Jump to content

Դեպոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դեպոկ
Դրոշ Զինանշան


Paricara Darma
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ՀամայնքԱրևմտյան Ճավա[1]
Ներքին բաժանումCimanggis?[2], Beji?[2], Pancoran Mas?[2], Limo?[2], Tapos?[2], Bojongsari?[2], Cipayung?[2], Sawangan?[2], Cilodong?[2], Sukmajaya?[2] և Cinere?[2]
Հիմնադրված էապրիլի 27, 1999[3] թ.
Մակերես200,29 կմ²
ԲԾՄ84 մետր
Պաշտոնական լեզուինդոնեզերեն
Բնակչություն2,462 մարդ (2021)
Ժամային գոտիUTC+7
Հեռախոսային կոդ021
Ավտոմոբիլային կոդB
Պաշտոնական կայքdepok.go.id
Դեպոկ (Ինդոնեզիա)##
Դեպոկ (Ինդոնեզիա)

Դեպոկ (ինդոն.՝ Kota Depok), Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա շրջանի միլիոնանոց քաղաքներից մեկը։ Դեպոկը գտնվում է հետևյալ կորրդինատներում՝ 6°23′24″ հվ. լ. 106°49′48″ ավ. ե.HGЯO, Ճավա կղզու հյուսիս-արևմուտքում։ Քաղաքը զարգանում է որպես Ջակարտայի քաղաք-արբանյակ, քանի որ բնակիչներից շատերը աշխատում են Ջակարտայում։

Աշխարհագրություն և բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդոնեզացին կապույտ կիմոնոյով, Դեպոկ

Քաղաքը գտնվում է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից դեպի հարավ։ Քաղաքի մակերեսը կազմում է 200,29 կմ², իսկ բնակչությունը՝ 2 330 333 մարդ (2018 թվականի մարդահամարի տվյալներով)։ Բնակչության խտությունը 11,634 մարդ/կմ² է։

1696 թվականի մայիսի 18-ին VOC ընկերության նախկին սպա Կորնելիս Չեստելեյնը գնել է 12,44 կմ² հողատարածք, որը կազմում է ներկայիս Դեպոկի ընդհանուր տարածքի 6,2%-ը։ Տեղացի աշխատողների շնորհիվ զարգացնելով արդյունաբերական գործարանները՝ Չեստելեյնը ուշադրություն է դարձրել նաև ինդոնեզացիներին քրիստոնեության ուսուցմանը։ Նա հիմնել է «De Eerste Protestante Organisatie van Christenen» (DEPOC) միաբանությունը[4]։ Չնայած Դեպոկ անվանումը, որը նշանակում է «մեկուսի կացարան», գոյություն է ունեցել մինչ միաբանության հիմնադրումը, որոշ կարծիքներ կան նաև այն մասին, որ հենց միաբանության հապավումն է օգտագործվել որպես տեղանուն։ Իր մահից հետո Կորնելիս Չեստելեյնը ազատել է բոլոր ստրուկներին՝ նրանց բաժանելով հողեր և հողատեր դարձնելով։ 1871 թվականին հոլանդական կառավարությունը թույլատրել է Դեպոկին ունենալ սեփական կառավարությունը և նախագահը։ 1952 թվականին քաղաքի վերահսկողությունը հանձնվել է Ինդոնեզիային։

1982 թվականի մարտին Դեպոկը դարձել է վարչական քաղաք, իսկ արդեն 1999 թվականին քաղաքը կառավարում էր քաղաքապետը։

1999 թվականի ապրիլի 20-ին Դեպոկին միացվել են մի քանի շրջաններ Բոգորից, և քաղաքի մակերեսը դարձել է 200,29կմ²[5]։ Ամսաթիվը նշվում է որպես Դեպոկի հիմնադրման օր։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդոնեզական համալսարան Դեպոկում

Քաղաքը բաժանվում է 6 շրջանների՝ Բեջի (Beji), Չիմանգիս (Cimanggis), Լիմո (Limo), Պանչորան Մաս (Pancoran Mas), Սավանգան (Sawangan) և Սուկմաջայա (Sukmajaya)։

Քաղաքապետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպոկի քաղաքապետների ցանկ․

  • Մոհամադ Ռուկասա Սուրադիմաջա (1982-1984)
  • Իբիդ Տամջիդ (1984-1988)
  • Աբդուլ Վահյան (1988-1991)
  • Մոհամադ Մասդուկի (1991-1992)
  • Սոֆյան Սաֆարի Խամիմ (1992-1996)
  • Բադրուլ Կամալ (1997-2005)
  • Նուռ Մահմուդի Իսմաիլ (2006-2016)
  • Իդրիս Աբդուլ Շոմադ (2016-հիմա)
Հուշարձան Դեպոկում՝ համալսարանի կամպուսում

Դեպոկը հայտնի է որպես ուսանողների քաղաք։ Քաղաքում են գտնվում հետևյալ համալսարանները․

  • Ինդոնեզիական համալսարան
  • Գունադարմա համալսարան
  • Politeknik Tugu
  • Politeknik Negeri Jakarta

Դեպոկում կան մասնավոր լեզվաբանական դպրոցներ՝ EF English First, ILP և այլն։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպոկում են գտնվում հետևյալ հիվանդանոցները և բուժհաստատությունները․

  • RSIA Hermina
  • RS Bunda
  • RS Tugu Ibu
  • RS Sentra Medika
  • RS Puri Cinere
  • Rumah Sakit Bhakti Yudha

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպոկում են գտնվում հետևյալ առևտրի կենտրոնները՝ Margo City[6], Mall Depok, Depok Plaza, SixtyOne Building և Depok ITC.

Էքսպրես Դեպոկում

Քաղաքի հիմնական տրանսպորտային միջոցը մեքենաներն են։ Որպես Ջակարտայի արբանյակ՝ Դեպոկը հայտնի է իր շատ խիտ երթևեկությունով։ Ջակարտայի և Դեպոկի միջև գտնվող ճանապարհներին հաճախ են լինում խցանումներ։

Առկա է ավտոբուսային գիծ, ինչպես նաև KRL Jabodetabek արագ տրանսպորտային միջոցի համակարգ։ Jabo(de)tabek բառը վերծանվում է որպես Jakarta, Bogor, Depok, Tangerang և Bekasi քաղաքների անվանումների առաջին տառերի միավորում։ Դեպի Ջակարտայի կենտրոնական մաս ուղևորությունների համար օգտագործվող գնացքները ամենաարագ և ամենաշատ օգտագործվող տրանսպորտն են, ուստի դրանք հիմնականում մարդաշատ են։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղական ապուր

Դեպոկում է գտնվում հայտնի «Բենգկել» («Արհեստանոց») թատրոնը, որը հիմնել է բանաստեղծ, դրամատուրգ Ռենդրան։

Դեպոկում կան բազմաթիվ տեղական ռեստորաններ ազգային խոհանոցով, սակայն առկա են նաև միջազգային ցանցեր, ինչպիսիք ենMcDonalds-ը, A&W-ը, Kentucky Fried Chicken-ը, Starbucks-ը։

Դեպոկում է գտնվում Պերսիկադ ֆուտբոլային թիմը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Indonesian Minister of Home Affairs Decree 100.1.1-6117 Of 2022 — P. 1571.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
  3. https://www.depok.go.id/sejarah
  4. «Margonda.com». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. «depok.go.id». Արխիվացված է օրիգինալից 2002-09-26-ին. Վերցված է 2021-11-06-ին.
  6. margocity.com

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]