Բոտնետ
Բոտնետ (անգլ.՝ robot network - «բոտերի ցանց» բառերից), չարորակ ծրագրով վարակված համակարգիչների ցանց։ Կարող է ընդգրկել մի քանի տասնյակից մինչև բառացիորեն մի քանի միլիոն համակարգիչ, որոնց ֆունկցիաները տնօրինվում են բոտնետի ծրագրավորողի (անգլ. bot herder) կողմից։ Վարակված համակարգիչը այդ դեպքում կոչվում է նաև բոտ կամ զոմբի. դրա տերը սովորաբար չի էլ նկատում, որ այն օգտագործվում է այլոց կողմից։ Բոտնետի ծրագրավորողը կարող է հեռակառավարել զավթված համակարգիչները աշխարհի ցանկացած վայրից՝ անանուն կերպով։
Բոտնետերի օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոտնետերը հիմնականում օգտագործվում են խոշոր կիբերհանցագործությունների իրականացման համար. սպամի և վնասակար ծրագրերի տարածում (որպես վճարովի ծառայություն երրորդ անձանց համար), անձնական տվյալների գողություն, բանկային օնլայն գործարքների վերաերթուղղում, DDos գրոհներ և այլն։
Բոտերի վարակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգիչը կարող է բոտնետի մաս դառնալ չարորակ ծրագրով վարակվելուց հետո։ Դա կարող է տեղի ունենալ մի քանի ճանապարհով։
- չարորակ ներդիրով էլ. նամակ
- չարորակ կոդ պարունակող կայքէջ
- վարակակիր USB-կրիչ
- կեղծ հղում (օր. ակնթարթային ուղերձի մեջ)
- ուղղակի հարձակում համակարգչի վրա՝ վնասված կամ թերություն ունեցող օպերացիոն համակարգի կամ ծրագրի դեպքում։
ԲրեդոԼաբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ այժմ հայտնի ամենամեծ բոտնետը՝ «BredoLab»-ը, ստեղծվել է 2009 թ. մայիսին Գեորգի Ավանեսովի կողմից (վերջինս ձերբակալվել է Երևանում 2010 թ. հոկտեմբերին)։ Այն ընդգրկում էր շուրջ 30 միլիոն վարակված համակարգիչ[1]։
Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.cert.am Բոտնետեր Արխիվացված 2010-12-26 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Techeye.net - Bredolab botnet operator arrested Արխիվացված 2011-05-01 Wayback Machine, 26.10.2010։ (անգլերեն)