Գիշերային (նկար, Կուինջի)
Գիշերային | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Արխիպ Կուինջի |
տարի | 1908 |
բարձրություն | 107 սանտիմետր |
լայնություն | 169 սանտիմետր |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ռուսական թանգարան |
հավաքածու | Ռուսական թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Գիշերային» (ռուս.՝ «Ночное»), նկարիչ Արխիպ Կուինջիի (1841/1842-1910) նկարը, որ ստեղծվել է 1905-1908 թվականներին։ Կազմում է Ռուսական պետական թանգարանի հավաքածուի մաս (ինվ. Ж-4196)։ Նկարի չափերը՝ 107 × 169 սմ[1][2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետի ափին գտնվող բլրի վրա արածում են ձիերը։ Լուսնի լույսով պայծառ լուսավորված գետի ժապավենը ձգվում է հեռուն՝ շրջապատված հարթավայրերի անսահմանությամբ։ Նկարի վերջնական տարբերակում ձիերի ուրվագծերն ու դիրքը փոխվել են, հավանաբար դա նպատակ է ունեցել հասնել ավելի բարձր արտահայտչականության և «գծային ուրվապատկերների ռիթմականության»[3]։
«Գիշերային» նկարը, որ համարվում է անավարտ, Կուինջին ստեղծել է իր կյանքի վերջին տարիներին, և այն դիտարկվում է որպես նկարչի ինքնատիպ կտակ[4], ինչ-որ իմաստով՝ նրա հրաժեշտի ստեղծագործությունը[5]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրող Միխայիլ Նևեդոմսկին, որ գրել է Կուինջիի կենսագրությունը, ասել է[6].
Արվեստագետ Վլադիմիր Պետրովը Արխիպ Կուինջիի 150-ամյակին նվիրված իր հոդվածում վերլուծելով նկարչի ուշ շրջանի ստեղծագործությունները, գրել է[4].
Թերևս դրանց շարքում առանձնապես հիանալի է «Գիշերային» նկարը (1905-1908, ՌՊԹ), որն այսօր ընկալվում է որպես նկարչի կտակ։ Անկրկնելի, միայն իրեն հատուկ նրբազգացությամբ նկարիչը դրանում պատկերել է լույսի նախալուսաբացային ծավալման խորհրդավորությունը տափաստանային տարածություններում, հանդարտ, լայն գետի ափին, որտեղ հանգիստ արածում է ձիերի երամակը՝ սպասելով լուսաբացին։
Բնօրինակ տեքստ (ռուս.)
Пожалуй, особенно замечательна среди них картина «Ночное» (1905—1908, ГРМ), воспринимаемая сегодня как завещание художника. С неповторимой, присущей только ему чуткостью запечатлел в ней художник таинство предутреннего нарастания света в степных просторах, на берегу покойной широкой реки, где тихо пасётся, ожидая рассвета, табун лошадей. |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Государственный Русский музей — Живопись, XVIII — начало XX века (каталог). — Ленинград: Аврора и Искусство, 1980. — С. 163. — 448 с.
- ↑ «Архип Иванович Куинджи — Ночное» (HTML). www.museum-online.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12.07.2012-ին.
- ↑ Виталий Манин. Куинджи. — Москва: Изобразительное искусство, 1976. — С. 155—156. — 207 с.
- ↑ 4,0 4,1 Владимир Петров. «Статья к 150-летию Куинджи (часть 5)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12.07.2012-ին.
- ↑ «Архип Иванович Куинджи. Галерея картин художника - Ночное. 1905—1908» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12.07.2012-ին.
- ↑ М. П. Неведомский. «Архип Иванович Куинджи. Биография-характеристика, Посмертие (часть 3)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12.07.2012-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Куинджи А. И. — Ночное. 1905—1908» (HTML). Виртуальный Русский музей — rusmuseumvrm.ru. Վերցված է 08.11.2017-ին.
- «Интерактивный вид зала Государственного Русского музея, в котором находится картина «Ночное»» (HTML). Виртуальный тур по Русскому музею — virtual.rusmuseumvrm.ru. Վերցված է 08.11.2017-ին.
- «Куинджи — Ночное (1905—1908), Государственный Русский музей, Санкт-Петербург» (HTML). www.artprojekt.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12.07.2012-ին.