Jump to content

Էլհաիդա Դանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլհաիդա Դանի
Ծնվել էփետրվարի 17, 1993(1993-02-17)[1] (31 տարեկան)
Շկոդեր, Ալբանիա
Երկիր Ալբանիա
Ժանրերփոփ, ռիթմ էնդ բլյուզ և սոուլ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլUniversal Music Group
Կայքelhaidadani93.com
 Elhaida Dani Վիքիպահեստում

Էլհաիդա Դանի (փետրվարի 17, 1993(1993-02-17)[1], Շկոդեր, Ալբանիա), ալբանացի երգչուհի է։ Նրա հայտնիությունը աճեց 2009 թվականին ալբանական Star Academy և 2012 թվականին Top Fest մրցույթներում հաղթելուց հետո։ Այդ տարի ավելի ուշ նա մասնակցեց իտալական The Voice նախագծին և դարձավ մրցույթի հաղթող ավելի քան 70% ձայների հեռուստատեսային քվեարկությամբ[2]։

Նա ձայնագրեց իր առաջին սինգլը՝ "Baciami e Basta"-ն, Իտալիայի Universal Music-ում։ 2014 թվականի դեկտեմբերին նա հաղթեց ամենամյա Festivali i Këngës փառատոնի 53-րդ թողարկման մեջ իր "Diell" (Արև) երգով և իրավունք ստացավ ներկայացնել Ալբանիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում[3]։ Նա մրցույթին ներկայացավ "I'm Alive" (Ես ողջ եմ) երգով և զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը։

Կյանքը և կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլհաիդա Դանին ծնվել է 1993 թվականի փետրվարի 17-ին Ալբանիայի հյուսիսում գտնվող Շկոդեր քաղաքում։ Սկսել է դաշնամուր սովորել դեռ 6 տարեկանից։ Նրա նորամուտը մեծ էկրանին տեղի ունեցավ հանրային հեռուստաընկերությունում 2008 թվականից, երբ մասնակցեց Kënga Magjike մրցույթին "Fjala e fundit" (Վերջին բառը) երգով։ 2009 թվականին մասնակցեց ալբանական Star Academy մրցույթին և հաղթեց այն։ Այնուհետև շարունակեց երգել Բալկանյան երկրների մի շարք այլ մրցույթներում և համերգներում։ 2009 թվականին Էլհաիդան Չեռնոգորիայում մասնակցեց Sunčane Skale մրցույթին և հաղթեց երիտասարդների կատեգորիայում[4]։ Դրանից հետո հաղթեց ևս երկու մրցույթներում՝ Բուլղարիայում և Ռումինիայում։ Նա նաև մասնակցեց ալբանական Festivali i Këngës-ի 50-րդ թողարկմանը։

Վաղ 2012 թվականին երգչուհին համագործակցեց Threedots Music Albania-ի հետ, որը բավականին հանրահայտ լեյբլ է Ալբանիայում, և ձայնագրեց "S'je më" (Դու այլևս նույնը չես) երգը ու մասնակցելով ալբանական հանրահայտ Top Fest երաժշտական մրցույթին հաղթեց մրցույթում[5]։ Բալկանյան երկրներում միջազգային կարիերա սկսելու փորձեր անելուց հետո նա որոշեց որոշ ժամանակով տեղափոխվել Հռոմ՝ Իտալիա, և մասնակցել իտալական The Voice նախագծին։ Մասնակցեց «Կույր լսումներ» փուլին Jessie J-ի "Mamma Knows Best" (Մայրիկը ամենալավը գիտի) երգով ու արժանացավ ժյուրիի և հանդիսատեսի մեծ համակրանքին։ Նա հաղթահարեց «Մենամարտ» և «Նոքդաուն» փուլերը և մայիսին մասնակցեց եզրափակչին Լառա Ֆաբիանի "Ադաջիո" երգով և hաղթանակ տոնեց[6]։

2014 թվականին Դանին հայտարարեց, որ նա պատրաստվում է մասնակցել Festivali i Këngës-ի 53-րդ թողարկմանը այն հույսով, որ հենց ինքը կներկայացնի Ալբանիան Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։ Նրա "Diell" (Արև) երգը այլ 28 երգերի հետ ներկայացվեց մրցույթին. Էլհաիդան ֆավորիտների ցանկում էր։ Երգչուհին վստահ հաղթանակ տոնեց (82 միավոր) և իրավունք ստացավ մասնակցել Եվրատեսիլին։ Թերևս կանոնների համաձայն նա ներկայանալու էր հենց "Diell" (Արև) երգով, այնուամենայնիվ երգչուհին փետրվարի 23-ին հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ երգի հեղինակը անդառնալի և անձնական որոշ նկատառումներից ելնելով հրաժարվել է, որ այն ներկայացվի Եվրատեսիլում։ Էլհաիդան ներկայացավ "I'm Alive" (Ես ողջ եմ) երգով, որը, եզրափակչում հավաքելով 34 միավոր, զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. http://www.huffingtonpost.it/2013/05/31/the-voice-elhaida-dani-vince-la-finale-del-talent-show_n_3363878.html
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  5. http://www.panorama.com.al/2012/06/04/elhaida-dani-fiton-edicionin-e-nente-te-%E2%80%9Ctop-fest%E2%80%9D/
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.