Գյորգի Կյուրթի
Գյորգի Կյուրթի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1882 |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1972 (90 տարեկան) կամ դեկտեմբերի 20, 1972[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց[2] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի տնօրեն, բեմանկարիչ, գրող և համալսարանի դասախոս |
Ամուսին | Mariska Vízvári? |
Ծնողներ | հայր՝ Emil Kürthy? |
György Kürthy Վիքիպահեստում |
Գյորգի Կյուրթի (փետրվարի 24, 1882, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - դեկտեմբերի 27, 1972 կամ դեկտեմբերի 20, 1972[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3]), հունգարացի դերասան, բեմանկարիչ, գրող և թատրոնի ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա մեծացել է Բուդապեշտում, այնուհետև տեղափոխվել է Մյունխեն, որտեղ նա սովորել է ճարտարապետություն։ Նրա առաջին թատերական ներկայացումը եղել է 1905 թվականին Թալիա թատրոնում։ 1906-1935 թվականներին նա եղել է Ազգային թատրոնի անդամ։ Նա 1908-1909 թվականներին աշխատել է որպես գլխավոր ռեժիսոր Կոլոզսվարի թատրոնում (այժմ` Կլուժ-Նապոկա, Ռումինիա)։ 1916-1923 թվականներին ուսուցանել է Բուդապեշտի դրամայի և ֆիլմի ակադեմիայում։ Հաջորդ տարվա ընթացքում նա խաղացել է Պեչի ազգային թատրոնում։ Այնուհետև նա վերադարձել է ետ մայրաքաղաք և 1927-1930 թվականներից Հունգարիայի Արվեստի և դիզայնի համալսարանում աշխատել է որպես դասախոս։ Հաջորդ տարի նա եղել է Սեգեդի ազգային թատրոնի ռեժիսոր։ Նա 1953 թվականին վերադարձել է թատրոն, երկու տարի խաղացել է Պեչի ազգային թատրոնում և մեկ տարի՝ Աթիլա Յոժեֆի թատրոնում։
1932 թվականի ամառային օլիպիական խաղերում նրա աշխատանքը ներկայացված է եղել արվեստի մրցույթին[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա լրագրող Էմիլ Կյուրթիի (1848-1920) որդին է, դերասանուհի Մարիսկա Վիզվարի (1877-1954) երկրորդ ամուսինն է և դերասան Փիթեր (1926-) Կյուրթիի հայրն է։ Նա մահացել է Բուդապեշտում[3]։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակ գիշերներ (1916 թվական)
- Գրամեքենայի հեքիաթները (1916 թվական)
- Կատարյալ տղամարդը (1939 թվական)
- Նախարարի ընկերը (1939 թվական)
- Գյուլ Բաբա (1940 թվական)
- Մի գիշեր Տրանսիլվանիայում (1941 թվական)
- Լեռների մարդիկ (1942 թվական)
- Բժիշկ Իշտվան Կովաչ (1942 թվական)
- Ես մեղավոր եմ (1942 թվական)
- Բաջտարսակ (1942 թվական)
- Մաջալիս (1943 թվական)
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kulik, Karol. Alexander Korda: The Man Who Could Work Miracles. Virgin Books, 1990.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.bessenyei.hu/farkasret/abc.pdf
- ↑ 3,0 3,1 «Gyászjelentése». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «György Kürthy». Olympedia. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.