Jump to content

Էմի Քեթրին Բրոունինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմի Քեթրին Բրոունինգ
անգլ.՝ Amy Browning
Ծնվել էմարտի 31, 1881(1881-03-31)[1]
ԾննդավայրBramingham, Luton, Բերդֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Վախճանվել էհունվարի 27, 1978(1978-01-27)[1] (96 տարեկան)
Մահվան վայրԼեթչուերթ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ
Մասնագիտություննկարչուհի և սուֆրաժիստ
ԱմուսինThomas Cantrell Dugdale?[3]

Էմի Քեթրին Բրոունինգ, Էմի Դուգդել, Էմի Քեթրին Դագդել (անգլ.՝ Amy Katherine Browning; Amy Dugdale; Amy Katherine Dugdale, մարտի 31, 1881(1881-03-31)[1], Bramingham, Luton, Բերդֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - հունվարի 27, 1978(1978-01-27)[1], Լեթչուերթ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի իմպրեսիոնիստ նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոունինգը ծնվել է 1881 թվականին Բերդֆորդշիրում՝ Լութոն քաղաքի մոտակայքում։ Նրա ծնողները՝ Քեթրին Լյուսին և Դեյ Բրոունինգը ունեին ութ երեխա, և ինքը երեխաներից երկրորդն էր։ Հայրը դատական կատարածու էր, սակայն որոշ ժամանակ անց դառնում է ագարակատեր[4]։ 1899 թվականին ընդունվում է Արվեստի թագավորական քոլեջ, որը, սակայն, 1901 թվականին ստիպված է լինում լքել, քանի որ չամուսնացած ամենամեծ դուստրն էր, և մայրը հղի էր։

Նա որմնանկարիչ Գերալդ Մոիրայի սիրելի ուսանողն էր, երբ նրան հատկացված կրթաթոշակը Էմիին հնարավորություն տվեց վերադառնալ Թագավորական քոլեջ։ Մոիրան նրան վերատուն է ուղարկում՝ տղա նկարիչներին դասավանդելու համար։ Քոլեջը լքում է 1906 թվականին։ Շուտով ընկերանում է Սիլվիա Փենխուրթսի հետ, և նրանք միասին 1909 թվականին Կանանց սոցիալական-քաղաքական միությունում արվեստի ցուցահանդես են կազմակերպում։ Նրանք մնում են ընկերներ և շարունակում են գումար վաստակել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աղքատ մնացած ժողովրդի համար[5]։ Սովորելուն զուգընթաց նա հաջողություններ ուներ իր նկարած նկարների շնորհիվ։ 1913 թվականին Ֆրանսիական կառավարությունը գնել է նրա «Վանդակավոր ստվեր» նկարը, որը արծաթե մեդալ է ստացել նույն թնվականին Փարիզյան սալոնում ցուցադրման ժամանակ։ Ֆրանսիացիները գնել են նաև նրա «Կարմիր շալ» նկարը[5]։

Փարիզյան սալոնի վերագործելուց հետո Էմին վերադարձավ այստեղ և պարբերաբար ցուցադրելով իր ստեղծագործությունները՝ արժանացավ ոսկե մեդալի։ Բրոունինգը շարունակում էր իր նկարները պարբերաբար ցուցադրել Թագավորական ակադեմիայում և մի շարք այլ միջազգային վայրերում։ Իր նկարներում նրա ստորագրում էր «A.K.Browning»՝ գենդերային հիմքով խտրականությունից խուսափելու համար[5]։

1952 թվականին մահանում է նրա ամուսինը՝ Թոմաս Քենթրելլ Դագդելը, և նա հրաժարվելով իր տնից բնակություն է հաստատում Չելսիի բնակարաններից մեկում[5]։

Մահ և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոուինգը մահացել է Լեթչուորթում։ Նրա նկարները պահպանվում են Բարոն Գերարդի թանգարանում, Բայեում, Լութոնի թանգարանում և Արվեստի պատկերասրահում, Ոուլվերհափթոնի թանագարանում և Արվեստի պատկերասրահում, Իփսուիչի թանգարանում և Արվեստի պատկերասրահում, Քելվինգրովի թանգարաբում և Գեղարվեստի թագավորական ակադեմիայի հավաքածուներում[5]։ Նրա դիմանկարները գտնվում են Լոնդոնի ազգային դիմանկարների պատկերասրահում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 2,2 https://rkd.nl/explore/artists/13244
  3. Union List of Artist Names — 2008.
  4. Amy Katherine Browning, AskArt, Retrieved 13 May 2017
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Joanna Dunham, ‘Browning , Amy Katherine (1881–1978)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004 accessed 13 May 2017
  6. «Amy Katherine Browning». National Portrait Gallery. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.