Բուլղարական բանակի զորահավաք (1915)
Բուլղարական բանակի զորահավաք (1915), բուլղարական զինված ուժերի զորահավաք, երբ Բուլղարիան ռազմական կոնվենցիա ստորագրեց Կենտրոնական ուժերի հետ և պատրաստվում էր մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։
Զորահավաք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ Բուլղարիայի կառավարությունը Կենտրոնական ուժերի հետ կոնվենցիա ստորագրեց, պարզ է դառնում, որ Բուլղարիան կմասնակցի Առաջին համաշխարհային պատերազմին։ Անհրաժեշտ պայմանագրերի ստորագրումից հետո Բուլղարիայի թագավոր Ֆերդինանդ 1-ինը հրամանագիր է ստորագրում երկրում զորահավաքի մասին[1]։
1915 թվականին սեպտեմբերի 21-ին Բուլղարիայում զորահավաք հայտարարվելուց հետո գլխավոր շտաբը զորահավաքի համար միջոցներ սկսեց ձեռնարկել։ Հատուկ ուշադրության էր հատկացվում Սերբիայի հետ արևեմտյան սահմանին, որի դեմ էլ պլանավորվում էր ռազմական գործողություններ սկսել։
Սակայն բուլղարական բանակը զորահավաքի փուլում մեծ ռիսկի ենթարկվեց, քանի որ սերբական զորքերը լրիվությամբ կազմ ու պատրաստ էին ռազմական գործողություններին։
Սերբերի որոշիչ գործողությունները բուլղարական զորքերի դեմ զորահավաքի վաղ փուլում կարող էին բերել լուրջ հետևանքների Բուլղարիայի համար։ Սերբական հրամանատարությունը հասկանալով որ բուլղարական ղեկավարությունը զորահավաք է իրականացնում և զորք է կուտակում արևմտյան սահմանին, համարձակ որոշում կայացրեց ռազմական գործողություններ սկսելու համար. հարձակման անցնել, բուլղարական ուժերը կործանել նրանց զարգացման փուլում, գրավել Սոֆիան և Բուլղարիային ստիպել կապիտուլացվել։ Սակայն սերբական հրամանատարության այդ համարձակ պլանը մերժվեց Անտանտի հրամանատարության կողմից համարվելով, որ դեռ հնարավոր է Բուլղարիային իր կողմն քաշել[2]։
Բուլղարական բանակի հավաքագրումը սկսվեց հայտարարված զորահավաքի 5-րդ օրը, բուլղարական հրամանատարությունը Սերբիայի դեմ դուրս բերեց հիմնական ուժերը։ 1-ին բանակը պայքարում էր սահմանի հյուսիսային հատվածում ավստրո-գերմանական դաշնակցային զորքերի հետ համատեղ գործողությունների համար։ 2-րդ բանակը պատրաստվում էր հարավում՝ Մակեդոնիայի վրա հարձակվելու համար։ Բացի Սերբիայի սահմանից բուլղարական հրամանատարությունը ստիպված էր զորքեր ուղարկել Ռումինիայի և Հունաստանի սահմանների վրա, քանի որ այդ պետությունները չեզոք էին և վտանգ կար և դրանք կմիանան Անտանտին և կմտնեն բուլղարական պետության սահմանները։ Ռումինիայի հետ սահմանը պաշտպանում էր 3-րդ բանակը (հետևակային երկու դիվիզիաների կազմում և երկու հեծելազորային գնդերով)։ Հունաստանի հետ սահմանը պաշտպանում էր 2-րդ և 10-րդ հետևակային դիվիզիաները, որոնք պետք է նույնպես հակազդեին Անտանտի օդային ուժերի հնարավոր իջեցման դեպքում։ Միայն Թուրքիայի հետ սահմանը մնաց անպաշտպան, քանի որ Թուրքիան մտնում էր Կենտրոնական գերտերությունների կազմի մեջ և Բուլղարիայի դաշնակից պետությունն էր համարվում[3]։
Բուլղարական բանակի զորահավաքը կազմակերպվում էր 17-18 օրերի ընթացքում, այդ ընթացքում ձևավորվեց 180 հետևակային գումարտակ, 203 հեծելազորային էսկադրոն, 62 հրետանային մարտկոց, ինչպես նաև ձևավորվեցին 11 հետևակային դիվիզիա։ Զորահավաքի արդյունքում մոտ 532 000 մարդ համալրեց բանակի կազմը։ Բուլղարական զինված ուժերի ընդհանուր թիվը օժանդակ ուժերի հետ մեկտեղ մոտ 650 000 մարդ կազմեց։ Բուլղարական հրամանատարությունը 3 բանակ ստեղծեց՝ 1-ին, 2-րդ և 3-րդ։ Առաջին երկուսը պլանավորվում էին օգտագործվել Սերբիայի դեմ հարձակման ժամանակ, 3-րդը մնում էր Ռումիանիայի հետ սահմանը պաշտպանելու համար։ Ընդհանուր թվով բանակ զորքակոչվեց Բուլղարիայի բնակչության ընդհանուր թվից 12-13 %։ Պատերազմի ընթացքում այդ թիվն աճեց մինչև 18 %։ Զորահավաքվեցին բավականին մեծ ուժեր, ինչը բուլղարական հրամանատարությանը թույլ տվեց հաջողությամբ լուծել 1915 թվականի կոմպանիայի խնդիրները, սակայն ռազմական գործողությունները երկարատև, դիրքային բնույթ ստացան Սալոնիկի ռազմաճակատի ձևավորման հետ մեկտեղ[3]։
Պատերազմից առաջ | Զորահավաքի տևողությունը | Զորահավաքված զինվորների թիվը |
---|---|---|
20 օր | 17-18 օր | 180 հետևակային գումարտակ, 203 հեծելազորային էսկադրոն, 62 հրետանային մարտկոց, մոտ 650 000 մարդ, ընդհանուր 3 բանակ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Игнат Криворов:Военното изкуство
- Thomas-Babac:Armies in the Balkans