Զատկական զամբյուղ
Զատկական զամբյուղ, օգտագործվում է Զատկի տոնակատարության ժամանակ։ Զատկական զամբյուղի մեջ լցնում են զատկական ձվեր, ուտելիքներ, խաղալիքներ և ուրիշ նվերներ` կախված տեղի բնակչության ավանդույթներից։ Կաթոլիկները Մեծ պահքի շրջանում (40 օր) քաղցրավենիք չեն ուտում, իսկ երբ պահքն ավարտվում է, ստանում են զամբյուղով լի քաղցրավենիքներ Զատկի տոնին[1]։
Ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանում կարևոր իրադարձություն է զատկական զամբյուղի օրհնությունը Մեծ շաբաթ օրը[2]։ Այս ավանդույթը առաջացել է 7-րդ դարում[3]։ Զամբյուղը ծածկում են սպիտակ վուշե քաթանով կամ ժանեկազարդ անձեռոցիկով և զարդարում մշտադալար ճյուղերով։ Սուրբ շաբաթ օրը զատկական կերակրատեսակների զամբյուղները տանում են եկեղեցի, որտեղ դրանք օրհնվում են, որից հետո սննդի զամբյուղները վերցնում են մինչև Զատկի առավոտ։
ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի Միացյալ Նահանգներում զատկական ավանդույթի համաձայն Զատիկի նապաստակը խելոք երեխաներին քաղցրավենիքի զամբյուղ է նվիրում։ Զատկի նախորդ երեկոյան երեխաները դատարկ զամբյուղը թողնում են, իսկ առավոտյան այն գտնում են լի քաղցրավենիքով, խաղալիքներով և նվերներով։ Զամբյուղները օգտագործում են նաև Զատկի ձվերի որոնման ընթացքում, որտեղ երեխաները հավաքում են իրենց գտած ձվերը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Shoda, Richard W. (2014). Saint Alphonsus: Capuchins, Closures, and Continuity (1956-2011) (English). Dorrance Publishing. էջ 128. ISBN 978-1-4349-2948-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The Treasured Polish Custom of Swieconka». Polish American Cultural Center. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Ks, Marian Pisarzak MIC. Błogosławienie pokarmów wielkanocnych. Kontekst paschalny i postny. op. cit. Błogosławieństwo pokarmów i napojów wielkanocnych w Polsce. Studium historyczno-liturgiczne. Warsaw 1979, p. 378. [przypisy tamże]
- ↑ Coleman, Marilyn J.; Ganong, Lawrence H. (2014). The Social History of the American Family: An Encyclopedia. SAGE Publications.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զատկական զամբյուղ կատեգորիայում։ |