Բետինա Պլանկ
Բետինա Պլանկ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մականուն(ներ)՝ | Betti |
Մասնագիտացում՝ | կարատեիստ |
Երկիր՝ | Ավստրիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 24, 1992[1] (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ֆելդքիրխ, Ֆորարլբերգ, Ավստրիա |
Հասակ՝ | 1,63 մետր |
Քաշ՝ | 50 կիլոգրամ |
Բետինա Պլանկ (գերմաներեն՝ Bettina Plank. փետրվարի 24, 1992[1], Ֆելդքիրխ, Ֆորարլբերգ, Ավստրիա)[2], ավստրիացի կարատեիստուհի։ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ է նվաճել կանանց 55 կգ քաշային կարգում[3][4]։ Մինչ այդ՝ 50 կգ քաշային կարգում բրոնզե երկու մեդալի է արժանացել կարատեի աշխարհի առաջնություններում և երեք մեդալի (այդ թվում՝ երկու ոսկե)՝ Եվրոպական խաղերում։
Պլանկը ոսկե մեդալ է նվաճել նաև 2015 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած կարատեի Եվրոպայի առաջնությունում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային մրցասպարեզում Պլանկն իր առաջին լուրջ հաջողությանը հասել է 2011 թվականին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացված կարատեի Եվրոպայի առաջնությունում՝ կանանց կումիտե մրցաձևում 50 կգ քաշային կարգում նվաճելով բրոնզե մեդալներից մեկը[5] Երեք տարի անց դարձյալ Եվրոպայի առաջնությունում այդ :նույն մրցաձևում ու քաշային կարգում արժանացել է արծաթե մեդալի։
2015 թվականին Պլանկը ոսկե մեդալ նվաճեց Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված կարատեի Եվրոպայի առաջնությունում կանանց կումիտե մրցաձևում 50 կգ քաշային կարգում.[6] Նա ստացավ նաև բրոնզե մեդալներից մեկը կանանց թիմային կումիտեում։ Այդ նույն տարում Պլանկն այդ մրցաձեւում արծաթե մեդալի արժանացավ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Եվրոպական խաղերում[7]։ Եզրափակչում նա պարտվեց թուրք Սերապ Օզչելիքին[7]։ Պլանկը 2016 թվականին Պորտուգալիայի Բրագա քաղաքում կայացած կարատեի աշխարհի համալսարանական առաջնությունում իր մրցաձում, ինչպես նաև կանանց թիմային կումիտեում նվաճեց մեկական բրոնզե մեդալ[8][8]։։
2017 թվականին Պլանկը հանդես է եկել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած համաշխարհային խաղերում, որտեղ նրան չի հաջողվել մեդալ նվաճել[9]։ 2018 թվականին նա նվաճել է բրոնզե մեդալներից մեկը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված կարատեի աշխարհի առաջնությունում[10]։
2019 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած եվրոպական խաղերում Պլանկը ոսկե մեդալ նվաճեց կանանց կումիտե մրցաձևում 50 կգ քաշային կարգում[11][12]։ Ընդ որում՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնեց թուրք Սերապ Օզչելիքին։
Թեև նրան չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել 2021 թվականի հունիսին Փարիզում անցկացված համաշխարհային օլիմպիական որակավորման մրցաշարում[13], այդուհանդերձ շուտով կարողացավ որակավորվել մայրցամաքային ներկայացուցչության միջոցով[14]։ Օլիմպիական խաղերում նա նվաճեց բրոնզե մեդալներից մեկը կանանց 55 կգ քաշային կարգում[15][16]։ 2021 թվականի նոյեմբերին Պլանկը մրցեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված կարատեի աշխարհի առաջնությունում, բայց արդեն իսկ իր երկրորդ գոտեմարտում պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից[17][17]։
2023 թվականին նա ոսկե մեդալ նվաճեց Լեհաստանում կայացած Եվրոպական խաղերում, կանանց 50 կգ քաշային կարգում[18][19]։ Ընդ որում՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնեց իտալուհի Էրմինիա Պերֆետտոյին[19][20]։ Այդ նույն տարում Պլանկը մասնակցեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած կարատեի աշխարհի առաջնությանը, բայց իր երկրորդ գոտեմարտում պարտություն կրելով՝ դուրս մնաց հետագա մրցապայքարից[21]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Մրցումները | Մրցավայրը | Գրաված տեղը | Մրցաձևը |
---|---|---|---|---|
2011 |
Եվրոպայի առաջնություն |
Ցյուրիխ, Շվեյցարիա | 3-րդ | Կումիտե 50 կգ |
2014 | Եվրոպայի առաջնություն | Տամպերե, Ֆինլանդիա | 2-րդ | Կումիտե 50 կգ |
2015 | Եվրոպայի առաջնություն | Ստամբուլ, Թուրքիա | 1-ին | Կումիտե 50 կգ |
