Jump to content

Զինաիդա Ռայխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինաիդա Ռայխ
ռուս.՝ Зинаида Николаевна Райх
Զինաիդա Ռայխը 1924 թվականին
Ծնվել է1894 թվականի հուլիսի 3
ԾննդավայրԴոնի Ռոստով
Մահացել է1939 թվականի հուլիսի 15
Մահվան վայրՄոսկվա
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունԿիևի կանանց բարձրագույն դասընթացներ, Ն. Պ. Ռաևի կանանց բարձրագույն պատմա-գրականագիտական դասընթացներ և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրMeyerhold State Theatre?
Ակտիվ շրջան1924-1938 թվականներ
Ամուսին(ներ)Վսևոլոդ Մեյերխոլդ և Սերգեյ Եսենին
Երեխա(ներ)Տատյանա Եսենինա և Կոնստանտին Եսենին
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Զինաիդա Ռայխ (հուլիսի 3 (15), 1894, հուլիսի 3, 1894(1894-07-03)[1] կամ հունիսի 21 (հուլիսի 3), 1894[1], Blyzhni Mlyny, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 15, 1939(1939-07-15)[1] կամ հուլիսի 14, 1939(1939-07-14)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի։

Սերգեյ Եսենինի և Վսեվոլոդ Մեյերխոլդի կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գերմանացի մեքանավար Նիկոլայ Ռայխի (1862—1942, անունն ի ծնե՝ Ավգուստ Ռայխ, Սիլեզիայից[3]) և Աննա Վիկտորովայի[4] ընտանիքում։ Նրա հայրը սոցիալ-դեմոկրատ էր, ՌՍԴԿ անդամ 1897 թվականից, դուստրը նույն տեսակետին էր[5]։ 1907 թվականին հոր գործունեության պատճառով ընտանիքին արտաքսել են Օդեսայից Բենդերաներ, որտեղ հայրը աշխատում էր որպես փականագործ։ Զինաիդան ընդունվեց Վերա Գերասիմենկոյի աղջիկների դպրոց, բայց ավարտելով ընդամենը 8 դասարան, դուրս են արել դպրոցից քաղաքական պատճառներով[6]։ Ընդունվել է Կիևում կանանց բարձրագույն կուրսերի, իսկ 193 թվականից դարձել է էսերների կուսակցության անդամ։ Աննա Իվանովնային մեծ դժվարությամբ հաջողվել է միջին կրթություն ստանալու մասին փաստաթուղք հանել։ Դրանից հետո Զինաիդա Ռայխը տեղափոխվել է Պետրոգրադ, իսկ ծնողները՝ Օրյոլ, մոր մեծ քրոջ Վարվարա Իվանովնայի մոտ։

Զինաիդա Ռայխը իր հոր` Ավգուստ Ռայխի հետ

Պետրոգրադում Զինաիդա Ռայխը ընդունվել է Ռաևսկու բարձրագույն կուրսերի պատմա-գեղարվեստական ֆակուլտետ, որտեղ վերցնում էր քանդակագործության դասեր, սովորում օտար լեզուներ։ Ավարտելուց հետո աշխատում էր որպես քարտուղարուհի «Ժողովրդի գործը» թերթում, որտեղ հանդիպել է իր առաջին ամուսնուն՝ Սերգեյ Եսենինին։

1917 թվականի հուլիսի 30-ին ամուսնանում է Սերգեյ Եսենինի հետ, Ալեքսեյ Գանինի՝ Եսենինի ընկերոջ մոտ գնալու ժամանակ։ Հարսանիքը տեղի է ունեցել Կիրիկի ու Իուլիտտայի հին քարե եկեղեցում, Տոլստիկովո գյուղում։ Փեսացու երաշխավորողներն էին Պավել Խիտրովը՝ Իվանովսկոյե գյուղից, Սերգեյ Բարաևը՝ Ուստյա ավանից, հարսնացուի երաշխավորողները՝ Ալեքսեյ Գանինը Կոնշինո գյուղից ու Դմիտրիյ Դեվյատկովը Վոլոգդայից[7]։ «Գումար ուղարկիր, ամուսնանում եմ։ Զինաիդա», - Նիկոլայ Ռայխը ստացել է այսպիսի հեռագիր 1917 թվականի հուլիսին և ուղարկել գումարը դստերը Վոլոգդա[8]։ 1917 թվականի օգոստոսին նորապսակները Ալեքսեյ Գանինի հետ միասին գնացել են Օրյոլ, որպեսզի համեստ հարսանիք անեն, ծանոթանան Զինաիդայի բարեկամների հետ։ Սեպտեմբերին նրանք վերադարձան Պետրոգրադ։ Առաջին ամուսնական գիշերը հիասթափեցրեց Եսենինին։ Մարիենգոֆի խոսքերով. «Զինաիդան ասել էր, որ Եսենինն իր առաջինն է։ Խաբել է։ Եսենինը չկարողացավ ներել նրան։ Ոչ թե, մտքով չէր կարող ներել, այլ չէր կարող ներել որպես տղամարդ. “Ինչու ես խաբել”»: Վերադառնալով Պետրոգրադ, նրանք որոշ ժամանակ ապրում էին առանձին։ 1918 թվականի սկզբին Եսենինը լքեց Պետրոգրադը։ 1918 թվականին հղի Զինաիդա Եսենինան մեկնեց Օրյոլ` ընտանիքի մոտ։ Այնտեղ 1918 թվականի մայիսի 29-ին ունեցավ դուստր, անունը դրեցին Տատյանա։ Օգոստոսին սկսեց աշխատել, որպես Նարկոմպրոսի տեսուչ, 1919 թվականի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը՝ ժողովրդական կրթության արվեստի բաժնի ղեկավար։

