Էմիլի Օսթեր
Էմիլի Օսթեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Հեյվեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Մասնագիտություն | տնտեսագետ, ոչ գեղարվեստական գրող և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Չիկագոյի համալսարան, Բրաունի համալսարան և Բութի բիզնեսի դպրոց |
Ամուսին | Jesse Shapiro? |
Ծնողներ | հայր՝ Ray Fair?, մայր՝ Sharon Oster? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | emilyoster.net |
Emily Oster Վիքիպահեստում |
Էմիլի Օսթեր (անգլ.՝ Emily Fair Oster, փետրվարի 14, 1980, Նյու Հեյվեն), ամերիկացի տնտեսագետ։ Ընդգրկված է «Հարյուր կենդանի հանճար» ցուցակում։ Օսթերը հանրությանն առավել հայտնի է հեռուստատեսությամբ ներկայացված իր հոդվածների և ներկայացումների շնորհիվ, այդ թվում The Wall Street Journal-ում ներկայացված իր աշխատանքի և 2007 թվականին TED Talk-ում նրա հայտնվելու, ինչպես նաև Սթիվեն Լևիթի և Սթիվեն Դաբների գրքի շնորհիվ, որտեղ նկարագրվում է իր աշխատանքը։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Էմիլին երկու տարեկան էր, ծնողները նկատել են, որ սենյակում աղջիկը խոսում է ինքն իր հետ։ Էմիլիի ծնողները անհանգստանալով՝ առանց դստեր իմացության ձայնագրել են իր խոսքերը և ուղարկել ծանոթ հոգեբանների և լեզվաբանների։ Ձայնագրությունների մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տվել, որ աղջկա խոսքն ավելի բարդ է և հարուստ, երբ նա մենակ է։ Այսպիսով, Էմիլին դարձել է հետազոտության օբյեկտ, որը լույս է տեսել 1989 թվականին՝ Narratives from the Crib անունով և վերատպվել 2006 թվականին՝ ներկայացնելով Օսթերի նախաբանը[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա սովորել է Հարվարդում, որտեղ ստացել է երկու գիտական աստիճան։ Հարվարդն ավարտելուց հետո դասավանդում էր Չեքագի բիզնեսի դպրոցում, այնուհետև՝ Բրաունի համալսարանում, որտեղ մինչ այժմ զբաղեցնում է տնտեսագիտության պրոֆեսորի պաշտոնը։ Նրա հետազոտության շրջանակները բավականին լայն են՝ առողջապահական տնտեսագիտությունից մինչև փորձարարական մեթոդաբանություն[3]։
Ակադեմիայում Օսթերը հայտնի է հեպատիտ B և «կորած կանանց» հանելուկի փիլիսոփայության վերաբերյալ ատենախոսությամբ (Hepatitis B and the Case of the Missing Women), որտեղ մշակել է այն տեսությունը, ըստ որի հեպատիտ B-ը կարող է լինել տարբեր երկրներում ավելի շատ տղաների, քան աղջիկների ծննդաբերելուելու պատճառ[4]։
Այսպիսով, Օսթերը կարողացել է բացատրել Հարվարդի ուսուցիչների՝ 1990 թվականին Ամարտիա Սենի բարձրացրած խնդիրը իր հայտնի «Ավելի քան 100 միլիոն կորած կանայք» ակնարկում։ Այնուամենայնիվ, 2008 թվականի ապրիլին Օսթերը հետաքննել է նոր տվյալները և իր հին ուսումնասիրությունները սխալ համարել՝ նշելով, որ հեպատիտ B-ն չի բացատրում տղամարդկանց գերակշռությունը Չինաստանում[5][6]։
Օսթերը նաև ուսումնասիրել է ՄԻԱՎ-ը Աֆրիկայում։ 2007 թվականին TED Talk-ի իր ելույթում խոսել է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հասարակական քաղաքականության մասին։ Օսթերի աշխատանքը հեռուստատեսությունում և Հնդկաստանում (որտեղ նա զբաղվում էր կանանց նկատմամբ խտրականությամբ) կարևորվել է Սթիվեն Լևիթի երկրորդ գրքում, որը դարձել է բեսթսելեր[7]։
Օսթերը հեղինակել է Expecting Better: How to Fight the Pregnancy Establishment with Facts գիրը, որը դարձել է վեճերի առիթ։ Իր գրքում Օսթերը պնդում է, որ հղիության ընթացքում կանանց անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ցուցումներ սխալ են[8][9]։ Մասնավորապես, Օսթերը վիճարկել է հղի կանանց ալկոհոլ խմելու կատեգորիկ արգելքը. նա պնդում է, որ չկա գիտական ապացույց, որ չափավոր խմելը կարող է բացասաբար ազդել պտղի զարգացման վրա[10]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Ռեյ Ֆերը տնտեսագիտության, իսկ մայրը՝ Շարոն Օսթերը կառավարման պրոֆեսոր է։
2006 թվականից Էմիլին ամուսնացած է տնտեսագիտության պրոֆեսոր Ջ. Շապիրոյի հետ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oster’s research home page (Brown) Արխիվացված 2018-04-22 Wayback Machine
- Emily Oster: What do we really know about the spread of AIDS? TED, March 2007
- The Future of Economics Isn’t So Dismal New York Times, January 10, 2007
- Preventing HIV in Africa: Understanding Sexual Behavior Change Արխիվացված 2010-06-10 Wayback Machine Video Interview
- Михаил Попов Звезда двух наук. Արխիվացված է Մարտ 21, 2017 Wayback Machine-ի միջոցով: // SmartMoney Россия, 11-17 июня 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177827/emily-oster/
- ↑ Dubner, Stephen J.; Levitt, Steven D "The Search for 100 Million Missing Women". — 2005.
- ↑ Emily Fair Oster Hepatitis B and the Case of the Missing Women // Journal of Political Economy.
- ↑ Sen, Amartya, More Than 100 Million Womer Are Missing.
- ↑ Levitt, Steven D An Academic Does the Right Thing // Freakonomics: The hidden side of everything. — 2012.
- ↑ Emily Fair Oster Hepatitis B Does Not Explain Male-Biased Sex Ratios in China.
- ↑ Conway, Laura "Got A Riddle? Ask Economist Emily Oster" // Planet Money: The economy explained. — 2009.
- ↑ Emily Oster’s Alcohol and Pregnancy Advice is Deeply Flawed and Harmful // NOFAS.. Архивировано из первоисточника 15 Մարտի 2018.
- ↑ Susan Astley The Conventional Pregnancy Wisdom is Right—Do NOT Drink while Pregnant // University of Washington..
- ↑ Oster, Emily No Alcohol During Pregnancy Is Just Another Shame Battle in the Mommy Wars // Time.