3-րդ | Թիմային կումիտե | |||
Եվրոպական խաղեր | Բաքու, Ադրբեջան | 2-րդ | Կումիտե 50 կգ | |
2016 | Աշխարհի առաջնություն | Լինց, Ավստրիա | 3-րդ | Կումիտե 50 կգ |
2017 | Եվրոպայի առաջնություն | Իզմիթ, Թուրքիա | 3-րդ | Կումիտե 50 կգ |
2018 | Եվրոպայի առաջնություն | Նովի Սադ, Սերբիա | 2-րդ | Կումիտե 50 կգ |
Աշխարհի առաջնություն | Մադրիդ, Իսպանիա | 3-րդ | Կումիտե 50 կգ | |
2019 | Եվրոպայի առաջնություն | Գվադալախարա, Իսպանիա | 2-րդ | Կումիտե 50 կգ |
Եվրոպական խաղեր | Մինսկ, Բելառուս | 1-ին | Կումիտե 50 կգ | |
2021 | Ամառային օլիմպիական խաղեր | Տոկիո, Ճապոնիա | 3-րդ | Կումիտե 50 կգ |
2023 | Եվրոպական խաղեր | Կրակով, Լեհաստան | 1-ին | Կումիտե 50 կգ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.bettinaplank.com/
- ↑ «Entry List by NOC» (PDF). 2017 World Games. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Palmer, Dan (2021 թ․ օգոստոսի 5). «Sanchez the history-maker as karate makes highly-anticipated Olympic debut». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Karate Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «2011 European Karate Championships Medalists» (PDF). World Karate Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Etchells, Daniel (2015 թ․ մարտի 22). «Trio of gold medals earns Spain top spot at European Karate Federation Senior Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ 7,0 7,1 Butler, Nick (2015 թ․ հունիսի 13). «Azerbaijan scoop double karate gold on opening night of European Games». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
- ↑ 8,0 8,1 «2016 World University Karate Championships Results Book» (PDF). Fédération Internationale du Sport Universitaire. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Karate Results» (PDF). 2017 World Games. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Results Book» (PDF). 2018 World Karate Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Rowbottom, Mike (2019 թ․ հունիսի 30). «Italy's Maresca earns dramatic win as Ukraine take two golds in karate finale at Minsk 2019». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Karate Medalists» (PDF). 2019 European Games. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «2021 Karate World Olympic Qualification Tournament Results Book» (PDF). World Karate Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Olympians from 34 countries now confirmed for Karate Olympic debut at Tokyo 2020». World Karate Federation. 2021 թ․ հունիսի 15. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Palmer, Dan (2021 թ․ օգոստոսի 5). «Sanchez the history-maker as karate makes highly-anticipated Olympic debut». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.Palmer, Dan (5 August 2021). "Sanchez the history-maker as karate makes highly-anticipated Olympic debut". InsideTheGames.biz. Retrieved 5 August 2021.
- ↑ «Karate Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին."Karate Results Book" (PDF). 2020 Summer Olympics. Archived (PDF) from the original on 10 August 2021. Retrieved 10 August 2021.
- ↑ 17,0 17,1 «2021 World Karate Championships Results Book» (PDF). World Karate Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Burke, Patrick (2023 թ․ հունիսի 22). «Canoe sprint double helps Ukraine top early medals table at Kraków-Małopolska 2023». InsideTheGames.biz. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 19,0 19,1 «Summary of day 1 of Karate at European Games». European Karate Federation. 2023 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Karate Medalists by Event» (PDF). 2023 European Games. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «2023 World Karate Championships Results Book». Sportdata.org. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բետինա Պլանկ» հոդվածին։ |
|