Սերգեյ Եսենին, 1922 թվական

Օրյոլից սպիտակ բանակի հետ քաշվելուց հետո Զինաիդա Եսենինան ու դուստրը մեկնեցին Պետրոգրադ ամուսնու մոտ։ Մոտ մեկ տարի նրանք ապրում էին երեքով, բայց նրանք բաժանվեցին, Զինաիդան վերցրեց Տատյանային, մեկնեց ծնողների մոտ։ Թողնելով դստերը Օրյոլում՝ նա վերադարձավ ամուսնու մոտ, բայց նրանք շուտով վերջնականապես բաժանվեցին։ 1929 թվականի փետրվարի 3-ին Մոսկվայում ծնվեց նրա որդի Կոնստանտինը։ Երեխան միանգամից ծանր հիվանդացավ, և մայրը տարավ նրան Կիսլովոդսկ։ Փոքրիկին բուժեցին, բայց հիվանդացավ Զինաիդան։ 1921 թվականի փետրվարի 19-ին Օրյոլ քաղաքի դատարանը ստացավ հետևյալ դիմումը.

- «Խնդրում եմ չմերժել ինձ Զինաիդա Եսենինա-Ռայխի հետ ամուսնալուծման հարցում։ Մեր երեխաներին` 3-ամյա Տատյանային և Կոնստանտինին թողնելով մոր մոտ, պարտավորվելով ապահովել նրանց ապրուստը։ Սերգեյ Եսենին։»
Մեյերխոլդը Ռայխի դիմանկարի հետ

1922 թվականին ամուսնանում է Վսեվոլոդ Մեյերխոլդի հետ, ով որդեգրում է Եսենինի երեխաներին, վերաբերվում հարազատ երեխաների նման։ Եսենինը հաճախ այցելում էր իր երեխաներին։

1939 թվականի հուլիսի 14-ի գիշերը դաժանաբար սպանվել է անհայտ անձի կողմից, որը ներխուժել էր նրա մոսկովյան բնակարան։ Հարձակվողները հասցրել են դանակի 17 հարված և փախել։ Դերասանուհին մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Դա տեղի է ունեցել Մեյերխոլդի բանտարկությունից 24 օր հետո։ Նրա մահվան գաղտնիքը մնում է անհայտ։ Սպանության մեղադրանքով սպանվել են Վարնակովն ու Կուրնոսովը[9]։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը Մոսկվայում, Կոնստանտին Եսենինի հետ։

«Իմ մայրիկին սպանել են հուլիսի 15-ի գիշերը։ Նրան արդեն թաղել են Վագանկովյան գերեզմանատանը, Եսենինի գերեզմանից ոչ հեռու։ Համարյա ոչ ոք չէր եկել, միայն հարազատները և մի քանի մարդիկ կողքից։ Նրանցից, ովքեր միշտ գալիս էին, ոչ ոք չեկավ։ Նրան ոչ մի բան չէին վերցրել, չէին թալանել և եկել էին, որպեսզի սպանեին ու վիրավորեցին 17 տեղից։ Նա մահացավ երկու ժամ անց, իսկ Լիդիա Անիսիմովնայի գլխին հարվածել էին, և նա ողջ ...ովքե՞ր էին նրանք, նրանք երկուսն էին և նրանց դեռևս չեն գտել»։ (Զինաիդա Ռայխի աղջկա Տատյանայի նամակից, Շահինյան, Հուլիս 20, 1939 թվական) «Ռայխին սպանել են դաժանաբար, Մեյերխոլդի բանտարկումից մի քանի օր հետո, և նրա դագաղի հետևից մի մարդ էր քայլում», — այսպես է գրել Օլգա Բեյերգոլդը իր օրագրում[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. https://web.archive.org/web/20110409133301/http://www.museum-esenin.ru/depository/compilation_2006_5.pdf с. 390
  4. Նիկոլայ Ռայխը թաղված է Բենդերաներում
  5. «Ռուսաստանի գերմանցիներ` Զինաիդա Ռայխ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  7. ГАВО. Ф. 496. Оп. 38. Д. 186. Л. 164.
  8. Филипп Быстров
  9. Сталинские списки Արխիվացված 2018-04-07 Wayback Machine.
  10. Ольга Берггольц: смерть, тюрьма, тюрьма, смерть… Արխիվացված 2012-06-29 Wayback Machine Радио Свобода.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]