Ելիզավետա Բազիկինա
Ելիզավետա Բազիկինա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 30, 2000[1] (24 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սիզրան, Սամարայի մարզ, Ռուսաստան[1] |
Քաղաքացիություն՝ | Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
IMDb։ | ID 16123566 |
Ելիզավետա Սերգեևնա Բազիկինա (ռուս.՝ Елизавета Сергеевна Базыкина, ապրիլի 30, 2000[1], Սիզրան, Սամարայի մարզ, Ռուսաստան[1]), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, առավել հայտնի է հիմնականում «Երկու» (2022) սերիալում Նաստյայի դերով և «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» սերիալում բուժքույր Նատաշայի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելիզավետա Բազիկինան ծնվել է 2000 թվականին Սամարայի Սիզրան քաղաքում։ Սովորել է մանկական արվեստի դպրոցում, 2019 թվականին մասնակցել է Սերեբրո խմբի քասթինգին, ընդ որում ընդգրկվել է ԹՈՓ-30-ում[2], բայց չի անցել չափազանց բարձրահասակ լինելու պատճառով (173 սանտիմետր)[3][4]։ 2019 թվականին Բազիկինան ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ դերասանական ֆակուլտետ բաժնում։ Հանդես է եկել Մոսկվայի գեղարվեստական թատրոնում, 2022 թվականից եղել է Բրոննայայի թատրոնի թատերախմբում[5]։
2022 թվականին Բազիկինան նկարահանվել է Վալերի Տոդորովսկու «Երկու» սերիալում։ Նա ստացել է գլխավոր դերերից մեկը՝ երիտասարդ աղջիկ Նաստյան։ Տոդորովսկին «Известия»-ին տված հարցազրույցում դերասանուհու մասին ասել է․ «Արդյունքում քասթինգների ընթացքում ընտրվեց երկրորդ կուրսի ուսանողուհի Լիզա Բազիկինան։ Նա նույնպես Սիզրան քաղաքից է։ «Երկու» սերիալը նրա դեբյուտն է կինոյում և դերասանուհին արդեն նկարահանվում է Ալեքսանդր Պետրովի, Դանիլա Կոզլովսկու և Իրինա Ստարշենբաումի հետ։ Սա ավելորդ օրինակ է բոլոր նրանց համար, որոնք փորձում են մեզ պատմել, որ կինոյում ծանոթով են հայտնվում։ Ահա խնդրում եմ, Լիզան պարզապես մասնակցեց քասթինգին և դարձավ լավագույնը»[6]։ «ԿինոՊոիսկ»-ի գրախոսը Բազիկինային բնութագրել է որպես «տաղանդավոր դեբյուտանտ, որը դերի մեջ դրել է միաժամանակ երիտասարդության հմայքը, կանացի փնթփնթոցը և հասկանալու անկարողությունը, թե նրան ինչ է իրականում պետք»[7]։ Այլ քննադատներ նույնպես բարձր են գնահատել դերասանուհու աշխատանքը։ Բազիկինան ընդգրկվել է «2022 թվականի սերիալային նորություններ»-ի վարկանշային առաջին հորիզոնականում[8]։
2023 թվականին Բազիկինան մարմնավորել է բուժքույր Նատաշայի դերը «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» սերիալում[9][10][11]։ Այս շոուի արտասովոր հաջողության շնորհիվ դերասանուհուն ԶԼՄ-ներում սկսել են դասել «ռուսական կինոյի նոր աստղերի» շարքին[12].
Բազիկինան դեր է ստացել «ГДР» սերիալում, որը էկրաններ է բարձրանալու 2024 թվականին[13]։ Դերասանուհին աշխատում է նաև որպես մոդել՝ հայտնվելով պոդիումում և ամսագրերի շապիկներին[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.imdb.com/name/nm14023959/
- ↑ Сызранская певица прошла кастинг в новый состав группы Serebro
- ↑ Елизавета Базыкина
- ↑ Не вышла ростом: сызранку Елизавету Базыкину не взяли в знаменитую группу Serebro
- ↑ Базыкина Елизавета // Театр на Бронной
- ↑ «Снимать Козловского и Петрова в городе непросто»
- ↑ Чем хорош сериал Валерия Тодоровского «Надвое»? Он дает возможность вспомнить свою любовь
- ↑ Елизавета Базыкина стала сызранкой, которая «выстрелила» в этом году громче всех
- ↑ Кто они: дети знаменитостей и никому не известные молодые актеры сериала «Слово пацана»
- ↑ Всё о сериале «Слово пацана. Кровь на асфальте» — интервью, фишки, музыка
- ↑ За кадром: что известно о личной жизни звезд сериала «Слово пацана. Кровь на асфальте»
- ↑ Вместо Петрова и Козловского: сериал «Слово пацана» открыл новых звезд российского кино
- ↑ Елизавета Базыкина: «Считаю себя не актрисой, а именно артисткой»
- ↑ Красавицы актрисы из нашумевшего сериала «Слово пацана. Кровь на асфальте»
|