Բոսաբոլ
Ենթակատեգորիա | թիմային մարզաձև, գնդակով խաղ | |
---|---|---|
Ստեղծում | 2004 | |
Հիման վրա | վոլեյբոլ, ֆուտբոլ, մարմնամարզություն | |
Ծագման երկիր | Իսպանիա | |
Minimum number of players | 8 | |
Maximum number of players | 8 | |
Հայտնաբերող կամ հնարող | Filip Eyckmans |
Բոսաբոլ (անգլ.՝ Bossaball), բելգիական թիմային խաղ, որը միավորում է կապոեյրան, լողափնյա վոլեյբոլը, ակրոբատիկան, բատուտի վրա հնարքները, ֆուտբոլը, օդային մարմնամարզությունը: Խաղում է փչովի խաղադաշտում՝ ցանցի յուրաքանչյուր կողմում՝ բատուտներով[1], բատուտները թույլ են տալիս խաղացողներին ցատկել այնքան բարձր, որ գնդակը նետեն ցանցի վրայով և միավորներ վաստակեն: Խաղի հայեցակարգը 2002-2004 թվականներին մշակել է Իսպանիայում բնակվող բելգիացի Ֆիլիպ Եյկմանսը։ Չնայած Իսպանիայում ստեղծմանը, խաղն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է Նիդերլանդներում և Բելգիայում[2]:
Կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսաբոլը խաղում են չորսից հինգ հոգանոց երկու թիմեր, որոնք գնդակը նետում են վոլեյբոլի նման՝ ցանցի վրայով: Բոլոր խաղացողները գտնվում են փչովի բատուտի վրա, ինչը թույլ է տալիս ցատկել վեր մինչև 3 մետր: Երկու դաշտերի միջև ցանցի բարձրությունը տատանվում է՝ կախված մակարդակից ՝ մասնագետներ, միջանկյալ, սկսնակներ կամ երեխաներ: Խաղացողներին չի թույլատրվում դիպչել ցանցին, և նրանք միշտ պետք է ունենան մարմնի առնվազն մեկ մաս իրենց կողմում[3]: Խաղը թույլատրում է հարվածներ և փոխանցումներ կատարել մարմնի ցանկացած մասի միջոցով, բայց ամենակարևոր պայմանը՝ հպման սահմանը նախատեսվում է ընդամենը 5 անգամ մեկ թիմի համար: Օրինակ՝ յուրաքանչյուր գնդակի խաղարկության ժամանակ խաղացողին թույլատրվում է դիպչել ձեռքով՝ 1 անգամ, գլխով և ոտքով՝ 2 անգամ։ «Դաշտում», որը պարսպապատված է փչովի գլանով, այնտեղ իրավունք ունի լինել միայն մեկ խաղացող, մյուսները խաղում են դրա սահմաններից դուրս:
Խաղը տեղի է ունենում հսկայական փչովի մատրասի վրա, որը բաժանված է վոլեյբոլի ցանցով: Երկու կողմերում էլ կան հատուկ կլոր խորշեր, որոնցում տեղադրված են բատուտները: Խաղի մասնակիցները գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում են օդում՝ գլխի վրայով կատարում են բոլոր տեսակի հեղաշրջումներ, ոտքերով և ձեռքերով վերցնում և հարվածում գնդակին[4]։ Հանդիպումը ուղեկցվում է աշխույժ երաժշտությամբ, որը այն ավելի դիտարժան և դինամիկ է դարձնում։ Հանդիպումները դատում է «սամբա-մրցավարը», որն ավելի շատ հիշեցնում է ոչ թե մրցավարին, այլ դիջեյի։ Որը նաև հետևում է խաղի ձայնային նվագակցությանը:
Միավորները շնորհվում են 2 չափանիշով և 2 մարզաձևով:
- Վոլեյբոլի տեխնիկա․
1 միավոր՝ գնդակն ընկավ մրցակցի դաշտում
3 միավոր՝ գնդակն ընկավ մրցակցի բատուտի վրա
- Ֆուտբոլային տեխնիկա:
3 միավոր՝ գնդակն ընկավ մրցակցի դաշտում
5 միավոր՝ գնդակն ընկավ մրցակցի բատուտի վրա
Միջազգային մրցույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականից ի վեր անցկացվել է 7 միջազգային առաջնություն[5]:
Թվական | Մրցույթներ | Անցկացման վայր | Անցկացման վայր | Մասնակից երկրներ |
---|---|---|---|---|
2009 | Աշխարհի առաջնություն[6] | Թուրքիա | Նիդերլանդներ | Բրազիլիա, Բելգիա, Նիդերլանդներ, Քուվեյթ, Սինգապուր |
2010 | Եվրոպայի Գավաթ | Նիդերլանդներ | Բելգիա | Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Սլովենիա, Իսպանիա |
2011 | Եվրոպայի Գավաթ | Նիդերլանդներ | Բելգիա | Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Սլովենիա, Իսպանիա |
2012 | Եվրոպայի Գավաթ | Չեխիա | Նիդերլանդներ | Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Սլովենիա, Իսպանիա |
2013 | Աշխարհի գավաթ | Բելգիա | Նիդերլանդներ | Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Գերմանիա, Նիդերլանդներ |
2014 | Եվրոպայի Գավաթ | Նիդերլանդներ | Նիդերլանդներ | Բելգիա, Գերմանիա, Հունգարիա, Իտալիա, Նիդերլանդներ, Իսպանիա |
2015 | «Տասնամյակը օդում» աշխարհի առաջնություն[7] | Իսպանիա | Բելգիա | Արգենտինա, Բելգիա, Նիդերլանդներ, Իսպանիա |
2016 | Աշխարհի առաջնություն[8] | Բրազիլիա | Նիդերլանդներ | Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Կոլումբիա, Նիդերլանդներ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sblendorio, Marissa. «WHY ISN'T BOSSABALL AN OLYMPIC SPORT?». Արխիվացված է օրիգինալից 2019-01-15-ին. Վերցված է 2016-12-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Bossa Sports». Bossaballsports.com. 2011-10-18. Արխիվացված է օրիգինալից 2011-12-19-ին. Վերցված է 2011-12-17-ին.
- ↑ Sblendorio, Marissa. «WHY ISN'T BOSSABALL AN OLYMPIC SPORT?». Արխիվացված է օրիգինալից 2019-01-15-ին. Վերցված է 2016-12-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «New team sport - How to play bossaball». Bossaball (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-04-15-ին. Վերցված է 2017-03-04-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Bossaball - New sport mixing volleyball, soccer and gymnastics». Bossaball (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-03-14-ին. Վերցված է 2017-03-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «World Cup Turkey 2009 - Bossaball». Bossaball (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-10-10-ին. Վերցված է 2016-12-20-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «EL BOSSABALL CUMPLE UNA DÉCADA Y LO CELEBRA EN MÁLAGA». www.merchanendirecto.es. Արխիվացված է օրիգինալից 2019-10-11-ին. Վերցված է 2016-12-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The FIVB takes Bossaball to the Olympic Games 2016 in Rio». Bossaball (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-03-26-ին. Վերցված է 2019-10-11-ին.