Jump to content

Գոհարինե Մելքումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոհարինե Մելքումյան
Ծնվել է1905
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Երկիր Հայկական ԽՍՀ
Մահացել է1971
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգչուհի
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա

Գոհարինե Ղահրամանի Մելքումյան (1905, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, ռեժիսոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահորինե Մելքումյանը ծնվել է 1905 թվականին Թիֆլիսում։ 1922 թվականին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան։ 1922-1936 թվականներին եղել է Մոսկվայի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան օպերային թատրոնի (սովորել է նաև ռեժիսորական արվեստ), 1936 թվականից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի (Տոսկա՝ Ջ. Պուչչինիի «Տոսկա», Դաշա՝ Ի. Ի. Ձերժինսկու «Խաղաղ Դոն», Նատաշա՝ Ա. Ս. Դարգոմիժսկու «Ջրահարսը», Արևիկ՝ Հ. Ստեփանյանի «Լուսաբացին» և այլն)։ 1941-1971 թվականներին՝ ռեժիսոր։ Բեմադրել է Կ. Զաքարյանի «Մարջան» (1941), Զ. Փալիաշվիլու «Դաիսի» (1943), Ջ. Պուչչինիի «Բոհեմ» (1946), «Տոսկա» (1948), «Չիո-Չիո սան» (1950), Ա. Գ. Ռուբինշտեյնի «Դևը» (1946), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Կ. Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» (երկուսն էլ՝ 1950), Է. Նապրավնիկի «Դուբրովսկի» (1951), Բ. Սմետանայի «Վաճառված հարսնացուն» (1953), Գ. Դոնիցետտիի «Դոն Պասկուալե» (1954), Պ. Ի. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (1955), Ջ. Վերդիի «Տրուբադուր» (1957), «Տրավիատա» (1958), Յ. Գևորգյանի «Խարույկ» (1959) օպերաները։ Դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, վարել օպերային դասարանը։

1939 թվականին արժանացել է ԽՍՀՄ Աշխատանքային արիության համար մեդալի, 1956 թվականին՝ Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման[1]։

Գոհարինե Մելքումյանը մահացել է 1971 թվականին Երևանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Գոհարինե Մելքումյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։