (Ֆրանսիա)։ 5.0%
- Itochu (Ճապոնիա)։ 3.4%
- Inpex (Ճապոնիա)։ 2.50%
- ConocoPhillips (ԱՄՆ)։ 2.50%
- Hess Corporation (ԱՄՆ) 2.36%
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Թոմաս դե Վալ (2010). Կովկասը․ Ներածություն (անգլերեն՝ The Caucasus: An Introduction). Նյու Յորք: Օքսֆորդ յունիվերսիթի պրես. ISBN 97801953997699780195399776.
{{cite book}}
: Check|isbn=
value: length (օգնություն) - ↑ «BTC Celebrates Full Commissioning». BP. 2006 թ․ հուլիսի 13. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 30–ին-ին.
- ↑ «The Baku-Tbilisi-Ceyhan Pipeline:Oil Window to the West» (PDF). Central Asia-Caucasus Institute & Silk Road Studies Program. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010-14-05-ին.