Բենիամին Օվչյան
Բենիամին Օվչյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1918[1] |
Ծննդավայր | Ախլաթյան, Հայաստանի առաջին հանրապետություն |
Մահացել է | օգոստոսի 25, 2005 (86 տարեկան) |
Մահվան վայր | Ստեփանակերտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Բաքվի պետական հայկական թատրոն և Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Բենիամին Հովհաննեսի Օվչյան (1918, նոյեմբերի 28, Ախլաթյան, Հայաստանի առաջին հանրապետություն - 2005, օգոստոսի 25, Ստեփանակերտ), հայ խորհրդային դերասան։ Ադրբեջանական ԽՍՀ (1972), ԼՂՀ (2000) ժողովրդական արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենիամին Օվչյանը ծնվել է Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում, այնուհետև տեղափոխվել Բաքու և ուսումը շարունակել թիվ 44 հայկական դպրոցում։ Մասնակցել է Լևոն Երամյանի և Ալ. Հովհաննիսյանի ղեկավարած թատերական խմբակի աշխատանքներին և, նրանց խորհրդով, դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել Բաքվի Ախունդովի անվան թատերական ուսումնարան, որն ավարտել է 1939 թվականին[2]։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականին վերադարձել է Բաքվի թատրոն, 1947 թվականին տեղափոխվել Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոն։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օվչյանի դերացանկն ընդգրկել է 170-ից ավելի կերպավորումներ։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքայել՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»
- Նեզնամով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
- Վաչագան՝ Ղազարոս Աղայանի «Անահիտ»
- Վիկտոր՝ Ա. Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»
- Միլլեր՝ Շիլլերի «Սեր և խարդավանք»
- Պըլը-Պուղի՝ Գ. Ֆիգերեյդոյի «Եզոպոս»
- Լալազար՝ Ժորա Հարությունյանի «Գլխի գինն է հիսուն միլիոն»
- Լայթաձե՝ Կ.Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա»
- Իպոլիտ՝ Է. Բրագինսկու «Բաղնիքդ անուշ»
- Իշխան Փանդիաշվիլի՝ Ա.Ցագարելիի «Խանումի արարքները»
- Սուլեյման բեկ՝ Գ. Թավրիզյանի «Մելիքի աղջիկը»
- Համտուն իշխան՝ Մուրացանի «Ռուզան»
- Լեոնտես արքա՝ Վիլյամ Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կամոյի վերջին սխրանքը», 1973
- «Մենավոր ընկուզենի», 1986
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջանի ժողովրդական արտիստ, 1973
- ԼՂՀ ժողովրդական արտիստ, 2000
- «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, 2001
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալավերդյան Ի., Բենիկ Օվչյան, Երևան, 1989։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բենիամին Օվչյան Արխիվացված 2022-04-19 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 576)։ |
- Նոյեմբերի 28 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Օգոստոսի 25 մահեր
- 2005 մահեր
- Ստեփանակերտ քաղաքում մահացածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