Jump to content

Դանիել Պլատցման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Պլատցման
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունDaniel Platzman
Ի ծնե անունանգլ.՝ Daniel James Platzman
Ծնվել էսեպտեմբերի 28, 1986(1986-09-28)[1] (38 տարեկան)
Ատլանտա[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերինդի ռոք
Մասնագիտություներգիչ և երգերի հեղինակ
Գործիքներթմբուկ, վոկալ և Շեփոր
ԼեյբլInterscope Records
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ և The Paideia School?
Կայքimaginedragonsmusic.com
 Daniel Platzman Վիքիպահեստում

Դանիել Ջեյմս Պլատցման (սեպտեմբերի 28, 1986(1986-09-28)[1], Ատլանտա[2]), ամերիկյան երաժիշտ, մուլտի գործիքավորող, երգահան, ձայնային պրոդյուսեր և կոմպոզիտոր։ Նա Imagine Dragons ռոք խմբի հարվածային գործիքներ նվագողն է։

Պլատցմանը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում[3]։ Նա հաճախել է Բերկլիի երաժշտական քոլեջը, որտեղ ստացել է ֆիլմ հնչյունավորողի կրթություն[4]։ Բերկլիիում սովորելու ընթացքում նվագելով Բերկլիի ջազ նվագախմբում, Քաղաքային ջազ նվագախմբում, Բերկլիի Rainbow Big Band-ում ստացավ Vic Firth և Michael Rendish մրցանակները։ Նա կիթառ նվագեց նաև Imagine Dragons խմբի ապագա անդամների՝ Ուեյն Սերմոնի և Բեն Մակկիի հետ[5]։

2011 թվականին Մակկին Ուեյն Սերմոնի կողմից հրավիրվեց միանալու Imagine Dragons խմբին, որը հիմնադրվել է Լաս Վեգասում։ Մակկին հրաժարվեց Բերկլիի վերջին կիսամյակից՝ խմբին միանալու համար։ Դեն Պլատցմանին հրավիրելով հարվածային գործիքներ նվագելու համար՝ խումբը համալրվեց։ Խումբը նվաճեց մի շարք մրցանակներ, այդ թվում`«2011 թվականի լավագույն CD» (Vegas SEVEN)[6], «Լավագույն տեղական ինդի նվագախումբ 2010» (Las Vegas Weekly)[7], «Las Vegas' Newest Must See Live Act» (Las Vegas CityLife): 2011 թվականի նոյեմբերին խումբը Interscope Records-ի հետ պայմանագիր կնքեց և սկսեց աշխատել պրոդյուսեր Ալեքս դա Քիդի հետ։

2012 թվականին Night Visions դեբյուտային ալբոմը խմբին մեծ հաջողություն բերեց։ Այն Billboard 200 հիթ-շքերթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը և լավագույն Best Rock Album-ի (2014) համար հաղթել Billboard Music Award-ում։ «It's Time» սինգլը դարձավ խմբի առաջին սինգլը, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը և RIAA-ի կողմից ստացավ մուլտի-պլատինե հավաստագիր[8]։ Երկրորդ սինգլը՝ «Radioactive»-ը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և RIAA-ի կողմից որակվեց որպես ադամանդ՝ Nielsen SoundScan-ի պատմության մեջ դառնալով ամենաշատ վաճառված ռոք երգը։ Երրորդ սինգլը՝ «Demons»-ը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը և RIAA-ի կողմից ստացավ մուլտի-պլատինե հավաստագիր[9]։ Նրանց ալբոմը վեց տարվա ընթացքում նոր ռոք խմբի համար եղավ դեբյուտային (2006 թվականից) և Radioactive երգը սահմանեց նոր ռեկորդ 23 շաբաթ շարունակ Billboard Hot Rock Songs ցանկում երկար ժամանակ մնալու համար։ Ալբոմի երգերը շարունակում են մնալ Billboard Rock Songs-ի, Billboard Alternative Songs-ի և Billboard Pop Songs-ի ցանկերում[10]։ Radioactive-ը նույնպես առաջադրվել է «Գրեմմի»-ի 2 անվանակարգում՝ հաղթելով «Լավագույն Ռոք կատարում» անվանակարգում[11]։

