Jump to content

Գրիգոր Խաղբակյանի խաչքար (Մայր Աթոռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Խաղբակյանի խաչքար
Գրիգոր Խաղբակյանի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևմտյան կողմում՝ «Դուռն Տրդատայ» հուշարձանից աջ՝ բարձր պատվանդանին։
Սկզբնական տեղադրությունԿանգնեցված է եղել Արարատի մարզում՝ Գառնի գյուղից մոտ 14 կմ հարավարևելյան ուղղությամբ գտնվող Իմիրզեկ գյուղատեղիում։ Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքից հարավ՝ Արջաձոր կամ Այիդարասի կոչված ձորակի վերին մասում, մինչև 1905 թվական հայ–թուրքական ընդհարումները կանգնած է եղել ավելի քան 6 մ բարձրություն ունեցող այս խաչքարը։ Հետագայում ցած է ընկել ու կոտրվել։
Ներկա տեղադրությունՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևմտյան կողմում՝ «Դուռն Տրդատայ» հուշարձանից աջ՝ բարձր պատվանդանին։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Գրիգոր Խաղբակյանին։
ԽաչագործԽաչքագործ վարպետը Ավելին է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուներն են Գրիգոր Խաղբակյանի կինը՝ Զազա իշխանուհին։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1233 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԷջմիածնի Մայր Տաճար
Քարտեզ
Քարտեզ
 1233 khatchkar in Vagharshapat‎ Վիքիպահեստում

Գրիգոր Խաղբակյանի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևմտյան կողմում՝ «Դուռն Տրդատայ» հուշարձանից աջ՝ բարձր պատվանդանին։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.8)[1]։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը կանգնեցված է Մայր Աթոռի արևմտյան կողմում՝ «Դուռն Տրդատայ» հուշարձանից աջ՝ բարձր պատվանդանին։ Նախկինում գտնվել է Արարատի մարզում՝ Գառնի գյուղից մոտ 14 կմ հարավարևելյան ուղղությամբ գտնվող Իմիրզեկ գյուղատեղիում։ Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքից հարավ՝ Արջաձոր կամ Այիդարասի կոչված ձորակի վերին մասում։

Քիվն ունի կատարյալ երկմաս ճարտարապետական կերպավորում, օգտագործված է երկշերտ փորագրության տեխնիկան, որի շնորհիվ քանդակը լուսաստվերային խաղի միջոցով նկարի տպավորություն է թողնում։ Պատկերաքանդակների հոգևոր և աշխարհիկ ոլորտներն ամբողջացնում են քիվից ներքև պատկերված Պետրոս առաքյալի ու Հովհաննես ավետարանչի, իսկ ստորին մասում` սպառազեն Գրիգոր Խաղբակյան իշխանի բարձրաքանդակները։

Վիմական արձանագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարն ունի 3 տարբեր վիմական արձանագրություններ[2]։ Խաչքարը բաժանված է երկու մասի, որի հետևանքով ընդարձակ արձանագրության միջնամասում մի փոքր հատված վնասված է։

Արձանագրություն 1

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիվի կենտրոնական մասում փորագրված է Քրիստոսին վերագրվող հանրահայտ դարձվածքը, 1 տող.

  1. ԵՍ ԵՄ ԼՈՒՍ ԱՇԽԱՐՀԻ

Արձանագրություն 2

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի պատվանդանին, 1 տող.

  1. ԹՈՒ [ԻՆ] ՈՁԲ. (1233), ԳՐԻԳՈՐ`ՈՐԴԻ ԽԱՂԲԱԿԱ

Համաձայն խաչքարի արձանագրության` խաչքարը կանգնեցվել է ի հիշատակ Խաղբակի որդի Գրիգորի։ Կանգնեցվել է 1233 թվականին։

Արձանագրություն 3

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական և ընդարձակ արձանագրությունը փորագրված է խաչքարի թիկունքին` 12 տող։ Թեպետ կոտրվածքի հետևանքով կան որոշ եղծված գրեր, այդուհանդերձ տառամնացորդներից և ըստ բովանդակության այն վերծանվում է այսպես.

  1. ԱՅՍ ՆՇԱՆ ԿԵՆԱՑ ԿԱՆԳՆ
  2. ԵԱԼ Ի ՓՐԿՈՒԹԻ[ՒՆ] ՀԶԱՒՐ ԶԱՒՐԱԿԱՆԻ ՔԻ ԳՐԻ
  3. ԳՈՐ ԻՇԽԱՆԻ`ՈՐԴՈ ԽԱՂԲԱԿԱ, ՈՐ ԲԱԶՈՒՄ Ա
  4. [ՐՈՒ]ԹԻ[ՒՆ], ՔԱՋՈՒԹԻ[ՒՆ]ՑՈՒՑԵԱԼ ԸՆԴԴԷՄ ԹՇՆ
  5. [ԱՄԵԱՑ] ԱՉԻ ՔԻ ԵՒ ՅԵՏՈՅ ԸՄԲՌՆԵԱԼ Ի ԳԱ
  6. [ՆՁԱԿ ՇԱ]ՀԱՍՏԱՆ, ԱՐԵԱՄԲ ՊՍԱԿԵ[Ա]Ց
  7. [ԶԿԵԱՆՍ ԻՒՐ ԲԱ]ԶՈՒՄ ՏՈՒԺԻՑՆ, ՈՐՔ ԵՐԿՐ
  8. ՊԱ[ԳԷՔ ՀԱՆԴԵՐՁԵԼ]ՈՅՆ Ի ՎԵՐԱ ԽԱՉ
  9. ԻՍ ՅԻՇԵՑԷՔ ԶՄԵ[Ծ ԻՇԽԱ]Ն ԳՐ
  10. ԻԳՈՐ ԵՒ ԶԶԱԶ[ԱՅ]Ն ԱՄՈՒՍԻՆ [ՆՈՐԱ], ՈՐ ԶԽԱՉՍ ԿԱՆԳՆԵԱՑ ԵՒ ԶՎԱՍ[ԱԿ]
  11. ՈՐԴԻ ՆՈՐԻՆ ԳՐԻԳՈՐՈ, ԱԲԷԼ

Համաձայն խաչքարի արձանագրության` այն կանգնեցրել է Գրիգոր Խաղբակյան իշխանի կին Զազա իշխանուհին` ամուսնու հիշատակը հավերժացնելու նպատակով։ Վերջինս մասնակցելով ղփչաղների դեմ մղվող Գանձակի պատերազմին, ձերբակալվել է և տևական զրկանքներից հետո հոգին ավանդեց[3]։ Արձանագրությունում նշվում է նաև Գրիգորի որդի Վասակը։ Կանգնեցվել է 1233 թվականին։ Խաչքագործ վարպետն է Աբելը[4]։

Այլ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այժմ հանվել է տեղում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով։
  • Մինչև 1905 թվական հայ–թուրքական ընդհարումները կանգնած է եղել ավելի քան 2 մ բարձրություն ունեցող այս խաչքարը։ Հետագայում ցած է ընկել ու կոտրվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Գարեգին արք․ Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մասն առաջին, Վաղարշապատ, 1928 թվական, էջ 64, 81
  4. Գ․ Կարախանյան, Միջնադարյան կենցաղային քանդակներ, «Գիտություն և տեխնիկա», 1975 թվական, 11 (147), էջ 19