Գլեբ Դեսյատնիկով
Արտաքին տեսք
Գլեբ Դեսյատնիկով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 21, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գլեբ Դեսյատնիկով (ռուս.՝ Глеб Фе́ликсович Деся́тников, սեպտեմբերի 21, 1966, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1989 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։
- 1989 թվականից մինչև 1994 թվականը Իրաքում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
- 1997-ից մինչև 2000 թվականը Հորդանանում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
- 2004-2010 թվականներին Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացչության խորհրդական, ավագ խորհրդական։
- 2010 թվականից մինչև 2018 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2018 թվականի դեկտեմբերի 28-ից Հորդանանում համարվում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի ապրիլի 9)[2]
- Առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի հունիսի 13)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президента Российской Федерации от 28.12.2018 г. № 764 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Иорданском Хашимитском Королевстве»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 09.04.2013 г. № 345 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 13.06.2018 г. № 300 «О присвоении дипломатических рангов»