Գեննադի Սելիգենին
Գեննադի Սելիգենին | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1936[1] (87 տարեկան) |
Ծննդավայր | Մորոզովսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռոստովի պետական համալսարան |
Մասնագիտություն | գրող |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | Ռուսաստանի գրողների միություն |
Գեննադի Սելիգենին (ռուս.՝ Геннадий Тарасович Селигенин, հոկտեմբերի 25, 1936[1], Մորոզովսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, հրատարակիչ։ Ռուսաստանի գրողների միության անդամ 1988 թվականից, Ռոստովի մասնաճյուղի ամենատարեց անդամը։ «Творчество Дона» և Վ. Բելովի 2011 թվականի համառուսաստանյան գրական մրցանակի դափնեկիր։ Եղել է ԽՄԿԿ անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեննադի Սելիգենինը ծնվել է Ռոստովի մարզի Մորոզովսկի շրջանում գտնվող Սկաչկի խուտորում։ Գործարանում աշխատել է որպես խառատ, դարբին, բեռնակիր, ատաղձագործ և նույնիսկ շոգեքարշի հնոցապան։ Ավարտել է Ռոստովի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև աշխատել է որպես լրագրող, միաժամանակ՝ աշխատել արտոնագրերի բաժնում։ Աշխատել է խորհրդային մի շարք թերթերում, այնուհետև տարածաշրջանային թերթերում՝ սկսած փոքրատիրաժ թերթերից, եղել «Կրասնոակսաեց» թերթի խմբագիր։ Այնուհետև աշխատել է «Донских войсковых ведомостях»-ում, ալմանախներում, եղել «Կազակների ձայն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Ապրում է Դոնի Ռոստով քաղաքում[3]։
Հիմնականում գրում է ժամանակակից թեմաներով։ Հեղինակ է պատմվածքների, իսկ ավելի ուշ՝ «Կապույտ հրեղեն թռչուններով սայլը», «Սանիտարական ժամ», «Կանաչ թագ» և այլ գրքերի։ 2005 թվականին լույս տեսավ «Օսկոլկի» նովելների ժողովածուն։ 2015 թվականին Սելիգենինի աշխատանքներն ընդգրկվել են «Դոնի ոսկե փետուր» կոլեկտիվ ժողովածուում (Շոլոխովի փառատոնի ամփոփ ժողովածուն)։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Повозка с голубыми жар-птицами. Повести и рассказы. – М.: изд-во «Современник», 1982.[4]
- Санитарный час. Повести и рассказы. – Ростов-н/Д: Ростиздат, 1987.[5]
- Саваоф в пустыне. Рассказы. – Ростов-н/Д: Ростиздат, 1991.
- Зелёная корона. Повести и рассказы. – Ростов-н/Д, изд-во «Пегас», 2004.
- Осколки. Сборник новелл. – Ростов-н/Д, изд-во «Пегас», 2005.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/seligenin-gennadij-tarasovich.htm
- ↑ Большая биографическая энциклопедия: Селигенин, Геннадий Тарасович
- ↑ Селигенин Геннадий Тарасович
- ↑ Селигенин, Геннадий (1982). Повозка с голубыми жар-птицами: повести, рассказы (ռուսերեն). Sovremennik.
- ↑ Селигенин, Геннадий Тарасович (1987). Санитарный час: Повести и рассказы. Ростов-на-Дону: Ростов. кн. изд-во.