Jump to content

Զտարյունները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զտարյունները
անգլ.՝ Thoroughbred և 良種動物
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր և դրամա
Թվականհունվարի 21, 2017, օգոստոսի 9, 2018[1] և մարտի 9, 2018[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔորի Ֆինլի
ՊրոդյուսերՆաթ Ֆաքսոն և Ջիմ Ռաշ
Սցենարի հեղինակՔորի Ֆինլի
ԴերակատարներՕլիվիա Կուկ[3], Անտոն Ելչին[3], Անյա Թեյլոր Ջոյ, Փոլ Սփարքս և Ֆրենսի Սվիֆթ
ԵրաժշտությունԷրիկ Ֆրիդլանդեր
ՄոնտաժԼուիզ Ֆորդ
Պատմվածքի վայրԿոնեկտիկուտ
Տևողություն90 րոպե
Բյուջե5 000 000 $
Շահույթ3 187 255 $[4] և 3 072 605 $[4]

«Զտարյունները» (անգլ.՝ Thoroughbreds), ամերիկյան թրիլլեր, ռեժիսոր Քորի Ֆինլիի սև կատակերգությունը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 21-ին՝ Սանդենս կինոփառատոնի ժամանակ[5]։

Գլխավոր դերակատարներն են Օլիվիա Կուկը, Անյա Թեյլոր Ջոյը, Անտոն Ելչինը, Փոլ Սփարքսը և Ֆրենսի Սվիֆթը։

2018 թվականի մարտի 9-ին ֆիլմը թողարկել են «Focus Features» և «Universal Pictures» ընկերությունները։ Սա վերջին ֆիլմն է, որում նկարահանվել է 2016 թվականի հունիսին մահացած Անտոն Ելչինը։

Ավագ դպրոցի աշակերտուհի Ամանդան գնում է քոլեջ ընդունվել երազող Լիլիի մոտ։ Մանուկ հասակում նրանք եղել են լավագույն ընկերուհիներ, բայց խորթացել են Լիլիի հոր մահից հետո։ Ամանդան պատմում է, որ տառապում է անհայտ հոգեկան խանգարմամբ, որի պատճառով չի զգում որևէ հույզ և այլ մարդկանց հետ շփվելիս ստիպված է լինում զգացմունքներն ընդօրինակել։

Լիլին ապրում է իր մոր՝ Սինտիայի և խորթ հոր՝ Մարկի հետ։ Ամանդան նկատում է, որ Լիլին Մարկի հետ քամահրանքով է վերաբերվում և հարցնում է, թե արդյոք նա երբեք չի մտածել նրան սպանելու մասին։ Լիլին ասում է, որ չի ցանկանում մտածել այդ մասին, բայց այն բանից հետո, երբ իմանում է, որ ծնողները որոշել են նրան ուղարկել գիշերօթիկ դպրոց, նա փոխում է իր որոշումը և Ամանդային առաջարկում է ծրագրել սպանությունը։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումներն սկսվել են 2016 թվականի մայիսի 9-ին[6] մարզային բնակավայրերում՝ Մասաչուսեթսում, Քոհասեթում, Թյուքսբերիում, Սկուիտատեում, Վեսթվուդում և Ուելսլիում[7], և ավարտվել 2016 թվականի հունիսի 5-ին՝ Ելչինի մահից 14 օր առաջ։

Ֆինլին պատմել է Ելչինի հետ իր փորձի մասին․

Այս ամբողջ փորձը, իրոք, ցնցող էր։ Երբ նա եկավ, մենք ընթրիք ունեցանք, խոսեցինք նուար ֆիլմերի մասին որպես ժանր։ Նա սիրում է նուար։ Ես նրա հետ խոսելիս ինձ այնպես էի զգում, կարծես ոչինչ չգիտեմ ֆիլմերի մասին։ Նա եղել է նաև ամենագեղեցիկ տղան, նա երբեք այնպես չի արել, որ դուք ավելի վատ զգաք, եթե չգիտեք ինչ-որ բանի մասին։ Նա պարզապես հիանալի էր և տարօրինակ սկզբից, նա եղել է ցնցող է ամեն առումով։
- [8]

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից մեծ մասամբ ստացել է դրական գնահատականներ։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 86 % վարկանիշ՝ հիմնված 148 գրախոսության վրա, միջին գնահատականը 10-ից կազմում է 7,2[9]։ «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից ստացել է 75 միավոր՝ հիմնված 37 գրախոսության վրա, որը համապատասխանում է «հիմնականում դրական արձագանքներ» կարգավիճակին[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 Box Office Mojo — 1999.
  5. «'Thoroughbred' Review: Anton Yelchin's Final Performance Highlights Cory Finley's Remarkable Debut — Sundance 2017». IndieWire.
  6. «On the Set for 5/13/16: Paul Rudd Starts Rolling on 'An Ideal Home', Gal Gadot Wraps Shooting on 'Wonder Woman'». SSN Insider. 2016 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. Emily Sweeney Globe Staff, June 20, 2016, 5:30 p m Email to a Friend Share on Facebook Share on TwitterPrint this Article View Comments. «Anton Yelchin was recently in Mass. filming 'Thoroughbred' - The Boston Globe» (անգլերեն). BostonGlobe.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. Ryan Mikel (2018 թ․ մարտի 9). «Q&A: 'Thoroughbreds' Director Cory Finley» (անգլերեն). Washington Square News. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  9. «Thoroughbreds (2018)». Rotten Tomatoes.
  10. «Thoroughbreds Reviews». Metacritic.