Բրդի ազգային թանգարան
Բրդի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և թանգարան |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղագրություն | Կարմարթենշիր |
Վայր | Main Mill Building at Museum of the Welsh Woollen Industry.? |
Մասն է | Ուելսի ազգային թանգարան |
Ղեկավարության նստավայր | Main Mill Building at Museum of the Welsh Woollen Industry., Llangeler, Կարմարթենշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն |
Հասցե | Dre-Fach Felindre, Llandysul SA44 5UP[2]SA44 5UP[3] |
Հիմնադրվել է | 1976 |
Կայք | museum.wales/wool/(անգլ.) |
Բրդի ազգային թանգարան (անգլ.՝ National Wool Museum), արդյունաբերական թանգարան Մեծ Բրիտանիայի Դրեֆչ գյուղում՝ Լլանդիսալ գյուղի մոտ։ Ընդգրված է Ուելսի ազգային թանգարանների շարքում։ Հիմնվել է 1976 թվականին։
Ուելսում բրդի արտադրությունը բոլոր ժամանակներում կարևոր նշանակություն է ունեցել տեղի տնտեսական կյանքում։ XIX դարում բրդի արտադրությունը իր նշանակությամբ գերազանցում էր ածխի արտադրությանը[4]։ Ոելսի արևմուտքում գտնվող Թեյֆի հովիտը համարվում էր բրդի արտադրության կենտրոն։ Տեղաբնակներն այն անվանում էին ուելսական Հադերսֆիլդ։
1902 թվականին Կեմբրիան-Միլսում ձեռնարկատեր Դեյվիդ Լյուիսը կառուցում է նոր ֆաբրիկա, որը զբաղվում էր բրդե կտորեղենի արտադրությամբ։ Այն հիմնվում է նախկին ջրային ջուլհակագործության արհեստանոցի տեղում։ Ձեռնարկության արտադրանքները տրամադրվել են ածուխի և մետաղագործության ոլորտի աշխատողների համար։ 1915 թվականին գործարանում աշխատել է հարյուր մարդ։ Դրանց կողմից արտադրված ֆլանելը (բամբակե կամ բրդյա փափուկ խավավոր կտոր) օգտագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի զինվորների համար զինվորական համազգեստ պատրաստելու համար։ 1919 թվականին գործարանում հրդեհ է բռնկվել, որը սկսվել է գզելու եւ մանվածքային բաժնից։ Հրդեհի հասցված վնասը գնահատվել է քսան հազար ֆունտ ստեռլինգ։ Վերին հարկում աշխատողը կարողանում է փախչել, երբ հասկանում է, որ ելքի ճանապարհը արգելափակվում է, լցվում ծխով ու կրակով, նա բարձրանում է տանիք, որտեղից դուրս է բերվում երկար սանդուղքով։ Գործարանը, չնայած հյուսված գործվածքների նկատմամբ հետաքրքրության նվազմանը, վերականգնվել է։ 1965 թվականին այն հանվում է վաճառքի։ Այդ ժամանակ գործարանում կար երեսուն աշխատող։
Ներկայումս, գործարանը, ինչպես նաեւ ամբողջ Դրեֆչ գյուղը, հանդիսանում են Ուելսի մշակութային ժառանգության օբյեկտներ։ 1976 թվականին նախկին գործարանի տեղում բացվել է ուելսյան բրդի արդյունաբերության թանգարանը[4], որը 2004թ. մարտին, երկու տարվա երկու միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ վերանորոգումից հետո, վերածվում է Ազգային բրդի թանգարանի։ Մասնակի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորվել է Ժառանգության վիճակախաղի ֆոնդը[4] :
Վերականգնման աշխատանքները ներառում էին ապակով ծածկված բակի կառուցումը և նոր պատկերասրահ, որտեղ ներկայացված էին տեքստիլի ազգային հավաքածուի արտադրանքներ։ Պատմական սարքավորումների հետ միասին(մանահաստոցներ և ջուլհակահաստոցներ) ցուցահանդեսը պատկերացում կազմել է տալիս Մելին Թեյֆիի մասնավոր բրդյա գործարանի մշակման եւ տեքստիլ արտադրանքների մասին։ 2005 թվականին թանգարանում բացվել է հետազոտական և հավաքածուների կենտրոն, որը ներառում է բրդյա գործվածքների և գործվածքների արտադրության ուսուցման գործնական հնարավորություններին նվիրված սենյակ[5]։
Վերանորոգման աշխատանքները կատարվել են թանգարանային դրամաշնորհի շրջանակներում՝ քառասուն միլիոն ֆունտ ստեռլինգ, որը Ուելսի Ազգային ժողովին հատկացրել է Մշակույթի նախարարությանը` նախարար Ալան Ջոն Փյուի գլխավորությամբ։ Դրամաշնորհը հատկացվել է երեք թանգարանային տարածքների` Ազգային բրդի թանգարանին, Լլենբերիսի Ազգային թերթաքարի թանգարանին և Բլենավոնում գտնվող Մեծ ազգային ածուխի թանգարանին, ինչպես նաև Սոունսի ափին նոր Ազգային թանգարանի զարգացմանը[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
- ↑ Mapping Museums — 2016.
- ↑ http://www.museumwales.ac.uk/en/wool/
- ↑ 4,0 4,1 4,2 Մաթլին Մանդել, Inc. «Ազգային բրդի թանգարան». travelwales.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
{{cite web}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ 5,0 5,1 BBC NEWS Wales ‘National Woollen museum re-opens’
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրդի ազգային թանգարան» հոդվածին։ |