Էննի (մրցանակ)
Էննի | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Տեսակ | մրցանակների խումբ |
Պարգևատրող | ASIFA-Hollywood? |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 1972 |
Հերթականություն | |
Կայք | annieawards.org(անգլ.) |
Annie Awards Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էննի
«Էննի» մրցանակ (անգլ.՝ Annie Award), մրցանակ, ներկայացված է Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի մասնաճյուղի անիմացիոն ֆիլմերի ASIFA միջազգային ասոցիացիայի կողմից 1972 թվականին։ Ի սկզբանե մտածված է եղել որպես մեծարման երեկո անիմացիայի բնագավառում մեծ ավանդ ունեցած գործիչների համար, հետևյալ արտադրության ոլորտներում՝ մենեջմենթ, սցենարներ, հնչյունավորում, դիզայն, էֆեկտներ և այլն։ 1992 թվականից առաջադրվել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգը։
Քննադատություն և սկանդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակի համար նոմինացվել է 5 աշխատանք՝ The Walt Disney Company երկու ժապավեն, մեկը՝ Pixar և երկուսը անկախ։ Երբ պաշտպանված կայքում սկսվեց քվերակությունը, պարզվեց, որ երկու անկախ մուլտֆիլմեր չեն ընդգրկվել ցանկում։ ASIFA-ն ընդունեց սխալը, արդյունքները վերականգնեցին, երբ ընտրողները կրկին առաջարկված ցանկի հիման վրա քվեարկեցին, բայց Everything Will Be OK անկախ մուլտֆիլմերից մեկը կրկին չհայտնվեց ցանկում։ Քվեարկությունը կանգնեցրին, իսկ երբ այն միացրին, պարզվեց կարճամետրաժ ֆիլմը ունի 24 ժամ, որպեսզի ստանա անհրաժեշտ ձայները։ Թեև կազմակերպիչները ներողություն են խնդրել, հետագայում գործը առաջ չգնաց, հաղթեց Pixar ընկերության մուլտֆիլմը[1]։
2009 թվականին Քունգ ֆու Պանդա մուլտֆիլմը պարտության մատնեց օսկարային WALL-E ընկերությանը, հաղթելով նրան բոլոր անվանակարգերում, որտեղ այն ներկայացված էր։ Շատերը զարմացած դրանով, կարծում են, որ պատճառը Ջեֆրի Կատցենբերգի ներքին աշխատանքն է, որը յուրաքանչյուր աշխատակցին ASIFA-յի անդամակցության հնարավություն է տվել, իսկ այնուհետև ակնարկել է, թե ում օգտին պետք է քվեարկել[2][3]։
2010 թվականին The Walt Disney Company ընկերությունը տեղեկացրեց մրցանակին աջակցելու դադարեցման մասին։ Նրանց չի գոհացնում է այն փաստը, որ ցանկացած ոք կարող է գնել ASIFA-յի անդամակցությունը ու հայտնում են DreamWorks-ի առավելության մասին, որը աշխատակիցներին անվճար անդամատոմսեր է տրամադրում։ Ի պատասխան այս ամենին ասոցիացիան փոխել է քվեաթերթիկների տրամադրման կանոնները։ Այժմ քվեարկել կարող են միայն պրոֆեսիոնալ քննադատները։ Ղեկավարը դա դեպի ապագա փոփոխությունների համար առաջին քայլն է համարել։ Չնայած դրան, Disney-ի նախագահը կոչ է անում բոլոր ստուդիաներին կանոնները փոփոխել[4]։
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի մրցանակի դափնեկիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Why Don Hertzfeldt Probably Won't Win An Annie». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «The Contenders, the Show and the Spectacle». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «April 25 Scrapbook». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Disney withdraws from Annie Awards». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Мультфильм „Как приручить дракона“ получил 10 „Энни“» — «Новый Взгляд»