Բորդոյի կաթնավաճառուհին
Բորոդրյի կաթնավաճառուհին La lechera de Burdeos | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանցիսկո Գոյա |
տարի | 1825-1827-ական թվականներ |
բարձրություն | 74 սանտիմետր[1] |
լայնություն | 68 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | Ֆրանսիա |
ուղղություն | նեոդասականություն |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Թանգարան Պրադո, Մադրիդ |
հավաքածու | Պրադո թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Milkmaid of Bordeaux (Goya) Վիքիպահեստում |
«Բորդոյի կաթնավաճառուհին» (իսլ.՝ La lechera de Burdeos)՝ իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարը, որը նկարել է Ֆրանսիայում իր կյանքի վերջին տարիներին։
Թեպետ «Բորդոյի կաթնավաճառուհին» լայնորեն ճանաչված է նկարչական քննադատների և հասարակության կողմից, մշակույթի որոշ պատմաբանների մոտ կասկած կա Գոյայի հեղինակության մասին[2][3]։
Եթե նկարը այնուամենայնիվ պատկանում է Գոյայի վրձնին, ապա հավանաբար նրա վրա պատկերված է Ռոզարիոն, Լեոկադիա Վայսի (Leocadia Weiss) աղջիկը[4]։ Լեոկադիան նկարչի հեռավոր բարեկամուհին էր և նրա սպասուհին Բորդոյում, որտեղ նա գնաց` փախչելով Իսպանիայի նոր կառավարչի հեապնդումից[5]։ Գուցե այս նկարը հանդիսանում է ավանակի վրա նստած կաթնավաճառուհու դիմանկարը, որը հայտնվեց կոմպոզիցիայից դուրս։ Այդ ժամանակ կտավը պատկանում էր բազմաթիվ աշխատանքների շարքերի, որոնցում Գոյան պատկերել էր փողոցային առևտրականներին[6]։
Այս նկարում Գոյայի կողմից օգտագործված քսուքների տեխնիկան հիշեցնում է դիվիզիոնիզմի հմտությունը, իսկ բնական լույսով ուշադիր աշխատանքը, որը փաթաթում էր կաթնավաճառուհու պատկերը, պատմաբանների կողմից դիտվում էր որպես իմպրեսիոնիզմի կանխագուշակում։
Նկարչի մահից հետո նկարը փոխանցվեց իր կրտսեր որդուն՝ Խավիյերին, ով ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված էր վաճառել այն հեռավոր բարեկամ Խուան Բաուտիստ դե Մուգիրոյին (Juan Bautista de Muguiro)։ Խուան Բաուտիստի հետնորդները 1946 թվականին փոխանցեցին նկարը Պրադո, ուր էլ այն գտնվում է մինչև օրս։ Գույքային համար P2899:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Connell, Evan S. Francisco Goya: A Life. — New York: Counterpoint, 2004. — ISBN 1-5824-3307-0
- Hagen, Rose-Marie & Hagen, Rainer Francisco Goya, 1746-1828. — Taschen, 2003. — ISBN 3-8228-1823-2
- Hughes R. Goya. — New York: Alfred A. Knopf, 2004. — ISBN 0-3945-8028-1
- Путеводитель по Прадо. — С. 192. — ISBN 978-84-8480-188-7
- Carrassat P. F. R. Maestros de la pintura. — Spes Editorial, 2005. — ISBN 84-8332-597-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բորդոյի կաթնավաճառուհին» Պրադո թանգարանի պահեստի տվյալներում(исп.)