Գերասիմ Բալասանով
Գերասիմ Բալասանով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21 (օգոստոսի 3), 1903 |
Ծննդավայր | Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 22, 1976 (72 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Գերասիմ Մարտինի Բալասանով (հուլիսի 21 (օգոստոսի 3), 1903, Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 22, 1976, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հայազգի[1] հետախույզ, պետական անվտանգության գնդապետ, Ճապոնիայի (1944-1945), Հյուսիսային Կորեայի (1945-1949), Հնդկաստանի (1951-1954) ռեզիդենտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերասիմ Բալասանովը ծնվել է 1903 թվականին, Դաղստանում, գյուղացու ընտանիքում։ 1921 թվականից, Պյատիգորսկի դպրոցն ավարտելուց հետո, ծառայել է Կարմիր բանակում՝ Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի որոշ հատվածներում։ 1924 թվականից աշխատել է Եսենտուկի քաղաքի Տերսկ շրջանում։ 1932-1935 թվականներին սովորել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի դիվանագիտության ֆակուլտետի ճապոներենի բաժնում։ 1935-1937 թվականներին եղել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի արևելյան բաժնի ունկնդիր։ Տիրապետել է անգլերենին, ճապոներենին, թուրքերենին։
1937 թվականից եղել է ԽՍՀՄ ՆԳԺԿ աշխատակից, 1943 թվականից՝ Չիտայի շրջանում ՆԳԺԿ վարչության պետի տեղակալ։ 1944-1945 թվականներին Տոկիոյում[2] եղել է արտաքին հետախուզության ռեզիդենտ, 1945-1949 թվականներին՝ Հյուսիսային Կորեայի ռեզիդենտ, 1951-1954 թվականներին՝ Հնդկաստանի ռեզիդենտ[3]։ 1954-1959 թվականներին աշխատել է ԱԳՎ ապարատում։ 1962 թվականից դասավանդել է ՊԱԿ-ի Ֆ. Է. Ձերժինսկու անվան Բարձրագույն դպրոցում։
Մահացել է 1976 թվականին։
Պարգևներ[4][5]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր աստղի շքանշան
- Պատվո նշան շքանշան
Մեդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխատանքի տարբերության համար» մեդալ
- Գերազանցության նշաններ
- Պետական անվտանգության պատվավոր սպա
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедия секретных служб России / Автор-составитель А. И. Колпакиди. — М.: АСТ, Астрель, Транзиткнига, 2004. — С. 440. — 800 с. — ISBN 5-17018975-3.
- Дегтярёв К., Колпакиди А. И. Внешняя разведка СССР. — М.: Эксмо, 2009. — 736 с. — ISBN 978-5-699-34180-1.
- Колпакиди А. И., Прохоров Д. П. Внешняя разведка России. — СПб.; М.: Нева: Олма-Пресс, 2001. — ISBN 5-7654-1408-7; 5-224-02406-4.
- Саркисян А. Е. Разведка и контрразведка: армянский след (Биографические очерки о разведчиках и контрразведчиках). — Е., "Амарас", 2005 г. — С.123—124
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայազգի հետախույզներ, Բալասանով Գերասիմ Մարտինի
- ↑ Резидентура НКГБ - МГБ в Токио
- ↑ Резидентура МГБ в Дели
- ↑ Энциклопедия секретных служб России / Автор-составитель Александр Иванович Колпакиди. — М.: АСТ, Астрель, Транзиткнига, 2004. — С. 440. — 800 с. — ISBN 5-17018975-3
- ↑ Указ Президиума ВС СССР от 03.04.1942. О награждении орденами и медалями работников НКВД СССР(չաշխատող հղում)
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 22 մահեր
- 1976 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հետախույզներ
- Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի շրջանավարտներ
- Խորհրդային հետախույզներ
- Հայ ուսուցիչներ