2015 թվականին Imagine Dragons-ի երկրորդ ալբոմը՝ Smoke + Mirrors-ը Billboard 200 հիթ-շքերթում, UK Albums Chart-ում և Canadian Albums Chart-ում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։ Սինգլները ներառում են «I Bet My Life», «Shots» և «Gold» երգերը[12][13]։

Խումբը մի քանի ֆիլմերի համար ձայնագրեց սաունդթրեքներ, ներառյալ «Ready Aim Fire»-ը Երկաթե մարդը 3 ֆիլմի համար, «Who We Are»-ը՝ Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը ֆիլմի համար և «Battle Cry»-ը Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը ֆիլմի համար[14][15]։ Բացի այդ, 2014 թվականի սեպտեմբերին «Riot Games»-ի կողմից «Լեգենդների» աշխարհի առաջնության խթանման համար «Warriors» երգը ներկայացվեց անիմացիոն երաժշտական տեսահոլովակի տեսքով։

Պլատցմանը 2015 թվականի մարտին հայտնվեց Drum ամսագրի շապիկին։ Երկու ամիս հետո կրկին Drum-ի շապիկին էր[16][17][18][19]։

Ֆիլմեր և հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Պլատցմանը, ով Բերկլիի երաժշտական քոլեջում սովորել է ֆիլմի հնչյունավորում, 2014 թվականին Africa Investigates-ի համար գրեց օրիգինալ պարտիտուրա Ալ-Ջազիրայի անգլերեն վավերագրական ֆիլմերի շարքի համար[20]։ Պլատցմանը նաև օգնեց ստեղծելու Best F(r)iends ֆիլմի երաժշտությունը[21][22][23]։

  • Vic Firth մրցանակ՝ հիանալի երաժշտականության համար, Բերկլիի երաժշտական դպրոց
  • Michael Rendish մրցանակ, Բերկլիի երաժշտական դպրոց

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. «Berklee College of Music». berklee.edu. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Staff Pick: Imagine Dragons (Interview)». berkleegroove.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. «Vegas Seven 07-28-2011». Digitaleditiononline.com. 2011 թ․ հուլիսի 28. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  7. «2010 Vegas' Best Arts & Entertainment winners». Las Vegas Weekly. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  8. «Las Vegas CityLife». Las Vegas CityLife. 2009 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  9. «Vegas band Imagine Dragons sign with Interscope». vegasseven.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. «Imagine Dragons Blaze Into #2 Spot On Billboard Chart - MTV». mtv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  11. «Imagine Dragons pick up a pair of Grammy nominations - Las Vegas Weekly». lasvegasweekly.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  12. Moss, Liv (2015 թ․ փետրվարի 22). «Imagine Dragons claim first UK Number 1 album». Officialcharts.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  13. Billboard (2015 թ․ փետրվարի 25). «Imagine Dragons Slay at No. 1 on Billboard 200 Chart». Billboard. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  14. «Imagine Dragons Release Bombastic New Song From Upcoming Album». SPIN. 2014 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  15. Brian Mansfield, USA TODAY (2014 թ․ հոկտեմբերի 27). «Song of the Week: Imagine Dragons' 'I Bet My Life'». Usatoday.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  16. Kevin Jagernauth (2016 թ․ մայիսի 13). «'Iron Man 3' Soundtrack Features Passion Pit, Imagine Dragons, Rogue Wave & More | IndieWire». Blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  17. Sims, Andrew. «Imagine Dragons' 'Who We Are' from 'Catching Fire' soundtrack - listen». Hypable.com. Արխիվացված է օրիգինալից 2023-10-07-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  18. Billboard (2014 թ․ հունիսի 25). «Imagine Dragons Discuss 'Battle Cry,' Breaking Records & Making New Music». Billboard. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  19. Billboard (2014 թ․ սեպտեմբերի 17). «Imagine Dragons Release New Song 'Warriors' For 'League of Legends' Video Game». Billboard. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  20. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  21. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  22. «The World Investigates». Insight TWI. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  23. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Պլատցման» հոդվածին։