Jump to content

Էտուար Պեյազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էտուար Պեյազյան
Ծնվել է8 փետրվարի, 1873
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1915
Մահվան վայրԱդըրնազ
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Կրթություն

Պերպերյան վարժարան,

Կ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունդեղագործ, շերամաբույծ

Էտուար Պեյազյան (8 փետրվարի, 1873, Կ. Պոլիս- 1915, Ադըրնազ), հայ դեղագործ, հասարակական և քաղաքական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1873 թվականի փետրվարի 8-ին Կ. Պոլսի ասիական կողմի Սկյուտար թաղամասում։ Բժիշկ Վահրամ Թորգոմյանի մորեղբորորդին է։ Ավարտել է Կ. Պոլ­սի Պերպերյան վարժարանը։ 1890/1893 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը և դեղագործի վկայական ստացել։ 1893 թվականից անդամակցել է Կ. Պոլսի դեղագործների միությանը։ Այնուհետև շերամաբուծություն է սովորել և այդ գործով զբաղվել։ Աշխատել է Բրուսայի շերամաբուծական վարժարանի փոխտնօրեն և դասավանդել։ Միաժամանակ եղել է Հանրային պարտուց վարչության շերամաբուծական ընդհանուր քննիչ։ Բազմիցս ուղարկվել է Զմյուռնիա, Ադանա, Խարբերդ, Մելիտինե, Արաբկիր` շե­րա­մա­բու­ծա­կան բա­նա­խո­սու­թյուն­ներ կա­րդալու։

Լինելով հա­սա­րա­կա­կան և քա­ղա­քա­կան գոր­ծիչ, ՀՅԴ եռան­դուն ան­դամ, ՀՅԴ «Աշ­խա­տան­քի տան» վարչության անդամ և գանձապետ, կատարել է ՀՅԴ կուսակցական կարևոր հանձնարարություններ։ Հոդվածներով աշխատակցել է «Ազատամարտ» թերթին։

1914 թվականին Առաջին աշխարհամարտի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել։ Սպանվել է 1915 թվականին Բրուսա քաղաքի մոտակա Ադըրնազ գյուղում՝ 42 տարեկանում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Շամտանճեան Մ.,Հայ մտքին հարկը Եղեռնին, Անթիլիաս, 1965։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990, 221 էջ։
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։