Jump to content

Բոլոնյեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլոնյեզ
Տեսակշան ցեղատեսակ
ԲնաշխարհԻտալիա
Առանձնահատկություններ
Զանգված2,5—4 կգ
Հասակ արու27—30 սմ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Բոլոնյեզ, դեկորատիվ շան ցեղատեսակ, առաջացած Իտալիայում։

Ցեղատեսակի ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ բոլոնյեզների ցեղատեսակը առաջացել է Իտալիայում մալթական բոլոնոկների և գաճաճ պուդելների խաչասերումից, որոնցից նա ժառանգել է գանգուր մազեր և հաստ բուրդ։

16֊րդ դարում այս ցեղատեսակի շները հայտնվեցին Ֆրանսիայում, որտեղ դարձան ֆրանսիական արքունիքի սիրելիները։

18֊րդ դարում ֆրանսիական դեսպանը, գալով Ռուսաստան, նվիրեց այս ցեղատեսակի մի քանի շունիկ կայսրուհի Եկատերինա II֊ին։ Ռուսաստանում այս շունիկը ստացավ «ֆրանսիական բոլոնկա» անվանումը, բայց ցեղատեսակի ճիշտ անվանումն է՝ «բոլոնյեզ»՝ բոլոնական շունիկ[1]։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոնյեզը, որպես օրենք, ունի համասեռ սպիտակ գունավորում կամ белого с палевым на ушах, փոքրիկ է, քառակուսի կազմվածքով, զվարթ է, շատ ուրախ շունիկ է, հպարտ տնկած գլխով, կախված ականջներով, ծածկված եկրար թափվող մորթով, և մուգ, շատ արտահայտիչ, ուշադիր, բավականին մեծ աչքերով։ Հասակը 20-30 սմ է, քաշը՝ 4,5-7 կգ։

Իր արտաքինին շատ էֆեկտիվ տեսք են տալիս աչքերը, կոպերը, շրթունքները և քիթը։ Անցումը ուռուցիկ ճակատից կարճ մռութ հստակ նշված է։ Մորթին խիտ է, մետաքսանման, ազատ գանգուրներով։ Պոչը ծածկված է երկար, թափվող մորթով, բարձր է տեղակայված։ Այս շան մորթին կտրում են մկրատով՝ բացելով նրա աչքերը և տալով գլխին կլորավուն ձև։

Բոլոնյեզները չափից դուրս սիրալիր են իրենց տերերի հետ և թերահավատ են օտարների հանդեպ։ Շներն ունեն մոդայիկ քայլվածք և շատ հմայիչ են[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Болонка французская
  2. Ж. А. Чеснокова «Монолог о собаке», М.: 1993 г.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]