Jump to content

Գալուստ Գալստյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալուստ Գալստյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գալուստ Գալստյան
Ծնվել է1872 փետրվարի 4
ԾննդավայրԿ. Պոլիս
Վախճանվել էնոյեմբերի 7, 1936(1936-11-07) (տարիքը 64)
Մահվան վայրԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
Ժանրծովանկար

Գալուստ Գալստյան (Գալուստյան) (փետրվարի 4, 1872(1872-02-04), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 7, 1936(1936-11-07), ԱՄՆ), հայ նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Պեզճյան վարժարանում։ Ապա սովորել է Պոլսի գեղարվեստների ուսումնարանում, որն ավարտելուց հետո զբաղվել է նկարչությամբ, հրապուրվել հատկապես ծովանկարչությամբ։ Կատարել է նաև դիմանկարներ։ Նրա գործերը ցուցադրվել են եվրոպական գրեթե բոլոր մայրաքաղաքներում, արժանանալով բարձր գնահատականի։ Նրա արվեստը գնահատողներից է եղել Ռումինիայի թագուհի, գրող Կարմեն Սիլվան, որը Ռումինիայի թանգարանի համար գնումներ է կատարել հայ նկարչից։ 1912 թվականին մեկնել է ԱՄՆ, Նյու Յորքում հիմնել իր արվեստանոցը, կազմակերպել ցուցահանդեսներ 1912, 1913 և 1917 թվականներին։ Նրա բազմաթիվ նկարները զարդարում են ամերիկյան շատ հիմնարկների դահլիճները[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 217-218.